Շրջափակում. օր 220
Երեկ «Այլընտրանքային նախագծեր» խմբի «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում ունեցանք բարդ քննարկում, հետաքրքիր հյուրերով՝ Արցախի խնդրի և անելիքների մասին։
Քննարկումը նախատեսվածից երկար տևեց, որովհետև հարցերը բարդ էին։ Հնչեցին հետաքրքիր առաջարկներ, որոնք փաստում են, որ իրավիճակն անհույս չէ։ Որքան էլ շատերը փորձեն համոզել, որ ամեն ինչ վերջացած է, լուծումներ այնուամենայնիվ կան։ Բանախոսների առաջարկները չեն մնալու օդում և ամփոփումից հետո կուղղվեն Արցախի իշխանություններին, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժմանը, ինչպես նաև Հայաստանյան քաղաքական և հանրային ուժերին, որոնց համար Արցախի հիմնախնդիրը առանցքային է։
Շնորհակալություն առարկայական քննարկման բանախոսներին՝ Ավետ Ադոնց, Արտակ Զաքարյան Վահե Հովհաննիսյան, , Ավետիք Չալաբյան, Արման Աբովյան, Հրանտ Մելիք-Շահնազարյան, այս քաոսային իրավիճակի վերաբերյալ լուծումների իրենց տեսլականի և հնչեցված առաջարկների համար։
Հատուկ շնորհակալություն լրատվամիջոցների մեր գործընկերներին՝ անշահախնդիր լուսաբանման համար։ Ձեր գրագետ աշխատանքի շնորհիվ մեր քննարկումների ընթացքում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծումները մտնում են մեր քաղաքացիների ընտանիքներ, դառնում նրանց քննարկման առարկա։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ