Հայկական օրակարգ. ընտրություններից մեկ տարի անց

Մեկ տարի առաջ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և այսօրվա վիճակը ուղիղ այդ ընտրությունների արդյունքն է։
Սա պետք է հստակ ասվի, քանի որ մեր հասարակության մի մեծ հատված չի տեսնում իր ընտրության և իր կյանքի միջև ուղիղ կապը։ Ի դեպ այս պրոբլեմն ունի երևի, թե 30 տարվա պատմություն։
Մեկ տարի առաջ մեր պետությունը կանգնած էր լուրջ արտաքին ռիսկերի առաջ, երկրում տիրում էր անորոշության, պարտության, խեղճության մթնոլորտ, և կար պետական կառույցների շատ ցածր էֆեկտիվություն։
Այսօր ընտրություններից մեկ տարի հետո՝ ամբողջությամբ նույն վիճակն է. պետությունը կանգնած էր լուրջ արտաքին ռիսկերի առաջ, երկրում տիրում էր անորոշության, պարտության, խեղճության մթնոլորտ, և կա պետական կառույցների շատ ցածր էֆեկտիվություն։
ԵՎ օդում դարձյալ կախված է նոր իշխանության, նոր ընտրությունների, կառավարման նոր որակի սուր խնդիր։

Այս թեմայով