Պաշտոնյաներին ստորացնելով դեն նետելով, Փաշինյանը հասկացնում է, որ որևէ պաշտոնյա երաշխավորված չէ. Էլինար Վարդանյան
SMS-ով ազատված պաշտոնյաներից որևէ մեկը ինքնուրույն որոշում չի կայացրել մինչ այժմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը գլխավոր քննիչն էր, գլխավոր ոստիկանն էր, մի քիչ որ մնա, գլխավոր բժիշկն է Հանրապետության: Ինքն ամեն ինչն է: Բայց նույնիսկ այս պարագայում այդ մարդկանց այդպես բան, արժանապատվությունը ստորացնելով դեն նետելը նշանակում է, որ որևէ պաշտոնյա երաշխավորված չէ, որ իր արժանապատվությունը նույն ձևով չի ոտնահարվելու և չի ստորացվելու։