Հայկական օրակարգ. Հանրային վերնախավի անելիքը «խաղաղության դարաշրջանում» Սկիզբը՝ մաս1 և մաս 2 Հանրային գործիչների և մտահոգ հասարակության շերտը իշխանությունից սպասելիք չունի։ Վերաբերմունքը իշխանության հանդեպ հստակ է։Կա՞ սպասելիք ընդդիմությունից. իհարկե կա։ Ի վերջո, սա հիմնականում ընդդիմությանը ձայն տված ու շատ հարցերում ընդդիմությանը մեծապես օգնած շերտն է։Անմիջապես ծագում է երկու հարց.1. Կա՞ երաշխիք, որ ընդդիմությունը միայնակ կիրականացնի սպասելիքները։ Իհարկե չկա։2. Ի՞նչ ենք հասկանում ընդդիմությ...
Ընդդիմության արձագանքը «խաղաղության և պատերազմի» վտանգին (սկիզբը՝ այստեղ) Իշխանությունն ու թուրք-ադրբեջանական կոալիցիան խաղում են բաց քարտերով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «ճանապարհները մերն են», ու դրա դիմաց՝ խաղաղություն։ Իշխանությունը երեկվանից սկսել է վերադառնալ 1991 թ.՝ արդարացնելու համար աղետը։ Արհեստական պրոցես, ինչը նշանակում է, որ իշխանությունէ իր որոշումը կայացրել է և ապագայի տապալումը փնտրում է անցյալում։Հայաստանի ապագայի մասին բաց քարտերով է խոսու...
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար արտահերթ նիստում Հարգելի գործընկերներ,Հետևելով այս օրերի քննարկումներին՝ ակամայից հարց է ծագում․ իսկ ո՞ւր էր մեր կազմակերպությունը, երբ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) դեմ պատերազմ էր սանձազերծում և օկուպացնում Եվրոպայի Խորհրդի մեկ այլ անդամի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Հիշեցնեմ, որ 2020թ-ի սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ սկսեց՝ հայ ժողովրդին իր պատմական հողի վրա ապրելու իրավունքից...
Հայկական օրակարգ. Դատաիրավական մեծ աղմուկ՝ զրո հետևանք Վերաքննիչ դատարանը 50 մլն գրավի դիմաց ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և այլ կեղծիքներ կատարելու մեջ։Գլխավոր դատախազությունը ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չի առարկել՝ նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղ...
Խաղաղություն՝ պատերազմի ժամանակ. Հայկական օրակարգ Այն պահին, երբ աշխարհը սուր պատերազմի փուլում է, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին առաջարկում են խաղաղություն։ Սա լուրջ տագնապի առիթ է։ Ադրբեջանը հումանիտար սուր ճգնաժամ է առաջացնում Արցախում ու միաժամանակ հրապարակայնացնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները։ Թուրքիան՝ Էրդողանի, Չավուշօղլուի շուրթերով, Հայաստանին ինտենսիվ հորդորում է ընդունել Արդբեջանի պայմանները։ Հորդորն այնքան ինտենսիվ է, որ խոսքն արդ...
Անվտանգությունը՝ հայկական օրակարգի առանցք Մեր աչքի առաջ տեղի է ունենում նախկին աշխարհակարգի փլուզումը։ Սա չափազանցություն չէ՝ հաշվի առնելով հակամարտության և համաշխարհային բարիկադավորման մասշտաբները։Ռազմական գործողությունները Եվրոպայի տարածքում ուղեկցվում են մարդկության նորագույն պատմության մեջ աննախադեպ տնտեսական պատերազմով։ Չկա որևէ հաշվարկ, թե ինչի կարող է հանգեցնել տնտեսական այս համաշխարհային պատերազմը։ Փլուզվող տնտեսական կապեր, տասնամյակների ընթացքում ձևավորվ...
Հայկական աշխարհի ձայնը՝ ընդդեմ ադրբեջանական բարձրախոսի Ադրբեջանը կրակոցներով փորձում է ահաբեկել Արցախի բնակչությանը։ Ռուս խաղաղապահներն այնտեղ են, և ռիսկերն այդպիսով, իհարկե, զգալի չափով նվազեցվում են։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը բարձրախոսերով սահմանային հայկական գյուղերում՝ Խրամորթ, Նորշեն, Թաղավարդ և այլն, փորձում է խուճապ և տագնապ առաջացնել մարդկանց մոտ՝ թողե´ք գնացեք։ Ռուս խաղաղապահի ԲՏՌ-ը այստեղ քիչ դերակատարում ունի, այստեղ խոսքը գնում է հոգեբանական ճնշման մասին։ Մ...
Հայկական օրակարգ. անձերից ու քաղաքական շահերից վեր Այլընտրանքային նախագծեր խումբը սկսում է «Հայկական օրակարգ» ծրագիրը։Նպատակն է՝ հնարավորիս լայն ընդգրկումով քննարկել մեր երկրի բարդ խնդիրները, անելիքները, պատերազմից ու պարտությունից հետո Հայաստանի վերականգնման ճանապարհը՝ չխուսափելով որևէ դժվար կամ ցավոտ հարցից։Այս ծրագիրը պետք է լինի մտքերի, գաղափարների, առաջարկների, գործողությունների հարթակ։ Մենք մեր առջև դրել ենք այդպիսի խնդիր։Սա չի լինելու բացառապես գործող ի...
Ի պաշտպանություն դատավորների Կարծում ենք ժամանակն է Աննա Դանիբեկյանի պաշտպանության կոմիտե ստեղծելու։ Իհարկե, տարօրինակ է հնչում պաշտպանել ոչ թե դատվողներին, այլ՝ դատողին, բայց դա ունի ռացիոնալ բացատրություն։ Խնդիրը զուտ իրավական հարթության մեջ չէ։ Դատավոր Դանիբեկյանը գտնվում մի խումբ հակադիր հոգեբանական հոսանքների մշտական ճնշման տակ։Մի կողմից նա հասկանում է այսօրվա իշխանության խաղի կանոնը և բնականաբար փորձում է մնալ այդ կանոնների մեջ, մյուս կողմից՝ ն...
Հայկական օրակարգ Այլընտրանքային նախագծեր խումբն այսօր նախաձեռնել էր քննարկում «Հայկական օրակարգ» խորագրով: «Հայկական օրակարգը» մեր պատկերացմամբ նշանակում է պատերազմից ու պարտությունից հետո Հայաստանի վերականգնման գաղափարը և այն բարդ ճանապարհը, որը մենք պետք է անցնենք, և որի մասին պատկերացումներն այսօր աղոտ են։ Մենք պետք է ձևակերպենք մեր օրակարգը, փնտրենք օրակարգային հարցերի լուծման ուղիներն ու քայլեր ձեռնարկենք այ...
Ինչ կարող էր անել և չի անում Հայաստանը Կարո՞ղ էր արդյոք Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմում ունենալ որևէ դերակատարում։Թվում է, թե ոչ. Հայաստանի այսօրվա կշիռը և այսօրվա վիճակը ոչ մի շանս չեն տալիս համաշխարհային այս աղետում ձայն ունենալ։Բայց եթե Հայաստանում լիներ լուրջ իշխանություն, և արտաքին քաղաքականությունը որոշվեր լուրջ աշխատասենյակներում, ապա հնարավորություններ կային։Նախքան Ուկրաինան՝ վերջին պատերազմը և պատերազմական աղետը Եվրոպայի սահմաններին, ԵԽ անդամ պ...
Պատմական խելագարության ճամփաբաժանն ու հնարավոր ելքերը Նկարի մի կեսը Երևանից է, մյուսը՝ Կիևից։ Իսկ ամբողջության մեջ նկարն այն մասին է, թե ինչ է լինում պետությունների հետ, երբ փողոցից իշխանության են գալիս պատահական մարդիկ։Այս նկարը ժողովուրդների և պետությունների ողբերգության մասին է։ Մեկը՝ փոքր, կիսաշրջափակված Հայաստանի, որն անհավատալի ջանքերով կարողացավ պետականություն վերականգնել ու երկրորդ հայկական պետություն՝ Արցախ կայացնել, մյուսը՝ Եվրոպայի մեջտեղում, բարեկամ պետություններ...
Շուշիի հռչակագրից՝ հայկական մանիֆեստ Այս ելույթը նախատեսել էի ունենալ այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում, սակայն քանի որ իշխանությունը տապալեց նիստի անցկացումը, կարևոր եմ համարում այն գրավոր կերպով ներկայացնել հանրության ուշադրությանը։ Մենք այսօր քննարկում ենք այսպես կոչվող «Շուշիի Հռչակագիրը» մի իրավիճակում, երբ Եվրոպան գտնվում է առավելագույն լարվածության գագաթնակետում և կանգնած է հնարավոր նոր պատերազմի շեմին։ Դրանից խուսափելու նպատակով՝...
Ստանդարտ ճանապարհով՝ ընդդեմ պետական շահի Շուշիի դեկլարացիայի վավերացմանը` Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարաններում, Հայաստանի ԱԺ-ն պարտավոր էր արձագանքել։ Սա պետական շահի տեսանկյունից միակ համարժեք քայլն էր։ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությունը հենց դա էր նախատեսում, և այն ամենևին ընդդիմության համար կամ անունից չէր։ Դա պետք է լիներ հայկական պետության արձագանքը իր շուրջ կատարվող ռիսկային պրոցեսներին։ՔՊ-ն տապալեց գործը։ Սա սթրեսս-թեսթ էր այսօրվա մեր պետա...
Սպասվող ամենավտանգավոր բաժանումները 34 տարի առաջ պետության վերածննդի հիմքում միացումն էր։ Պարզ գաղափար էր, որը ենթադրում էր միասնական ջանք, նպատակներ, դժվարություններ, ապրումներ և այլն։Այսօրվա Հայաստանի փլուզման հիմքում բաժանումն էր։ Դարձյալ՝ պարզ մի գաղափար, որը ենթադրում է հասարակության տրոհում՝ մինչև ընտանիք։15-20 տարի համառորեն աշխատում էին հայաստանցի-ղարաբաղցի բաժանման վրա։ Հասան որոշակի հաջողության, բայց փլուզման համար պետք էր բացարձակ հաջողություն։ Դ...
Քաղաքացիական պայմանագիր՝ Ադրբեջանի հետ «Սիլվայի գործում» երեկ ընթերցվեց մեղադրականը։ Չկար նախկին էնտուզիազմը, բացարձակ չկար։ Եվ նույնիսկ Շուշին ադրբեջանական համարող սոցիալական խավը չցուցաբերեց խանդավառություն. իմ սրտի դատախազ, իմ սրտի վարչապետ, իմ սրտի դատավոր և այլ ձևակերպումները մնացին անցյալում՝ պետության փլատակների տակ։Մնաց Սիլվան, որը միֆական մի կերպար է, որին դեմքով գրեթե չենք ճանաչում, մնաց դատախազությունը, որն իներցիայով շարունակում է մեղադ...
Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու Ընդդիմության որոշումը՝ հրաժարվել մաս կազմել իշխանության ձևավորած քննիչ հանձնաժողովին, միակ ճիշտ տարբերակն էր՝ ծուղակում չհայտնվելու համար։Բայց խնդիրը սրանով չի պարպվում, այն մնում է բաց և ավելին, անգամ սրվում է։ Կա ծայրահեղ լրջության և ծայրահեղ կարևորության հարցերի ցանկ, որոնք պետք է պատասխան ստանան։ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կեղծ օրակարգ է, որը ոչ մի կապ չունի պատերազմին առնչվող հիմնական հարցերի հետ։ Այսօրվա ԱԺ-ում ...
«Պասիվիստ» և «պացիֆիստ» ակտիվիստները Ինչպես է կեղծվել և շարունակում կեղծվել քաղաքացիական հասարակությունը Եթե հեղափոխության սկիզբը դրած քաղաքացիական ակտիվիստներին կարելի է փորձել արդարացնել` ասելով, որ մարդիկ փողոց էին դուրս եկել հանուն արդարության և ընդդեմ մի շարք արատավոր երևույթների, ապա արդարացման այդ փորձերը հիմնովին կտապալվեն, եթե մենք ուշադրություն դարձնենք նրանց հետագա քաղաքական ու քաղաքացիական վարքագծին, ավելի ստույգ՝ չարաբաստիկ նոյեմբերի 9-ից հետո։ ...
Սալեմի վհուկները և հարեմի դատավորները Պատմությանը հայտնի ամենաողբերգական դատավարությունների շարքում 1692-1693 Սալեմ քաղաքում (ներկայիս ԱՄՆ տարածքում) վհուկների դատավարությունը մի քանի պատճառով իր ուրույն տեղն ունի։ Դատավորները 20 մարդու մահապատժի են ենթարկել, մոտ 200-ին կալանավորել, բանտարկության ընթացքում նրանց մի մասը մահացել է։ Հարյուրներով ենթարկվել են կտտանքների և խոշտանգումների։Խորհուրդ կտամ այսօրվա մեր դատավորներին, դատախազներին, ԲԴԽ-ներին, վարչապետի օ...
Լուկաշենկոյի հայտարարության շերտերը Թույլտվություն և իրավունք Բելառուսի նախագահը ծաղրեց Հայաստանը և նրա քաղաքացիներին։ Նման բան միջազգային հարաբերություններում, առավել ևս՝ նույն տնտեսա-անվտանգային համակարգում գտնվող պետությունների հարաբերություններում չի արվում։Հետևաբար՝ առանց թույլտվության նման բան հնարավոր չէ անել, և սկզբունքային խնդիր է՝ հասկանալ, թե ո´վ թույլ տվեց Լուկաշենկոյին՝ անել դա։ Մինչև չհասկանանք ու պարզ չասենք, պարբերաբար ստանալու ենք նմ...
Պայքարի հաջորդ փուլերը Մի բան հստակ է. պետության փլուզումը հնարավոր չէ կասեցնել միտինգային ելույթներով, կենացներով, նորանոր շարժումներ հռչակելով, ոչ էլ՝ օրենսդիր աշխատանքով։ Կա խնդիր՝ լայն հասարակության համար ձևակերպել ներկա վիճակի ռիսկերը, ամրագրել պայքարի բովանդակությունը և սկսել գրագետ-համառ աշխատանք։ Կա նաև խնդիր՝ հասկանալ, թե ովքեր են քո դեմ աշխատելու, ովքեր են նաև առանց հասկանալու՝ «կողմ» քվեարկում երկրի փլուզմանը։ Հասկանալ և ...
Ժողովրդավարության «բաստիոնի» այցեքարտը Տպավորություն է, որ Նարեկ Մանթաշյանի հետ վարվում են այնպես, ինչպես կվարվեին տեռորիզմի համար քրեական հետապնդման տակ գնտվող իրավախախտի հետ։ Երեկ Մանթաշյանի փաստաբանները տեղեկություն տարածեցին, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրա շաքարային դիաբետը հասել է 27 նիշի: ԱԱԾ-ն արգելել է Ն. Մանթաշյանին հեռախոսազրույցներ ունենալ և փաստացի այդ արգելքը տարածել է նաև պաշտպանների հետ կապի վրա։ Խայտառակ ապօրինության հետևանք...
Մենք մեր մասին Ամերիկայի հանրապետական ինստիտուտի վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս հասարակական տրամադրությունների զարգացման և ներքաղաքական իրավիճակի հետաքրքիր միտումներ։ Կարծում եմ կա անհրաժեշտություն այդ հարցումների արդյունքները խորությամբ ուսումնասիրելու։ Եվ դրա կարիքն ունեն բոլորը։Դրանք պետք է ուսումնասիրվեն վերջին մեկ տարվա դինամիկայի մեջ։ 2021 թվականին նման 4 հարցում է անցկացվել՝ փետրվարին, մայիսին, հուլիսին և դեկտեմբեր...
Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը Իշխանության ներքին չվերթ՝ «ինչորԲասին» և այլոք (Սկիզբը՝ այստեղ) Հաջորդ իշխանության հնարավոր երեք տարբերակներից (մոսկովյան, արևմտյան, թուրքական), ոչ մեկն էլ չի բխում Հայաստանի խորքային շահերից։Հայաստանի հետպատերազմյան վերականգնում հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերելքի ռեսուրսը, այն է` հաջորդ իշխանության կորիզը, ձևավորվի Հայաստանում։ Միայն այդ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ ունենալ խորքային ստրատեգիական ...
Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը Հաջորդ իշխանությունը՝ Բրյուսելից (սկիզբը՝ այստեղ) Պատերազմի արդյունքում արևմտյան ազդեցությունը Հայաստանում ենթարկվեց բովանդակային դեֆոլտի։ Կառույցները կան, մարդիկ կան՝ զգալի քանակով, ֆինանսավորման մեխանիզմները կան, մեդիան կա, բայց բովանդակությունը սնանկացել է։ Արևմուտքը փաստեց, որ ունի զրոյական ազդեցություն անվտանգային հարցերում, ինչպես նաև ունի, մեղմ ասած, երկակի ստանդարտների մեծ մշակույթ։ Արևմուտքը չդատապարտեց Ադրբեջան...
Լռողները կկիսեն պատասխանատվությունը Համաձայնություն տալով դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու,նրան ազատությունից զրկելու և լիազորությունները կասեցնելու վերաբերյալ՝ Բարձրագույն դատական խորհուրդը վերածվեց գործող իշխանության պատժիչ համակարգի առանցքային օղակի։ Zonder-command-ի տրամաբանությամբ գործող՝ դատավորների իրավունքները պաշտպանելու համար ստեղծված կառույցը որոշումը կայացրել է միաձայն։ Այս որոշումը նախադեպ է ստեղծելու՝ ընթացիկ գործ...
Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը Հայաստանում և Հայաստանիշուրջ խնդիրներն այնքան խորն են, և պրոցեսներն այնքան ռիսկային, որ այս որակի և լրջության կառավարումը չի կարող շատ երկար շարունակվել։ Երկրում խորքային փոփոխությունները այլընտրանք չունեն, բայց դրանք ուշանում են, հիմնականում՝ տեխնիկական պատճառներով։ Հայկական անոմալիան ինչ-որ կերպ լուծում ստանալու է։Հաջորդ իշխանությունը պայմանականորեն ասած կարող է գալ չորս չվերթով. 1. Մոսկվա-Երևան2. Բրյուսել-Երևան3. Ստամբ...
Սուտը Արարատի փեշերին կամ պատմության կեղծումը՝ որպես փրկօղակ Ակնհայտ երևակվում է իշխանական նեղ խմբի որոշումը. տապալելով երկրի ապագան՝ նրանք իրենց փրկությունը տեսնում են անցյալը կեղծելու մեջ։ Եվ դա անում են (և անելու են) ագրեսիվ ու առանց կարմիր գծերի։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկու ձևակերպումները այդ համատեքստում են։ Եվ ահա, ֆանտաստիկ զուգադիպությամբ, գրեթե նույն բաները ժամեր հետո կրկնում է Ի. Ալիևը։ Սրանք ընդհանուր գրասենյա՞կ ունեն, ընդհանուր ուղեցույցնե՞ր։ Արդեն չես հասկ...
Սենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ Հայաստանի նախագահը պարզվում է, Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել, ու հենց դա ջրի երես է դուրս գալիս, հապճեպ արտագաղթում է երկրից ու Լոնդոնի իր բնակարանից հրաժարականի տեքստ հեռագրում իր ղեկավարած երկիր։ Եթե Արմեն Սարգսյանը հրաժարական տար իր աշխատավայրից, հետո քայլեր Երևանի փողոցներում, շփվեր հասարակ մարդկանց հետ, պատասխաներ նրանց հարցերին, հետո հրավիրեր հանրային դեմքերի՝ կիսվեր իր մտահոգություններով՝ սա կլիներ այլ պատմությ...
Խորհրդարանը համակերպվե՞լ է իր հանդեպ ոտնձգություններին Այսօր ԱԺ-ում քննարկվում էր կարևոր հարց՝ նոր օմբուդսմենի ընտրությունը։ Ես պատրաստվում էի ելույթ ունենալ, բայց որոշեցի զերծ մնալ, որպեսզի այն չընկալվի ԱԺ ամբիոնը անձնական նպատակներով օգտագործելու առիթ: Բայց, կարևորելով դրանում արտահայտված խնդիրները և մոտեցումները, որոշեցի այն հրապարակել:«Հաշվի առնելով ՄԻՊ-ի սահմանադրական ինստիտուտի կարևորությունն ու առանձնահատկությունները պետությունում հանրային հարաբերությունների զարգ...