Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը
Եվրոպայում սկիզբ առած շարժումը, որը նոր սերնդի ընդվզումն է ընդդեմ տնտեսական հարստահարման ժամանակակից մոդելի, բոլորովին նոր փուլ է բերելու։ Փոփոխությունները ստանալու են պահանջների և օրակարգերի տեսք և ձեռք են բերելու դրանք սպասարկող միավորներ՝ Եվրոպայում և այլուր։
Հայաստանում բոլոր կարևոր պրոցեսներն իրարից անկախ են գնում։ Մի տեղ ՏԻՄ ընտրություններ են, մի ուրիշ տեղ ԹՐԻՓՓ են քննարկում, այլ տեղ՝ ԵԱՏՄ-ից են դուրս գալիս, ուրիշ տ...
Պլատոնը և հայ հասարակությունը․ նյութական շահերի գերիշխանության վտանգը
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար՝ Արա Այվազյանի հոդվածը Դիմադրության արժանապատվությունից դեպի նյութապաշտության գերիշխանություն
1990-ականների սկզբին Հայաստանը ապրում էր շրջափակման, էներգետիկ ճգնաժամի և պատերազմի պայմաններում։ Դա ծանրագույն զրկանքների, բայց միաժամանակ դիմադրության, փոխօգնության և ազգային արժանապատվության ժամանակաշրջան էր։ Չնայած ցրտին և ամենաանհրաժեշտ միջ...
Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը
Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ալբանիայում և եվրոպական այլ երկրներով տարածվող զանգվածային պրոցեսները պրոյեկտենք Հայաստանի վրա, որտեղ ընտրություններից հետո լարվածությունը միայն աճեց և անորոշությունը միայն մեծացավ։Հետևություն 1
Հայաստանը չի կարող կտրված լինել աշխարհում, Եվրոպայում, տարածաշրջանում ընթացող զարգացումներից և ռիսկերից։ Պետք է կարողանալ նայել ու տեսնել լրատվական կադրերից այն կողմ, թե ի´նչ է կատարվո...
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն
Մի քանի ամիս մարդու կալանքի պատճառ դարձած այս պատմության ամենաուշագրավ մասը 14,5 միլիոն դոլարի ճակատագիրը չէ։ Ամենահետաքրքիրն այն է, որ, պաշտպանության կողմի ներկայացրած փաստերի համաձայն, սեփական միջոցները ներդրած, գործընկերոջը բաժնեմաս տրամադրած և վերջում իր գումարները վերադարձնելու պահանջ ներկայացրած Գագիկ Ծառուկյանը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում, իսկ նրան գումար վերադարձնելու պարտավորություն ստանձնած անձինք ներկայ...
Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է
Մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ որևէ ռացիոնալ խոսք, որևէ տագնապ, որևէ նախազգուշացում, որևէ կենսական վտանգ հանրությանը չի հետաքրքրում։
Մենք սխալվում ենք` հանրային տրամադրությունները գնահատելիս։ Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո, եկեղեցու դեմ արշավին՝ որպես եկեղեցու կինո, բանակում մահերին՝ զինվոր ունեցող ընտանիքների կինո, Սահմանադրության թեման՝ շատ հեռո...
Հայկական ժամացույց
Ուշադրություն դարձրեք. մեր քաղաքական մտքի, մեր բոլոր հարցերի առանցքում «ԵՐԲ» հարցն է։ Երբ մի բան կփոխվի, երբ կգան նոր դեմքեր, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, երբ բանտերից դուրս կգան մարդիկ, երբ կհանձնվի «Քյարքին», երբ կլինի «ապոկալիպտիկ» տնտեսական զարգացումը, երբ կլինի սահմանադրությունը, և այսպես բազմաթիվ «ԵՐԲԵՐ»։
Բայց «ԵՐԲ»-ը լուծումներ չի առաջարկում, չ...
Հորմուզի դասը. Սյունիքի խնդիրը
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ՝ Արամ Շահնազարյանի հոդվածը. Մաս 3Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան. հաղորդակցային այլընտրանքները և Հյուսիս–հարավի ռազմավարական նշանակությունը Սյունիքի շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական և անվտանգային միջավայրը չի սահմանափակվում Իրանի անվտանգային նկատառումներով, տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու ԱՄՆ...
Որտե՞ղ է ձևավորվում իրական օրակարգը (քննարկում)
Հորմուզի դասը, Սյունիքի խնդիրը
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ՝ Արամ Շահնազարյանի հոդվածը. Մաս 2 Սյունիքը և Իրանը. հաղորդակցային կապից դեպի ռազմավարական անվտանգային փոխկախվածությունՍյունիքի նկատմամբ Իրանի ռազմավարական ընկալումը պայմանավորված է ոչ միայն դրա տնտեսական կամ տարանցիկ ներուժով, այլև այն հանգամանքով, որ Հայաստանի հարավային այս տարածքի զարգացումները կարող են անդրադառնալ...
Հորմուզի դասը, Սյունիքի խնդիրը
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ՝ Արամ Շահնազարյանի հոդվածը
Աշխարհագրական դիրքից դեպի աշխարհաքաղաքական ազդեցություներբ աշխարհագրությունը դառնում է ուժ Պետության աշխարհաքաղաքական կշիռը չի ձևավորվում միայն նրա ռազմական, տնտեսական, ժողովրդագրական կամ տեխնոլոգիական կարողությունների հանրագումարով։ Այն պայմանավորված է նաև միջազգային համակարգում նրա աշխարհ...
Ո՞րն է քաղաքացիների հայրենիքը
«Քայլ արա, մերժիր Սերժին» գրքի տպագրության և դրա շուրջ քննարկումների մեջ իրականում վատ բան չկա։ Խնդիրը ոչ գիրքն է, ոչ՝ շնորհանդեսը։ Դա մեր ընդհանուր պատմությունն է։ Իհարկե, հասկանալի է զգացմունքային արձագանքը՝ հաշվի առնելով գրքի հեղինակի գործոնը։
Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը։ Եվ դա ոչ թե հակընդդեմ գիրք պիտի լինի, այլ՝ մեր նույն ընդհանուր պատմության կար...
Քաղաքականության վախճանը
Մեծ հաշվով, իրականացավ մեր հասարակության տասնամյակների երազանքը։ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ը դարձավ մեյնսթրիմ. Հայաստանում քաղաքականություն այլևս չկա։ Չկան քաղաքական պրոցեսներ։ Այս պահին քաղաքականությամբ զբաղվում է մեկ հոգի։
Երկրում չկան քաղաքականության համար պայմաններ, չկա քաղաքական օրակարգ, չեն գործում հանրային տրամադրությունների ցուցիչները, հնարավոր չէ հասկանալ հանրային իրական տրամադրությունները, ...
Հայաստան 2026. իրավունքի վախճանը (քննարկում)
Փոխկապակցված ռազմավարական հաղորդակցությունները՝ որպես աշխարհաքաղաքական ուժի աղբյուր. մաս 2
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ՝ Արամ Շահնազարյանի հոդվածը
Հաղորդակցային ազդեցությունից դեպի ռազմավարական հակազդեցություն
Հաղորդակցային ազդեցության ռազմավարական մեխանիզմը
Հաղորդակցային համակարգի ռազմավարական ազդեցությունը չի սահմանափակվում դրա գործունակության վրա անմիջական ներգործությամբ։ Նավագնացության ծավալների նվազումը, երթուղիների վերաուղղորդ...
36 տարի անց. Հայաստանի նոր՝ անորոշ փուլը
Մի քանի օրից լրանում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարին։Այն ընդունեց Գերագույն Խորհուրդը, որը կազմված էր հիմնականում կրթված, ազնիվ, հայրենասեր և մեծ մասամբ անփորձ գործիչներից։ Տարբեր ոլորտներից, հասկանալի պատճառներով, քաղաքական և պետական փորձ չունեցող գործիչներն ընդունեցին մեր հռչակագիրը։ Բոլորովին այլ պայմաններում, այլ ժամանակներում և մեր ու աշխարհի մասին բոլորովին այլ պատկերացումներով։ Այն, ի դեպ, ը...
Փոխկապակցված ռազմավարական հաղորդակցությունները՝ որպես աշխարհաքաղաքական ուժի աղբյուր. մաս 1
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ՝ Արամ Շահնազարյանի հոդվածը
Հորմուզ–Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը
Վերջին տասնամյակների աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ համաշխարհային տնտեսական համակարգի և միջազգային անվտանգության փոխկապակցվածությունը թևակոխել է որակապես նոր փուլ։ Մատակարարման շղթաների գլոբալա...
Հորմուզի վերաիմաստավորումը. մաս 2
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Քաղաքաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ՝ Արամ Շահնազարյանի հոդվածը
Իրանի նոր ռազմավարության սահմանափակումներն ու արտաքին մարտահրավերները
Եթե Իրանը ձգտում է Հորմուզի անվտանգային համակարգում ձևավորել անփոխարինելի դերակատարի դիրք, ապա նույնքան կարևոր է գնահատել, թե ինչ սահմանափակումների և արտաքին մարտահրավերների կարող է բախվել այդ ռազմավարությունը։ Ո...
Հորմուզի վերաիմաստավորումը
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Քաղաքաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ՝ Արամ Շահնազարյանի հոդվածը
Իրանի ռազմավարական հաշվարկը և նեղուցի նոր աշխարհաքաղաքական նշանակությունը
Ներածություն
Միջին հզորության պետություններն ու տարածաշրջանային տերությունները հազվադեպ են կարողանում մրցել գերտերությունների հետ ռազմական, տնտեսական կամ տեխնոլոգիական ներուժով։ Այդ պատճառով նրանք ձգտում են իրենց ...
Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև
Պետությունների պատմության մեջ գոյություն ունեն ժամանակաշրջաններ, երբ մարտահրավերները չեն առաջանում մեկուսացված կերպով, այլ ձևավորում են միասնական ճգնաժամային միջավայր։ Նման պահերին բավարար չէ արձագանքել առանձին սպառնալիքների, այլ անհրաժեշտ է վերաիմաստավորել երկրի տեղը փոփոխվող աշխարհում, սահմանել ազգային շահերը և մշակել երկարաժամկետ զարգացման ռազմավարություն։ Հայաստանն այսօր գտնվում է հենց նման իրավիճակում։ Ներքաղաքական ...
Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում
1. Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք քաղաքական ինստիտուտ՝ ԱԺ, որտեղ լինելու է քաղաքական պրոցես։ Երբ ամբողջ աշխարհի առաջ մի ամբողջական խմբակցություն ուղղակի արգելվում է, իսկ ներքին համերաշխության կարգախոսով ընտրարշավ անող Ծառուկյանը կալանավորվում, երբ բանտերը լի են քաղբանտարկյալներով, ի՞նչ քաղաքական պրոցեսի մասին կարող է խոսք լինել։
2. Հայաստանում ԿԱ բանտ, իսկ Հա...
Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը
Բրունո Բեթթելհեյմը նացիստական ճամբարներով անցած ավստրո-ամերիկյան հոգեբույժ-հոգեվերլուծաբան է, էքստրեմալ պայմաններում անհատի և զանգվածների վարքագծի վերաբերյալ մի շարք տեսությունների ու աշխատությունների հեղինակ։
Դրանցից մեկը կոչվում է «Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը»։ Ով ուզում է վերջին տարիների հայաստանյան էվոլյուցիան հասկանալ, կառաջարկեմ կարդալ։Բեթթելհեյմը տոտալիտարիզմի պարադոքսալ հաջողությունը բացատ...
Երբ խորհրդարանից դուրս են մղում այլընտրանքը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատմական խայտառակ որոշումը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը զրկեց Ազգային ժողովում իր վաստակած տեղից, ունի հետևանքներ, որոնք շատ ավելի լայն են, քան մեկ քաղաքական ուժի ճակատագիրը։ Հարցը շատ ավելի կարևոր է. ստացվում է, որ այսօրվա Հայաստանում քաղաքացիների կամքի արտահայտությունն ընտրությունների ավարտից հետո կարող է վերանայվել վարչական որոշմամբ։
Եթե քաղաքացին վստահ չէ, որ ի...
Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը
Հունիսի 7-ի ընտրություններից հետո մենք մտել ենք աննախադեպ մի իրականություն, որը լուծում է պահանջում։ Հենց այնպես մոռացության տալ, չտեսնելու տալ՝ չի հաջողվելու։ Երեք տեղամասերի վերաքվեարկության հարցը լուծում է պահանջում, որովհետև այն միայն երեք տեղամասերի մասին չէ, և միայն ԲՀԿ-ի մասին չէ։ Այն շատ ավելի խոր խնդիր է։ ՍԴ դիմելու նախօրյակին փորձեմ հստակեցնել մի քանի հարց։
Սա հարձակում է ժողովրդավարության դեմ
Իշխանության աղբյ...
Հետընտրական անոմալ զարգացումներ
Երբեմն պետք է կարողանալ հայաստանյան իրականությանը նայել կողքի հայացքով։ Այդ դեպքում կստանանք ավելի օբյեկտիվ, առանց բոլորիս խեղդող էմոցիաներով պատկեր։ 1. Ներքին վիճակ a. Հասարակությունը պառակտված է, գրեթե թշնամացած։ Ցանկացած իշխանություն ընտրություններից հետո գնում է ներքին լարվածության թուլացմանը և հանդարտացմանը։ Գնում է նման ընթացքի՝ իր իսկ շահերից ելնելով։ Հայաստանում լրիվ հակառական է՝ ընտրություններից հետո իշխանություն...
Ընտրությունների այլ նախնական արդյունքներ
Որքան էլ այս օրերին կարևոր գործ անենք՝ հաշվենք քվեաթերթիկներ, շտկենք սխալները, հաշվենք մանդատների բաշխումն ու հետագա անելիքները, որոնք իրոք շատ կարևոր են, կա ընտրությունների այլ, գուցե ավելի կարևոր կողմ, այլ արդյունք.1. Սոցիոլոգիան Հայաստանում չի աշխատում։ Բոլորը ժամանակի երկար հատվածի ընթացքում սխալ պատկեր են տվել։ Եվ դա սոցիոլոգների որակի խնդիրը չէ, նրանցից շատերը լուրջ պրոֆեսիոնալներ են։ Դա անազնիվ հասարակության խնդիր ...
Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները
Անկախ ընտրությունների ելքից՝ Հայաստանը մտնում է միջնաժամկետ լուրջ ճգնաժամի փուլ։ Մեզ հրավիրում են ճգնաժամ, և մենք հրավերը, կարծես թե, ընդունում ենք։ 1. Ընտրությունները, որ պիտի լինեին բացառապես ներհայաստանյան (ինչի տոտալ ընկալումը չմտավ մեր հասարակություն), իշխանության թեթև ձեռքով վերածվեցին միջազգային ընտրությունների։2. Չորս կողմը լարվածության՝ Իրանում նոր պատերազմի աճող հավանականության ու այլ ահռելի ռիսկերի պայմաններում...
Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը
Հայտնի Ատելության պիկապը ոնց որ Ռուանդայի տխրահռչակ ռադիոն լինի (հազար բլուրների ազատ ռադիո)։ Հիշեցնենք, որ Ռուանդայում ատելության քարոզը բերեց մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկին։Էսքան ատելություն, թշնամանք, զրպարտություն, մեղադրանքներ, որ աջ ու ձախ տարածում է, ունենալու է այլանդակ հետևանքներ։ Չորս կողմը լարվածություն ունեցող մեր երկրում գոնե մի հատիկ կոնսոլիդացիոն միտք չհնչեց իշխանական պիկապից...
Հանրային տրամադրությունները` պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում (քննարկում)
Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
Այս ընտրության կարևոր առանձնահատկությունն է լինելու այն, որ իշխանությունն ամեն կերպ խուսափելու է ծրագրային բանավեճից, խոչընդոտելու է դրան։ Ծրագրային հարթությունում, ռացիոնալ լուծումների տիրույթում իշխանությունն ասելիք չունի, հետևաբար անելու է ամեն ինչ, որ այլանդակի մթնոլորտն ու ստեղծի պայմաններ, որ ընդդիմության և լայն հասարակության ասելիքը խլացվի։ Սա աննորմալ վիճակ է, բայց սա մեր իրականությունն է։ Այս իշխանության բանաձևն ...
Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին
Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին։ Դա նշանակում է, որ նա առնվազն 1 մլն մարդու այսօր վիրավորել է։ Հասկանալով է արել։ Չի´ քաշվել, չի´ խորշել, չի վախեցել՝ մեկ պարզ պատճառով. այս պահին ակտիվ պայքարողների թիվը բավարար քանակի չէ։ Ընդհանուր հանրային ֆոնը եթե նկատի ունենանք՝ նրա իշխ...