Վահե Հովհաննիսյան. «Արտահերթ ընտրություններից հետո կյանքը շարունակվելու է»
«Շանթի» «Հեռանկարի» հյուրը «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
Հաղորդման ընթացքում Վահե Հովհաննիսյանը շեշտեց, որ արտահերթ ընտրություններից հետո ունենալու ենք դե ֆակտո միակուսակցական կառավարում, ինչը իրական վտանգ է երկրի համար:
Նա ընդգծեց, որ հիմա ամենակարեւորն այն է, որ պետք է հասկանանք, թե ինչ երկիր ենք ուզում կառուցել, եւ դեպի ուր ենք շարժվում:
«Ի՞նչն է այսօր արժեւորվելու նոր Հայաստանում: Գրագետ, փաստարկված խոսքը, թե՞ անամոթ քծնանքը, որ տեսնում ենք»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Նա նաեւ շեշտեց, որ խորհրդարանից եւ կառավարումից դուրս է մնալու բավական ինտելեկտուալ մի պոտենցիալ, որը չի լռելու եւ պարբերաբար պետք է արտահայտման խողովակներ գտնի:
Մանրամասները՝ տեսանյութում: