Լուկաշենկոյի հայտարարության շերտերը
Թույլտվություն և իրավունք Բելառուսի նախագահը ծաղրեց Հայաստանը և նրա քաղաքացիներին։ Նման բան միջազգային հարաբերություններում, առավել ևս՝ նույն տնտեսա-անվտանգային համակարգում գտնվող պետությունների հարաբերություններում չի արվում։Հետևաբար՝ առանց թույլտվության նման բան հնարավոր չէ անել, և սկզբունքային խնդիր է՝ հասկանալ, թե ո´վ թույլ տվեց Լուկաշենկոյին՝ անել դա։ Մինչև չհասկանանք ու պարզ չասենք, պարբերաբար ստանալու ենք նմ...
Պայքարի հաջորդ փուլերը
Մի բան հստակ է. պետության փլուզումը հնարավոր չէ կասեցնել միտինգային ելույթներով, կենացներով, նորանոր շարժումներ հռչակելով, ոչ էլ՝ օրենսդիր աշխատանքով։ Կա խնդիր՝ լայն հասարակության համար ձևակերպել ներկա վիճակի ռիսկերը, ամրագրել պայքարի բովանդակությունը և սկսել գրագետ-համառ աշխատանք։ Կա նաև խնդիր՝ հասկանալ, թե ովքեր են քո դեմ աշխատելու, ովքեր են նաև առանց հասկանալու՝ «կողմ» քվեարկում երկրի փլուզմանը։ Հասկանալ և ...
Ժողովրդավարության «բաստիոնի» այցեքարտը
Տպավորություն է, որ Նարեկ Մանթաշյանի հետ վարվում են այնպես, ինչպես կվարվեին տեռորիզմի համար քրեական հետապնդման տակ գնտվող իրավախախտի հետ։ Երեկ Մանթաշյանի փաստաբանները տեղեկություն տարածեցին, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրա շաքարային դիաբետը հասել է 27 նիշի: ԱԱԾ-ն արգելել է Ն. Մանթաշյանին հեռախոսազրույցներ ունենալ և փաստացի այդ արգելքը տարածել է նաև պաշտպանների հետ կապի վրա։ Խայտառակ ապօրինության հետևանք...
Մենք մեր մասին
Ամերիկայի հանրապետական ինստիտուտի վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս հասարակական տրամադրությունների զարգացման և ներքաղաքական իրավիճակի հետաքրքիր միտումներ։ Կարծում եմ կա անհրաժեշտություն այդ հարցումների արդյունքները խորությամբ ուսումնասիրելու։ Եվ դրա կարիքն ունեն բոլորը։Դրանք պետք է ուսումնասիրվեն վերջին մեկ տարվա դինամիկայի մեջ։ 2021 թվականին նման 4 հարցում է անցկացվել՝ փետրվարին, մայիսին, հուլիսին և դեկտեմբեր...
Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը
Իշխանության ներքին չվերթ՝ «ինչորԲասին» և այլոք
(Սկիզբը՝ այստեղ) Հաջորդ իշխանության հնարավոր երեք տարբերակներից (մոսկովյան, արևմտյան, թուրքական), ոչ մեկն էլ չի բխում Հայաստանի խորքային շահերից։Հայաստանի հետպատերազմյան վերականգնում հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերելքի ռեսուրսը, այն է` հաջորդ իշխանության կորիզը, ձևավորվի Հայաստանում։ Միայն այդ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ ունենալ խորքային ստրատեգիական ...
Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը
Հաջորդ իշխանությունը՝ Բրյուսելից (սկիզբը՝ այստեղ)
Պատերազմի արդյունքում արևմտյան ազդեցությունը Հայաստանում ենթարկվեց բովանդակային դեֆոլտի։ Կառույցները կան, մարդիկ կան՝ զգալի քանակով, ֆինանսավորման մեխանիզմները կան, մեդիան կա, բայց բովանդակությունը սնանկացել է։ Արևմուտքը փաստեց, որ ունի զրոյական ազդեցություն անվտանգային հարցերում, ինչպես նաև ունի, մեղմ ասած, երկակի ստանդարտների մեծ մշակույթ։ Արևմուտքը չդատապարտեց Ադրբեջան...
Լռողները կկիսեն պատասխանատվությունը
Համաձայնություն տալով դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու,նրան ազատությունից զրկելու և լիազորությունները կասեցնելու վերաբերյալ՝ Բարձրագույն դատական խորհուրդը վերածվեց գործող իշխանության պատժիչ համակարգի առանցքային օղակի։ Zonder-command-ի տրամաբանությամբ գործող՝ դատավորների իրավունքները պաշտպանելու համար ստեղծված կառույցը որոշումը կայացրել է միաձայն։ Այս որոշումը նախադեպ է ստեղծելու՝ ընթացիկ գործ...
Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը
Հայաստանում և Հայաստանիշուրջ խնդիրներն այնքան խորն են, և պրոցեսներն այնքան ռիսկային, որ այս որակի և լրջության կառավարումը չի կարող շատ երկար շարունակվել։ Երկրում խորքային փոփոխությունները այլընտրանք չունեն, բայց դրանք ուշանում են, հիմնականում՝ տեխնիկական պատճառներով։ Հայկական անոմալիան ինչ-որ կերպ լուծում ստանալու է։Հաջորդ իշխանությունը պայմանականորեն ասած կարող է գալ չորս չվերթով. 1. Մոսկվա-Երևան2. Բրյուսել-Երևան3. Ստամբ...
Սուտը Արարատի փեշերին կամ պատմության կեղծումը՝ որպես փրկօղակ
Ակնհայտ երևակվում է իշխանական նեղ խմբի որոշումը. տապալելով երկրի ապագան՝ նրանք իրենց փրկությունը տեսնում են անցյալը կեղծելու մեջ։ Եվ դա անում են (և անելու են) ագրեսիվ ու առանց կարմիր գծերի։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկու ձևակերպումները այդ համատեքստում են։ Եվ ահա, ֆանտաստիկ զուգադիպությամբ, գրեթե նույն բաները ժամեր հետո կրկնում է Ի. Ալիևը։ Սրանք ընդհանուր գրասենյա՞կ ունեն, ընդհանուր ուղեցույցնե՞ր։ Արդեն չես հասկ...
Սենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ
Հայաստանի նախագահը պարզվում է, Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել, ու հենց դա ջրի երես է դուրս գալիս, հապճեպ արտագաղթում է երկրից ու Լոնդոնի իր բնակարանից հրաժարականի տեքստ հեռագրում իր ղեկավարած երկիր։ Եթե Արմեն Սարգսյանը հրաժարական տար իր աշխատավայրից, հետո քայլեր Երևանի փողոցներում, շփվեր հասարակ մարդկանց հետ, պատասխաներ նրանց հարցերին, հետո հրավիրեր հանրային դեմքերի՝ կիսվեր իր մտահոգություններով՝ սա կլիներ այլ պատմությ...
Խորհրդարանը համակերպվե՞լ է իր հանդեպ ոտնձգություններին
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր կարևոր հարց՝ նոր օմբուդսմենի ընտրությունը։ Ես պատրաստվում էի ելույթ ունենալ, բայց որոշեցի զերծ մնալ, որպեսզի այն չընկալվի ԱԺ ամբիոնը անձնական նպատակներով օգտագործելու առիթ: Բայց, կարևորելով դրանում արտահայտված խնդիրները և մոտեցումները, որոշեցի այն հրապարակել:«Հաշվի առնելով ՄԻՊ-ի սահմանադրական ինստիտուտի կարևորությունն ու առանձնահատկությունները պետությունում հանրային հարաբերությունների զարգ...
Ճիշտ գնահատել հնարավորությունները
Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք: Դեպքերը հաստատվել են 5812 թեստավորման արդյունքում: Քովիդը սրընթաց աճ է գրանցում։ Այս մասին ես ահազանգում էի իմ նախորդ գրառման մեջ։
Հասկանալի է, որ հաստատված դեպքերը չեն արտահայտում վարակի իրական պատկերը։ Օմիկրոն շտամի առանձնահատկությունն այն է, որ սիմպտոմները խիստ չեն արտահայտվում, և մեր շրջապատում շատ են մարդիկ, ովքեր հավանաբար վարակակ...
Քայլ հինգերորդ. Արժանապատվությունը՝ որպես կոնսենսուս
(սկիզբը՝ այստեղ)
«Նոր Հայաստանի» էջը պետք է հնարավորինս արագ փակվի. դա ստի, պարտության, աղետի էջն է։ Դրանից հետո սկսվելու է իրական կյանքը։ Ինչո՞ւ չի վիրավորվում հայը Մենք հունիսի ընտրություններով ստիպել ենք աշխարհին՝ մեզ չհարգել։ Այդ վիճակը ինչ-որ կերպ և որքան հնարավոր է արագ մենք պետք է սրբագրենք:Մեր հասարակությունը շատ հեշտ է ընդունում Ալիևի ստորացումները։ Բայց խնդիրն այն է, որ, անկախ Ալիևից, մենք արդեն համ...
Կառավարությունը լավ չի պատկերացնում իր անելիքը
Կառավարության այսօրվա նիստից տպավորություն է, որ կառավարությունն իրոք մտահոգ է «օմիկրոնի» տարածմամբ և էական ռիսկեր է տեսնում, բայց նաև՝ լավ չի պատկերացնում նոր պայմաններում իր անելիքը։ Իսկ օմիկրոնի ալիքը, իսկապես նոր պայմաններ է թելադրում։ Հաշվի առնելով այս շտամի առանձնահատկությունները պետությունները գնում են զանգվածային անվճար թեստավորման ճանապարհով. շատ մեծ քանակներով։ Բնակչությանը զանգվածային ռապիդ թեստեր ե...
Ինքն իր համար՝ մինչև նոր աղետ
Վերջին աղետից մինչև հաջորդը Հայաստանն ապրում է ինքնահոսով։ Կա Նիկոլ՝ ինքն իր համար, իր անձնական հեռանկարի խնդիրներով զբաղված, կա պատահական մարդկանցից կազմված, ինքն իր համար կառավարություն, որը մեծ հաշվով ոչ մի բան չի անում, կա ինքն իր համար ՔՊ մեծամասնություն՝ կազմված տարբեր տեսակներից՝ քացի տվող, ավելի սոլիդ, շփոթված, կասկածը մեջը, հստակ շահ հետապնդող և այլն։ Բայց, մեծ հաշվով, դա բովանդակային մեծամասնություն չէ։
Կա ընդդ...
Հինգ քայլ դեպի փոփոխություն
Քայլ չորրորդ՝ դուրս գալ պարտության թակարդից(սկիզբը՝ այստեղ) Այսօր Հայաստանի սուր խնդիրն այն է, որ երկիրը չի մտնում հետպատերազմյան փուլ։ Սա շատ լուրջ ռիսկեր ունեցող վիճակ է։ Չի կարելի թողնել, որ պետությունը, ժողովուրդը մնան պատերազմի և պարտության տրաբանության մեջ, դա կդեգրադացնի ամեն ինչ՝ բերելով անվերադարձ կորուստների։ Պետք է դուրս հանել հասարակությանը և պետական ինստիտուտները պատերազմի ու պարտության կետից։Հետպատերազմյան փ...
Արմեն Գևորգյան. Նոր թեժ փուլ Հայաստանի համար
Եվրասիական աշխարհաքաղաքականության պատմական նոր դարաշրջանը սկսվեց 2008 թվականի օգոստոսին՝ Հարավային Օսիայում պատերազմից հետո։ Այն ամբողջությամբ ընթացավ նոր գլոբալ աշխարհակարգի վերջնականացման համատեքստում՝ բազմաբևեռ աշխարհի առաջացումը մի քանի գլոբալ ազդեցության կենտրոններով։ Դրանք առաջին հերթին ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանն են։ Հենց այդ ժամանակ սկսվեց այն փուլը, երբ ազդեցության հիմնական կենտրոնները՝ Արևմուտքն ու Արևելքը, ե...
Ինտելեկտի, թե 5-րդ շարասյան պրոբլեմ
ՔՊ Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ, իր խոսքերով 37 տարվա մանկավարժ, պատմության մասնագետ Նաիրա Մանուչարյանը, խոսելով ընդդիմադիր մրցակիցների մասին, նրանց կոչում է մահմեդական երկրից ժամանած ոչ լիարժեք քրիստոնյաներ, չմոռանալով խոսքը համեմել «լափել, սատկել», «մեծահարուստ տականք» արտահայտություններով։
«Լափել, սատկել», «մեծահարուստ տականք»-ը թողում ենք իր կրթվածությանը...
Գրպանային դիվանագիտություն և մշակութային կապիտուլյացիա
Իր բնավորության համաձայն՝ սովորաբար իրականությունը ոչ բարդացնող և ոչ էլ մեղմող Ռ. Քոչարյանը ասուլիսում, այնուհանդերձ, մի փոքր խնայող գտնվեց։ Խոսելով Արցախի շուրջ զարգացումների մասին՝ նա տվեց ձևակերպում, թե «այս իշխանությունը որոշ ժամանակ հետո ասելու է՝ Ղարաբաղի հարցն այլևս ինձ հետ կապ չունի, և գցելու է Ռուսաստանի գրպանը»։Նման պայմաններում միակ հետևությունը, որ պետք է անել, հետևյալն է. թույլ չտալ, որ այդ անդառն...
Մենք կարող ենք շրջել ստորացման էջը
Նախագահ Ռ.Քոչարյանի ասուլիսից տարբեր մարդիկ տարբեր հատվածներ են առանձնացնում՝ անվտանգության իրական պատկերը, բանակի լրջագույն խնդիրները, երկիրը տգիտության և իրավական բեսպրեդելի բաստիոնի վերածելը, դիվանագիտական այլասերումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները՝ տնտեսության անկում, գնաճ, ինդեքսացիա։ Սա խոսում է ասուլիսի՝ հաջողված լինելու մասին. յուրաքանչյուրն արձանագրում է համընդհանուր և անհա...
Վարկանի՞շ, թե՞ պատերազմ. ողջ իրականությունը՝ մեկ ձևակերպմամբ
«Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր։ Իրականում սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք, ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկն ինձ ասի, թե դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել այդ հողերը, որպեսզի պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք», - երեկ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ամենայն հավանականությամբ, սա այս մարդու արտահ...
Հայկականության «էֆեկտիվ արգանդը»
Պարտությունից հետո մեր հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանում հայկական «էֆեկտիվ արգանդի» պահպանումն է։Առաջիկա 5-10 տարիները մեզ համար լինելու են պատմություն կերտող ժամանակահատված. պահպանել Կովկասում հայկական էֆեկտիվ միջավայր՝ Հայաստան, Արցախ, Ջավախք, կամ՝ վերածվել Երևան-Իգդիր մայրուղում թուրքականություն սպասարկող ռեզերվացիայի։
Ամբողջական ընկալումը՝ ինչ կատարվեց և ինչ է կատարվում Հայաստանի և հայության հետ, չկ...
Քաղաքային հեղափոխություն
Ի՞նչ է կատարվում Երևանում, ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլը Հայկ Մարությանի պաշտոնանկությամբ։ Գաղտնիքն այլ տեղ է. վերջին ՏԻՄ ընտրություններն ազդարարում են «քաղաքային հեղափոխության» պրոցեսի մասին. նիկոլականությունը պարտվել է երկրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Գորիս, Կապան, Աբովյան, Մասիս, Ապարան, Վեդի, Եղեգնաձոր։
Իշխանության մերժման և նոր իշխանության պահանջը քաղաքային մշակույթ է։ Այն ծնվում է քաղաքայի...
Կա՛մ խոշտանգվել Բաքվի բանտերում, կա՛մ կալանավորվել հայկական բանտերում
Նոյեմբերի 9-ի հայատարարությունից հետո անցել է մեկ տարուց ավել, բայց ռազմագերու կարգավիճակում հայտնված մեր հայրենակիցների ճակատագիրն մնում է անորոշ: Եվ մինչ բարձրաձայնվում է Բաքվի բանտերում նրանց հանդեպ իրականացվող խոշտանգումների մասին, Նիկոլը և իր շրջապատը ռազմագերիներին նոր տարբերակ է առաջարկում՝ կա՛մ խոշտանգվել Բաքվի բանտերում, կա՛մ կալանավորվել հայկական բանտերում: Հետո առաջարկն ամրապնդում են կոնկրետ գործողություններով՝...
Մոսկվա-Սոչի-Բրյուսել. Որտե՞ղ է շարունակությունը
Այսպիսով, շատ բան դարձավ չափազանց պարզ և բաց։ Դրա համար անհրաժեշտ էր հասնել Բրյուսել։ Ըստ էության, հաղորդակցությունների շուրջ քննարկումները ոչ թե պրագմատիզմի և տնտեսական օգուտների, այլ քաղաքական նպատակահարմարության հարթությունում են։ Սա նույնպես նորմալ է, բայց միևնույն ժամանակ պետք է հստակ պատկերացում լինի, թե ով և ինչի համար է վճարում և նաև ինչով: Եթե կոմունիկացիոն լուծումները տնտեսական օգուտ չեն բերում կողմերից գոնե մ...
Ում միջանցքը կմտնի Պուտինի ձիթենին
Սոչիի եռակողմ հանդիման ավարտին Պուտինը Փաշինյանին և Ալիևին ձիթենու ճյուղ նվիրեց, որպես խորհրդանիշ։ Բայց սա խաղաղության պարտադրանք չէր, ու ոչ էլ՝ խաղաղության երաշխիք։ Սա Ռուսաստանի կոշտ հորդորն էր՝ բանակցություններով լուծումներ գտնելու։
Պայմանավորվածության համաձայն՝ դրան հետևեց փոխվարչապետների հանդիպումը, որն անարդյունք անցավ։ Կա վարկած, որ Նիկոլը դժվար թղթերի ստորագրումը ցանկանում է թողնել Մհեր Գրիգորյանի վրա։ Բայց ավելի...
Ո՞վ է Ալեն Սիմոնյանի հրաժարականի իրական նախաձեռնողը
Ընդդիմությունը սկսել է ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց։ Արդյունքն էական չէ. ՔՊ-ն ամենայն հավանականությամբ դեմ կքվեարկի և հարցը կփակվի, բայց Ալեն Սիմոնյանը դրանից չի շահի։ ԱԺ նախագահը թույլ է տվել մարդկային և աշխատանքային էթիկայի կոպիտ խախտումներ, և ցանկացած ընդդիմության խնդիրն է՝ դրան տալ քաղաքական գնահատական և սկսել քաղաքական պրոցես։
Ցանկացած այլ նորմալ երկրում և, նույնիսկ Հայաստանում, ցանկացած այլ պայմա...
Ով է Հայաստանի թիվ մեկ գերին, և ով՝ ներքին Մուրադովը
Ինչո՞ւ է գերիների թեման Նիկոլին հունից հանում։ Չկա կասկած, որ նա մարդկայնորեն ծանր է տանում, և նրան ցավ է պատճառում, որ Բաքվի բանտերում հայ տղերք կան։Այնուհանդերձ, այս թեմայով նա պարբերաբար սխալներ է թույլ տալիս՝ վտանգելով գերիների հետվերադարձը ու ինքն իրեն դնելով խիստ անհարմար վիճակում։Նիկոլի ձևակերպումներն էապես դժվարացնում են միջազգային ատյաններում հայկական կողմի աշխատանքը, ինչն արձանագրում են իրավապաշպանները։ Գուցե ըն...
Հեղափոխության վախճանը չպետք է դառնա Հայաստանի վախճանը
Հեղափոխությունը վերջացել է. մնացել են հետևանքները և արդեն ավտոնոմ կյանքով ապրող այլանդակությունները։Եկավ, ավերեց ու հիմա գնում է։ Բայց գնալու փուլը կարող է ավերածության վերջին ակորդ լինել. ռիսկը, իրոք, շատ մեծ է։ Սա խնդիր է, որ մեզնից բոլորից պահանջելու է պատասխանատվություն և կոնսոլիդացված գործունեություն։ Հեղափոխության հետևանքները Հեղափոխության հայտնի հետևանքները՝ կորսված պետականություն Արցախում, թշնամու զորք Հայաստանի տ...
Սոչիով Բրյուսել տանող դժվար ճանապարհը․ որտե՞ղ կլինի վերջին կանգառը
Աշխարհում ուժգնանում է անորոշության գործոնը, ավելանում են հակասությունները միջազգային հարաբերություններում։ Ձևավորվում են ազդեցության նոր կենտրոններ։ Այս ամենը կարող է հանգեցնել գործող դաշինքների և այլ ձևաչափերի փլուզմանը (կամ առնվազն՝ ներքին ճգնաժամերի), ինչպես նաև նորերի ձևավորմանը։ Մենք պետք է շատ զգոն և ուշադիր մոտենանք այս գործընթացներին, քանի որ ինքներս ստիպված ենք լինելու կողմնորոշվել և ընտրություն կատարել։ Զգոնութ...