Մեր համարձակությամբ վախեցրել ենք Ալիևին ու հաստատ չենք նահանջելու «դուխով» գլխարկի տակ թաքնված վախկոտների վայրահաչոցից

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն 2015թ-ի հունիսի 12-28-ին ընդունեց առաջին անգամ կայանալիք ամառային Եվրոպական խաղերը։ Խաղերը Բաքվում անցկացնելու որշումը մեծ տարակարծություններ էր ծնել ամբողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում, որտեղ քիչ չէին մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով դեմ էին մեր պատվիրակության, մարզիկների մասնակցությանը։

Այլ կարծիքի էին Գագիկ Ծառուկյանն ու ՀԱՕԿ ղեկավարությունը, որոնք միանշանակ կարծում էին, որ Բաքու չգնալը կնմանվեր դասալքության, մանավանդ, որ համաշխարհային մակարդակի նման մրցաշարերը նպաստում են մեր սպորտի միջազգային ճանաչմանը, վարկանիշի բարձրացմանը, ի վերջո՝ Հայաստան պետության դրական իմիջի ձևավորմանը։
Գագիկ Ծառուկյանն, ինչպես միշտ, հաջողեց․ նրա բանակցությունները Միջազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Թոմաս Բախի և Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկեի հետ հանգեցրեցին նրան, որ հայկական 50 մարդուց բաղկացած պատվիրակությումը՝ իմ գլխավորությմաբ, մեկնեց Բաքու։

Սա ոչ միայն մարզական սխրանք էր, այլ նաև քաղաքացիական կեցվածքի, ազգային արժանապատվության դրսևորում, որովհետև պետք էր Հեյդար Ալիևի անունը կրող 75000 հանդիսական տեղավորող մարզադաշտում հպարտորեն բարձրացնել մեր Եռագույնը, պետք էր նվաճել մեդալներ ու ցույց տալ մեր ազգային ոգու վեհությունը, մեր մարզիկների սխրանքը, պետք էր 16 օր գիշերել Բաքվում՝ թշնամուն ապացուցելով, որ հայը չի վախենում մրցակցությունից անգամ թշնամական տարածքում։ Մենք դա արեցինք՝ չնայած ոմանք վախեցան ու այդպես էլ չմիացան պատվիրակությունը։

Ինձ համար դուխովը հենց մեր արածն էր, 75000 ադրբեջանցիների ու Ալիևի աչքի առաջ, թշնամական հողում Եռագույնը բարձր պահելն էր։ Մենք դուխով իրականացրեցիք մեր առաքելությունն՝ առանց ճոռոմ բառերի։
Ու հիմա ինձ համար նույնիսկ ծիծաղելի է, երբ ընդամենը «դուխով» գրությամբ գլխարկ կրող մարդիկ փորձում են շինծու քաղաքական հետապնդումներով, հիստերիկ վարքագծով վախեցնել, լռեցնել մեզ։

Մեզ չեն վախեցրել անգամ թշնամու տասնյակ հազարավոր ագրեսիվ հայացքներ, սպառնալիքներ ու ահաբեկումներ, այն էլ՝ թշնամական տարածքում։ Էլ ուր մնաց մեր հողի վրա վախենանք մի քանի տասնյակ «քաջնազարների» հոխորտանքներից ու ամոթալի հետապնդումներից։

Մենք մեր համարձակությամբ վախեցրել ենք Ալիևին ու հաստատ չենք նահանջելու «դուխով» գլխարկի տակ թաքնված վախկոտների վայրահաչոցից:

 

 

Հրաչյա Ռոստոմյանի ֆեյսբուքյան էջից

 

Այս թեմայով