Ռեսուրս կա
Չորս ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկվել են ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ։ Դրել ենք սկզբունքներ. չենք խուսափում որևէ բարդ հարցից, հարգում ենք միմյանց տեսակետները, չենք վիրավորում և չենք փառաբանում որևէ մեկին։ Քննարկում ենք հարցեր ու փորձում ձևակերպել լուծումներ։
Չորս ամիսների ընթացքում ունեցել ենք 40-ից ավել մասնակիցներ, որոնց անվանական ցանկը կուզեինք ներկայացնել.
Էլինար Վարդանյան, Արթուր Վանեցյան, Արմեն Գևորգյան, , Վահե Հովհաննիսյան, Սաթիկ Սեյրանյան, Դավիթ Հարությունյան, Արամ Վարդևանյան, Կարեն Վրթանեսյան, Արտակ Զաքարյան, Բագրատ Եսայան, Աննա Գրիգորյան, Թևան Պողոսյան, Հրանտ Մելիք-Շահնազարյան, Տիգրան Աբրահամյան, Ռուբեն Մելքոնյան, Արման Աբովյան, Ռուբեն Կարապետյան, Հրաչ Ռոստոմյան, Արթուր Խաչիկյան, Կարեն Ճշմարիտյան, Միքայել Մելքումյան, Թադևոս Ավետիսյան, Հարություն Մնացականյան, Ավետիք Չալաբյան, Արգիշտի Կիվիրյան, Ստեփան Դանիելյան, Ավետիք Իշխանյան, Ռոբերտ Հայրապետյան, Շաքե Իսայան, Գառնիկ Գևորգյան, Կարեն Քոչարյան, Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Ռոբերտ Հայրապետյան, Ալեքսանդր Կոչուբաև, Վահագն Մելիքյան, Վլադիմիր Մարտիրոսյան, Գագիկ Մինասյան, Իվետա Տոնոյան, Սպարտակ Սեյրանյան։
Ո՞վ է ասում, որ մենք չունենք ռեսուրս՝ մեր երկիրը վերականգնելու, չունենք ռեսուրս՝ արժանապատվություն վերականգնելու, հարևանների հետ բանակցելու, լուրջ-ժամանակակից պետություն կառուցելու։
Սա ընդամենը չորս ամսվա մեր հյուրերի ցանկն է։ Առնվազն 2-3 նմանատիպ անվանացանկ ուղղակի չենք հասցրել հրավիրել, և նրանք մեր հյուրը կլինեն առաջիկայում։ Այսինքն՝ ունենալ 150-200 հոգանոց հրապարակային գործիչների, մասնագետների, փորձ ու գիտելիք ունեցողների՝ բավականին տպավորիչ ցանկ ու ասել, թե «գործողներին ումո՞վ փոխենք», առնվազն ծիծաղելի է։ Ի դեպ՝ գործողների մեջ էլ կան ճիշտ պայմաններում լավ աշխատանքի ունակ մարդիկ։ Խնդիրը ճիշտ պայմաններ ստեղծելն է։ Մենք պետք է դադարենք լիդերներ հորինել կամ լիդերների սպասել։ Ռեսուրս չե՞ն ամեն քննարկումից հետո մեզ գրող, զանգող, առաջարկներ ու առարկություններ ունեցող մտահոգ քաղաքացիները, թե՞ ռեսուրս չեն փայլուն երիտասարդները, ովքեր երկու ամիս է՝ պայքարի մեջ են, իսկ ոմանք՝ արդեն բանտերում։ Ռեսուրս չե՞ն բազմաթիվ հոգևոր հայրերը, ովքեր ամեն օր, ամենադժվար պահերին մնում են մարդու կողքին՝ իրենց խորհրդով, օգնությամբ, հորդորով, նվիրումով։
Եթե մենք սպասում ենք, որ լուսնից կիջնեն ինչ-որ նոր հայեր, ովքեր ուշքի կբերեն մեր պետությունը, չարաչար սխալվում ենք. չեն գալու, չեն փրկելու։
Մենք մարդկային լուրջ ռեսուրս ունենք՝ առաջ գնալու, անցյալը վերաիմաստավորելու, անցյալի սխալներն առանց բարդույթների նշելու, այս մղձավանջից դուրս գալու ու հետպատերազմյան վերելք ունենալու համար։
Այլընտրանքային նախագծեր խումբ