Ճիշտ գնահատել հնարավորությունները Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք: Դեպքերը հաստատվել են 5812 թեստավորման արդյունքում: Քովիդը սրընթաց աճ է գրանցում։ Այս մասին ես ահազանգում էի իմ նախորդ գրառման մեջ։ Հասկանալի է, որ հաստատված դեպքերը չեն արտահայտում վարակի իրական պատկերը։ Օմիկրոն շտամի առանձնահատկությունն այն է, որ սիմպտոմները խիստ չեն արտահայտվում, և մեր շրջապատում շատ են մարդիկ, ովքեր հավանաբար վարակակ...
Քայլ հինգերորդ. Արժանապատվությունը՝ որպես կոնսենսուս (սկիզբը՝ այստեղ) «Նոր Հայաստանի» էջը պետք է հնարավորինս արագ փակվի. դա ստի, պարտության, աղետի էջն է։ Դրանից հետո սկսվելու է իրական կյանքը։ Ինչո՞ւ չի վիրավորվում հայը Մենք հունիսի ընտրություններով ստիպել ենք աշխարհին՝ մեզ չհարգել։ Այդ վիճակը ինչ-որ կերպ և որքան հնարավոր է արագ մենք պետք է սրբագրենք:Մեր հասարակությունը շատ հեշտ է ընդունում Ալիևի ստորացումները։ Բայց խնդիրն այն է, որ, անկախ Ալիևից, մենք արդեն համ...
Կառավարությունը լավ չի պատկերացնում իր անելիքը Կառավարության այսօրվա նիստից տպավորություն է, որ կառավարությունն իրոք մտահոգ է «օմիկրոնի» տարածմամբ և էական ռիսկեր է տեսնում, բայց նաև՝ լավ չի պատկերացնում նոր պայմաններում իր անելիքը։ Իսկ օմիկրոնի ալիքը, իսկապես նոր պայմաններ է թելադրում։ Հաշվի առնելով այս շտամի առանձնահատկությունները պետությունները գնում են զանգվածային անվճար թեստավորման ճանապարհով. շատ մեծ քանակներով։ Բնակչությանը զանգվածային ռապիդ թեստեր ե...
Ինքն իր համար՝ մինչև նոր աղետ Վերջին աղետից մինչև հաջորդը Հայաստանն ապրում է ինքնահոսով։ Կա Նիկոլ՝ ինքն իր համար, իր անձնական հեռանկարի խնդիրներով զբաղված, կա պատահական մարդկանցից կազմված, ինքն իր համար կառավարություն, որը մեծ հաշվով ոչ մի բան չի անում, կա ինքն իր համար ՔՊ մեծամասնություն՝ կազմված տարբեր տեսակներից՝ քացի տվող, ավելի սոլիդ, շփոթված, կասկածը մեջը, հստակ շահ հետապնդող և այլն։ Բայց, մեծ հաշվով, դա բովանդակային մեծամասնություն չէ։ Կա ընդդ...
Հինգ քայլ դեպի փոփոխություն Քայլ չորրորդ՝ դուրս գալ պարտության թակարդից(սկիզբը՝ այստեղ) Այսօր Հայաստանի սուր խնդիրն այն է, որ երկիրը չի մտնում հետպատերազմյան փուլ։ Սա շատ լուրջ ռիսկեր ունեցող վիճակ է։ Չի կարելի թողնել, որ պետությունը, ժողովուրդը մնան պատերազմի և պարտության տրաբանության մեջ, դա կդեգրադացնի ամեն ինչ՝ բերելով անվերադարձ կորուստների։ Պետք է դուրս հանել հասարակությանը և պետական ինստիտուտները պատերազմի ու պարտության կետից։Հետպատերազմյան փ...
Արմեն Գևորգյան. Նոր թեժ փուլ Հայաստանի համար Եվրասիական աշխարհաքաղաքականության պատմական նոր դարաշրջանը սկսվեց 2008 թվականի օգոստոսին՝ Հարավային Օսիայում պատերազմից հետո։ Այն ամբողջությամբ ընթացավ նոր գլոբալ աշխարհակարգի վերջնականացման համատեքստում՝ բազմաբևեռ աշխարհի առաջացումը մի քանի գլոբալ ազդեցության կենտրոններով։ Դրանք առաջին հերթին ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանն են։ Հենց այդ ժամանակ սկսվեց այն փուլը, երբ ազդեցության հիմնական կենտրոնները՝ Արևմուտքն ու Արևելքը, ե...
Ինտելեկտի, թե 5-րդ շարասյան պրոբլեմ ՔՊ Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ, իր խոսքերով 37 տարվա մանկավարժ, պատմության մասնագետ Նաիրա Մանուչարյանը, խոսելով ընդդիմադիր մրցակիցների մասին, նրանց կոչում է մահմեդական երկրից ժամանած ոչ լիարժեք քրիստոնյաներ, չմոռանալով խոսքը համեմել «լափել, սատկել», «մեծահարուստ տականք» արտահայտություններով։ «Լափել, սատկել», «մեծահարուստ տականք»-ը թողում ենք իր կրթվածությանը...
Գրպանային դիվանագիտություն և մշակութային կապիտուլյացիա Իր բնավորության համաձայն՝ սովորաբար իրականությունը ոչ բարդացնող և ոչ էլ մեղմող Ռ. Քոչարյանը ասուլիսում, այնուհանդերձ, մի փոքր խնայող գտնվեց։ Խոսելով Արցախի շուրջ զարգացումների մասին՝ նա տվեց ձևակերպում, թե «այս իշխանությունը որոշ ժամանակ հետո ասելու է՝ Ղարաբաղի հարցն այլևս ինձ հետ կապ չունի, և գցելու է Ռուսաստանի գրպանը»։Նման պայմաններում միակ հետևությունը, որ պետք է անել, հետևյալն է. թույլ չտալ, որ այդ անդառն...
Մենք կարող ենք շրջել ստորացման էջը Նախագահ Ռ.Քոչարյանի ասուլիսից տարբեր մարդիկ տարբեր հատվածներ են առանձնացնում՝ անվտանգության իրական պատկերը, բանակի լրջագույն խնդիրները, երկիրը տգիտության և իրավական բեսպրեդելի բաստիոնի վերածելը, դիվանագիտական այլասերումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները՝ տնտեսության անկում, գնաճ, ինդեքսացիա։ Սա խոսում է ասուլիսի՝ հաջողված լինելու մասին. յուրաքանչյուրն արձանագրում է համընդհանուր և անհա...
Վարկանի՞շ, թե՞ պատերազմ. ողջ իրականությունը՝ մեկ ձևակերպմամբ «Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր։ Իրականում սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք, ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկն ինձ ասի, թե դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել այդ հողերը, որպեսզի պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք», - երեկ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ամենայն հավանականությամբ, սա այս մարդու արտահ...
Հայկականության «էֆեկտիվ արգանդը» Պարտությունից հետո մեր հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանում հայկական «էֆեկտիվ արգանդի» պահպանումն է։Առաջիկա 5-10 տարիները մեզ համար լինելու են պատմություն կերտող ժամանակահատված. պահպանել Կովկասում հայկական էֆեկտիվ միջավայր՝ Հայաստան, Արցախ, Ջավախք, կամ՝ վերածվել Երևան-Իգդիր մայրուղում թուրքականություն սպասարկող ռեզերվացիայի։ Ամբողջական ընկալումը՝ ինչ կատարվեց և ինչ է կատարվում Հայաստանի և հայության հետ, չկ...
Քաղաքային հեղափոխություն Ի՞նչ է կատարվում Երևանում, ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլը Հայկ Մարությանի պաշտոնանկությամբ։ Գաղտնիքն այլ տեղ է. վերջին ՏԻՄ ընտրություններն ազդարարում են «քաղաքային հեղափոխության» պրոցեսի մասին. նիկոլականությունը պարտվել է երկրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Գորիս, Կապան, Աբովյան, Մասիս, Ապարան, Վեդի, Եղեգնաձոր։ Իշխանության մերժման և նոր իշխանության պահանջը քաղաքային մշակույթ է։ Այն ծնվում է քաղաքայի...
Կա՛մ խոշտանգվել Բաքվի բանտերում, կա՛մ կալանավորվել հայկական բանտերում Նոյեմբերի 9-ի հայատարարությունից հետո անցել է մեկ տարուց ավել, բայց ռազմագերու կարգավիճակում հայտնված մեր հայրենակիցների ճակատագիրն մնում է անորոշ: Եվ մինչ բարձրաձայնվում է Բաքվի բանտերում նրանց հանդեպ իրականացվող խոշտանգումների մասին, Նիկոլը և իր շրջապատը ռազմագերիներին նոր տարբերակ է առաջարկում՝ կա՛մ խոշտանգվել Բաքվի բանտերում, կա՛մ կալանավորվել հայկական բանտերում: Հետո առաջարկն ամրապնդում են կոնկրետ գործողություններով՝...
Մոսկվա-Սոչի-Բրյուսել. Որտե՞ղ է շարունակությունը Այսպիսով, շատ բան դարձավ չափազանց պարզ և բաց։ Դրա համար անհրաժեշտ էր հասնել Բրյուսել։ Ըստ էության, հաղորդակցությունների շուրջ քննարկումները ոչ թե պրագմատիզմի և տնտեսական օգուտների, այլ քաղաքական նպատակահարմարության հարթությունում են։ Սա նույնպես նորմալ է, բայց միևնույն ժամանակ պետք է հստակ պատկերացում լինի, թե ով և ինչի համար է վճարում և նաև ինչով: Եթե ​​կոմունիկացիոն լուծումները տնտեսական օգուտ չեն բերում կողմերից գոնե մ...
Ում միջանցքը կմտնի Պուտինի ձիթենին Սոչիի եռակողմ հանդիման ավարտին Պուտինը Փաշինյանին և Ալիևին ձիթենու ճյուղ նվիրեց, որպես խորհրդանիշ։ Բայց սա խաղաղության պարտադրանք չէր, ու ոչ էլ՝ խաղաղության երաշխիք։ Սա Ռուսաստանի կոշտ հորդորն էր՝ բանակցություններով լուծումներ գտնելու։ Պայմանավորվածության համաձայն՝ դրան հետևեց փոխվարչապետների հանդիպումը, որն անարդյունք անցավ։ Կա վարկած, որ Նիկոլը դժվար թղթերի ստորագրումը ցանկանում է թողնել Մհեր Գրիգորյանի վրա։ Բայց ավելի...
Ո՞վ է Ալեն Սիմոնյանի հրաժարականի իրական նախաձեռնողը Ընդդիմությունը սկսել է ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց։ Արդյունքն էական չէ. ՔՊ-ն ամենայն հավանականությամբ դեմ կքվեարկի և հարցը կփակվի, բայց Ալեն Սիմոնյանը դրանից չի շահի։ ԱԺ նախագահը թույլ է տվել մարդկային և աշխատանքային էթիկայի կոպիտ խախտումներ, և ցանկացած ընդդիմության խնդիրն է՝ դրան տալ քաղաքական գնահատական և սկսել քաղաքական պրոցես։ Ցանկացած այլ նորմալ երկրում և, նույնիսկ Հայաստանում, ցանկացած այլ պայմա...
Ով է Հայաստանի թիվ մեկ գերին, և ով՝ ներքին Մուրադովը Ինչո՞ւ է գերիների թեման Նիկոլին հունից հանում։ Չկա կասկած, որ նա մարդկայնորեն ծանր է տանում, և նրան ցավ է պատճառում, որ Բաքվի բանտերում հայ տղերք կան։Այնուհանդերձ, այս թեմայով նա պարբերաբար սխալներ է թույլ տալիս՝ վտանգելով գերիների հետվերադարձը ու ինքն իրեն դնելով խիստ անհարմար վիճակում։Նիկոլի ձևակերպումներն էապես դժվարացնում են միջազգային ատյաններում հայկական կողմի աշխատանքը, ինչն արձանագրում են իրավապաշպանները։ Գուցե ըն...
Հեղափոխության վախճանը չպետք է դառնա Հայաստանի վախճանը Հեղափոխությունը վերջացել է. մնացել են հետևանքները և արդեն ավտոնոմ կյանքով ապրող այլանդակությունները։Եկավ, ավերեց ու հիմա գնում է։ Բայց գնալու փուլը կարող է ավերածության վերջին ակորդ լինել. ռիսկը, իրոք, շատ մեծ է։ Սա խնդիր է, որ մեզնից բոլորից պահանջելու է պատասխանատվություն և կոնսոլիդացված գործունեություն։ Հեղափոխության հետևանքները Հեղափոխության հայտնի հետևանքները՝ կորսված պետականություն Արցախում, թշնամու զորք Հայաստանի տ...
Սոչիով Բրյուսել տանող դժվար ճանապարհը․ որտե՞ղ կլինի վերջին կանգառը Աշխարհում ուժգնանում է անորոշության գործոնը, ավելանում են հակասությունները միջազգային հարաբերություններում։ Ձևավորվում են ազդեցության նոր կենտրոններ։ Այս ամենը կարող է հանգեցնել գործող դաշինքների և այլ ձևաչափերի փլուզմանը (կամ առնվազն՝ ներքին ճգնաժամերի), ինչպես նաև նորերի ձևավորմանը։ Մենք պետք է շատ զգոն և ուշադիր մոտենանք այս գործընթացներին, քանի որ ինքներս ստիպված ենք լինելու կողմնորոշվել և ընտրություն կատարել։ Զգոնութ...
Քովիդը և բազմամարդ հերթերը Մեր երկրում քովիդի դեմ պայքարը շարունակում է մնալ սիրողական մակարդակի: Կանխարգելման համակարգերը գրեթե չեն գործում: Այս ուղղությամբ լուրջ քայլեր չեն արվում, իսկ արվողներն էլ կա´մ թերի են, կա´մ կոսմետիկ բնույթ են կրում: Բարդ է քաղաքացիներին համոզել համավարակի սրման փաստում, եթե պետության կողմից հանրային տրանսպորտում չի երաշխավորվում համաճարակային անվտանգության որևէ նորմ: Լեփ լեցուն կանգառներ, լեփ լեցուն միկրոավ...
Հայաստանը տեղափոխել հետպատերազմյան փուլ Երեկվա հայտնի հարցազրույցում երկու շերտ կար՝ մակերեսային՝ իր սխալներով, կիքսերով, որոնք էլ լայն քննարկման ու պախարակման առիթ դարձան։ Բայց կա խորքային հարց, որը ինչպես միշտ ստորադասվում է։ Նիկոլը անկեղծորեն չի հասկանում, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ Ադրբեջանը կանգ չի առնում, ինչո՞ւ երկրորդ նոյեմբերի 9-ից էլ հետո էլ ռազմական գործողություններ են լինում, զոհեր ու գերիներ ունենք, ինչո՞ւ կա նոր պատերազմի մեծ ռիսկ։ Նիկոլը չի պատկ...
Ինչ կատարվեց նոյեմբերի 16-ին Այդ օրը պատերազմ էր, ամենաիսկական պատերազմ։ Մեր պատերազմների ցանկին՝ քառօրյա, 44-օրյա, ավելացավ նորը՝ մեկօրյա։ Տևողությունը որևէ կերպ չի փոխում խնդրի լրջությունը։ Պատերազմը պատերազմ է՝ զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ... Եթե նույնիսկ պատերազմը տևի 10 րոպե, միևնույն է պետք է հասկանալ դրա պատճառները, որպեսզի նույնը հաջորդ օրերին չկրկնվի։Արդյո՞ք մենք փորձ արել ենք հասկանալ, թե ինչ կատարվեց նոյեմբերի 16-ին, արդյո՞...
Մաքսատված Հայաստան Հայաստանի վերջին երեք տարիների մասին կարելի է գրել բեսթսելլեր «ինչպես քանդել պետությունը»։Երեք տարում փոխվել է. - 4 Պաշտպանության նախարար- 4 ԱԱԾ պետ- 5 Արցախի ՊԲ հրամանատար- 3 Արտգործնախարար Սա բարդ տարածաշրջանում, կիսապատերազմյան վիճակում գտնվող Հայաստանում։ 2018-ին ստանալ 30 տարի կառուցված լուրջ, մարտունակ բանակ, ձևավորված լուրջ անվտանգության գոտի ու աշխատանքային բանակցային գործընթաց, իսկ 2021-ին՝ ունենալ ջա...
Կիրանցից Կապան մեկ մաքսակետ է. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից Վերջին օրերին Հայաստանի կյանքում գերիշխող էր երկու պրոցես՝ ճանապարհների հանձնում Ադրբեջանին, մաքսակետերի տեսքով, և ՏԻՄ ընտրություններ։ Ադրբեջանական մաքսակետերի տեղակայումը, ճանապարհների վրա նրանց վերահսկողության սահմանումը խոսում է այն մասին, որ ուղղակի ընթանում է նախօրոք պայմանավորված սահմանազատման և սահմանագծման պրոցես։ Ամեն ինչ հուշում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի վախենում են ժողովրդին ասել առկա պ...
Նոր Հայաստան, նոր մաքսակետեր. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից 2018-ին հայկական թալիբանը, գալով իշխանության, խոստացավ կառուցել «Նոր Հայաստան»։ Այս մարդիկ իրենց խոստումը քայլ առ քայլ կատարում են։ Մեկ միլիմետր չեն շեղվում իրենց նպատակից։ Երեկվանից Գորիս—Կապան ճանապարհին պետք է տեղադրվեին ադրբեջանական մաքսակետեր։ Իրոք, սա Նոր Հայաստան է, որտեղ արդեն շատ քիչ բան է մնացել առաջվանը։ 2018-ից ի վեր փոխվել է. - Հայաստանի տարածքը- Բնակչության թիվը (աննկարագրելի ծավալի մարդկ...
Դանիբեկյանի «այլ տարածքը» Այսօր հերթական աբսուրդի թատրոնն էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում և այդ աբսուրդի կենտրոնում կրկին Աննա Դանիբեկյանն էր:Երեկ դատավորին էին դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանն ու ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը՝ այսօր նշանակված նիստը հետաձգելու դիմումով՝ քանի որ պատրաստվում են մեկնել Արցախ: Դանիբեկյանը բավարարում է Քոչարյանի դիմումը, անհապաղ տեղեկ...
Ինչպես են պետությունն ու հասարակությունը «համագործակցում» քովիդի շուրջ. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից Առանց սեթևեթանքի պետք է արձանագրենք, որ քովիդ վիճակը Հայաստանում վերաճել է ազգային աղետի։ Կառավարման խոշոր տապալումները և հասարակության ցածր գիտակցությունը, ձեռք ձեռքի բռնած, լրջագույն աղետի են բերել. - Մինչ այսօր համատարած հարսանիքներ ու մեծ խնջույքներ են արվում։ Ինչո՞ւ չի արգելվում 300-500 հոգանոց հարսանիքների անցկացումը։ Սիմպտոմները թաքցնելով, տանը հիվանդ ունեցող ընտանիքներով խնջույքների են գնում։ Քաղաք...
Ճիշտ հասկանալ վիճակը Քովիդ իրավիճակը Հայաստանում այս պահին բացարձակ աղետալի է։ Վատագույն ցուցանիշներով աշխարհում առաջատարներից ենք՝ 1 մլն բնակչի հաշվով մահերի թվով, պատվաստումների ծայրահեղ ցածր թվով։ Սա իսկական աղետ է, որը հիմա մեր երկրում է։Հիմնական թիրախը առողջապահության նախարարությունն է ու անձամբ նախարարը։ Սա գավառական, պարզունակ մոտեցում է։ Ընդհանրապես հանրային աղետի ժամանակ անձնական շահեր տեսնելը՝ բարոյական չէ։ Եթե ուզում ենք ճիշտ գնահա...
Սեպտեմբերի 27-ը` Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր Վերջին երկար շաբաթների բազմաթիվ քննարկումների և տարբեր կարծիքների արդյունքում, նոյեմբերի 9-ի նախաշեմին, երբ դեռևս պարզ չեն պատերազմի բոլոր հանգամանքները, և կարիք կա վերաիմաստավորելու և գնահատականներ տալու կատարվածին, կան քայլեր, որոնք պետք է արվեն հիմա։ Դրանցից մեկը՝ սեպտեմբերի 27-ը ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշ...
Հանրահավաք՝ ինչի՞ մասին Ընդդիմադիր համակարգերից կցկտուր արտահոսքեր են տրվում առաջիկայում սպասվող հանրահավաքի մասին։ Նկատելի անհստակությունը, սակայն, մատնում է, որ մի շատ կարևոր բան պարզ չէ. դա լինելու է հանրահավաք ինչի՞ մասին, ինչի՞ն դեմ կամ ինչի՞ն կողմ։ Փաստաթղթերի՞, որոնց բովանդակությունը չգիտենք, պրոցեսը կազմակերպող միջնորդի՞, բանակցությունների՞ (բայց այդ դեպքում ի՞նչ ենք առաջարկում), Նիկոլի՞, որը միայնակ տնօրինում է ողջ ազգի ճակատագիրը։ Իհար...