Հայկական օրակարգ. բռնաճնշումներ` ժողովրդավարության դրոշով

Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները.

Ռուբեն Մելիքյան. իրավապաշտպան

Ցավոք սրտի, ժողովրդավարությունը արժեքաբանական միջոցից վերածվել է քաղաքական միջոցի։ Եթե 20-րդ դարի երկրորդ կեսում այդ երկու բաղադրիչների միջև որոշակի հավասարակշռություն կար, ապա այսօր այդ բալանսը խախտված է, ինչը մեր մաշկի վրա զգում ենք։

Այն կառույցները, որոնք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով իրենց վերապահում են ժողովրդավարական հարցերում վերջնական խոսք ասելու իրավունք, այնքան հաճախ են չարաշահում այդ իրավունքը, որ արդեն շատերը ժողովրդավարությունն ասոցացնում են ստի, կեղծիքի, վատ երևույթի հետ։ Դա շատ վատ է, որովհետև ժողովրդավարությունը մեզ համար պետքական բան է։ Եթե մեր բանտերը, մեր քրեադատավարական համակարգը լավ պայմաններում լինեին, եթե խոսքի ազատությունը հարգվեր՝ դա հենց մեր քաղաքացիների համար կլիներ օգտակար։

Ավետիք Իշխանյան. իրավապաշտպան

Արդյոք Հայաստանում ժողովրդի կոմից ընտրված իշխանություն է։ Նախ, անկախ Հայաստանում դեռևս ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել։ 2018-ին ստի ու կեղծիքի հեղափոխության արդյունքում, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է լինեին արտահերթ ընտրություններ, բայց այսօրվա վարչապետ կոչեցյալը շատ լավ հասկանում էր, որ ինքը մեծամասնություն չի ունենա, որովհետև գործադիրն իր ձեռքին չէ։ Նա, զավթելով իշխանությունը, ամրապնդեց այն և նոր միայն գնաց արտահերթ ընտրությունների։ Չի կարելի նաև հաշվի չառնել հսկայածավալ վարչական ռեսուրսների կիրառումը 2020-ի ընտրությունների ժամանակ։

Ժամանակակից ժողովրդավարությունը նշանակում է, ոչ միայն ժողովրդի կողմից ձևավորված իշխանություն, այլև ամենակարևոր հարցերից մեկը՝ իշխանության տարանջատումն է։ Եթե որևէ երկրում չկա անկախ դատաիրավական համակարգ՝ այն չի կարող համարվել ժողովրդավարական։

Այստեղից է գալիս այն ամենը, ինչը կատարվում է Հայաստանում՝ հրահանգով ծեծուջարդ ոստիկանների կողմից, որի հրահանգը տալիս է անձամբ վարչապետ կոչեցյալը, ասում է՝ ծեծեք, ջարդեք։ Այսօրվա իրավիճակն ինձ հիշեցնում է ֆաշիստական Իտալիան, երբ Մուսոլինին ասում էր՝ մեր բարեկամներին կարելի է ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար:

Գոհար Մելոյան. սահմանադրագետ

Իրավական տեսանկյունից հստակ արձանագրում ենք, որ «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, խզել է իր քաղաքացիական պայմանագիրը ժողովրդի հետ, ուստի այլևս օժտված չէ ժողովրդի անմիջական մանդատով։ Իրենք փաստացի չեն կատարել այն հիմնական խոստումները, որոնք տրվել էին, և ժողովուրդն այդ անմիջական մանդատով իրեն օժտել էր։

Միֆ է այն խոսակցությունը, որ եթե ընդդիմադիրները մանդատները վայր դնեն, ավելի ցածր տոկոս հավաքած այլ քաղաքական ուժեր են գալու ԱԺ։ Իմ գնահատմամաբ, առաջին հերթին իշխանությունը պետք է նվազ շահագռգռված լինի այդ պրոցեսով։ Իրենք ունեն բացարձակ մեծամասնություն առանց կոալիցիոն կառավարության։ Ընդդիմադիրների բացակայության դեպքում հիմնական պատասխանատվությունը իրենց վրա է լինում և այլևս չեն ունենալու միջազգային հանրության առաջ ինքնամաքրվելու, ինքնարդարանալու եղանակներ ու հայտնվելու են քաղաքական ճգնաժամի պայմաններում։

Իշխանությոնը դարձել է միահեծան։ Իշխանության երկու թևերը միահյուսվել են, ինքնին վերածվելով ավտորիտար կառավարման ռեժիմին բնորոշ կարգավիճակի, այս դեպքում ժողովրդավարությանն անգամ ծիծաղելի է անդրադառնալ։

Ալեքսանդր Կոչուբաև. փաստաբան

Մենք տեսնում ենք երկու ոստիկանություն։ Մեկը, որը աշխատում է ստորաբաժանումներում և ոստիկանություն, որը բերման է ենթարկում՝ ի դեմս կարմիր բերետների։ Կուզեմ հատուկ անդրադառնալ կարմիր բերետներին։ Կարմիր բերետավորների հրամանտար՝ Ջոմրադյան Հայկազը իմ ընկերն է, բայց ես ուզում եմ հստակ շեշտադրում անել իր արտոնյալ պայմանների մասով։ Մենք տեսնում ենք, որ բերետների հրամանատարը շիշ է շպրտում ցուցարաների նկատմամբ և շշուկ չկա անագամ քրեական գործ հարուցելու մասին։ Բերետների կողմից ցուցաբերված վայրենի վարքագիծը, աղջկան բերման ենթարկելուց ձեռքը կոտրելը, հաջորդ անգամ, այդ նույն աղջկա ձեռքի գիպսը բերման ենթարկելիս նորից կոտրելը, ծերերի վրա հարձակվելը և այսպիսի բազմաթիվ գործողություններ վկայում են բերետների հատուկ՝ արտոնյալ կարգավիճակի մասին։

Այստեղ խոսվեց երկակի ստանդարտների մասին։ Այդ երկակի ստանդարտները ամենաշատը երևում են դատախազությունում։ Եթե ոստիկանությունը պետության ներսում լուծում է խիստ առաջնային խնդիրներ, այսինքն հավաքների կանխարգելում կամ հավաքի ցրմանն ուղված գործողություններ, ապա դատախազությունը, այն գերատեսչությունն է, որը ապահովում է երկարաժամկետ քրեական հետապնդումները, քաղաքական գործերի վարումը և այս առումուվ Արթուր Դավթյանը շատ լավ կատարում է խնդիրը։ Նա իր գիտելիքները ներդրել է՝ քաղաքական հետապնդումները որակյալ իրականացնելու համար։

Ռոբերտ Հայրապետյան. իրավագետ

Քանի որ միջազգային կառույցները լուռ են, ես կխոսեմ։ Անկեղծ ասած ինձ զարմացնում է Եվրոպական միության դեսպանի լռությոնը, քանզի այդ կառույցին մենք միշտ դիտարկել ենք, որպես մարդու իրավունքերի միջազգային երաշխավորի։ Եթե մեր պետական ատյաններում որևէ բանի չենք կարողացել հասնել կամ հաջողել, ապա իմացել ենք, որ մենք ունենք Եվրոպական դատարան և այնտեղ մենք կհասնենք որոշակի հաջողության։ Բայց այսօր եվրոպական կառույցները լուռ են։ Վերջին շրջանում եվրոպական դատարանը հրապարակում է վճիռներ, որոնք ավելի նման են ոչ թե իրավական փաստաթղթի, այլ քաղաքական փաստաթղթի և աստեղ մենք ունենք խնդիր։

Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունը ի դեմս իր ոստիկանության և վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իր պարտավորությունների կոպիտ խախտումներ է թույլ տալիս։ Օրինակ, երբ ակնհայտորեն սակավաթիվ հավաքի մասնակիցների կողմից փողոց փակելու դեպքում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ և նրանց տեղափոխում բաժիններ, այնինչ ունի հստակ պարտավորություն սակավաթիվ հավաքի պարագայում, հավաքի մասնակիցներին, ուղղակի տեղափոխել մայթ։ Բիրտ ուժ կիրառելու պարագայում ոստիկանությունը պարտավոր է նախազգուշացնել այն կիրառելուց առաջ։ Սա նույնպես Եվրոպական դատարանի որոշումն է։

Հատուկ որոշ գրպանային իրավապաշտպանների համար հիշեցնում եմ, որ փողոցների պարալիզացումը, շենքեր շրջափակումը, աշխատակիցների հասարակական շենքեր մուտք գործելու արգելքը գտնվում են եվրոպական կոնվեցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի պաշտպանության տակ։ Այն, ինչ այսօր ոստիկանությունը կիրառում է ցուցարարների նկատմամբ, պաշտպանելով բացառապես մեկ մարդու իշխանություն, ծանր հետևանք է ունենալու ՀՀ ցանկացած քաղաքացու վրա։ Ես նկատի ունեմ եվրոպական դատարանի կողմից հետագայում կայացվելիք որոշումների արդյունքերը, որոնք ենթադրում են պետական բյուջեյից համապատասխան թվաքականի բռնագանձում, ինչն անուղակի կերպով ազդեցություն է ունենալու ցանկացած հարկատուի վրա։

 

Արամ Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Այս թեմայով