Պատմական պահ
Սա իսկապես նախագահ Արմեն Սարգսյանի կենսագրության ամենակարևոր օրն էր։ Նախագահը դրսևորեց բացառիկ հնարավորություն՝ իր հեղինակության շնորհիվ Հայաստանում ձևավորել կայունություն։
Նախագահը շատ կարևոր ձևակերպում արեց. «Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել:
Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը:»։
Սա նախագահի պատմական առաքելությունն էր մեր երկրի համար ստեղծված այս ճգնաժամային իրավիճակում։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ