ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ

Պարո'ն նախագահ,

Արդեն իսկ ակնհայտ է, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի համապատասխանում Իլհամ Ալիևի մոտիվացիաներին։ Դրանք հեռու են խաղաղ լինելուց։ Ադրբեջանի հետխորհրդային շրջանը խարսխված էհակահայկական պարադիգմի վրա։ Հայերիհետ առճակատման մեջ ադրբեջանակա նբռնապետությունը սկսեց սեփական ազգային ինքնության որոնումները: Ազգայնամոլությունը և այլատյացությունը շարունակում են ադրբեջանական ավտորիտար իշխանությունների գործողությունների շարժիչ ուժը լինել նաև այսօր։

Ալիևները կարծում են, որ ադրբեջանական ազգային պետություն կառուցելու պատմական առաքելություն են իրականացնում, և իշխող դինաստիայի ստեղծումն այս գործընթացի անբաժան մասն է։ Հայաստանի հետ պաշտոնական խաղաղությունը կարող է խոչընդոտել այդ ջանքերը` վերացնելով բռնապետությաններքո ներքին մոբիլիզացիայի հիմնական գործոնը:

Դինաստիային բնորոշ նկրտումներն Ալիևինև նրա թյուրք դաշնակիցներին մղում են դեպի նոր զավթողական պլաններ, ներառյալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանով, ինչպես նաև՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին հիմնական պատումը՝ որպես այդ զավթողականության հիմք: Այս վեհաժողովը պետք է շատ հստակ գիտակցի, որ դրանք հայկական տարածքների հետագա բռնազավթման շատ կոնկրետ ռազմավարական ծրագրեր են։

Հարձակողական զենքի բազմամիլիարդանոց գնումներն անխափան շարունակվում են։ Ինչու՞ շարունակել ռազմականացնել երկիրը, եթե պարոն Ալիևը պնդում է, որ վերականգնել է տարածքային ամբողջականությունը: Այս ամենը ցույց էտալիս թյուրքական կոալիցիայի՝ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը մշտապես խաթարելու մտադրությունը:

Հարգելի' գործընկերներ,

Եվրոպական շատ երկրների ներկայացուցիչներ հաճույքով ադրբեջանական գազ են գնում և Ադրբեջանում անպատժելիության զգացում սերմանում՝ դրանով իսկ խրախուսելով նրա արհամարհական պահվածքն Արևմուտքի հետ հարաբերություններում։ Գտնում եմ, որ ժամանակն է հստակ գիտակցել Իլհամ Ալիևի հետ ցանկացած խաղաղ գործընթացի պատրանքային լինելը, քանի դեռ միջազգային հանրությունը տարածաշրջանում չի զորացրել արդար ևկայուն խաղաղության հիմքերը:

Այս թեմայով