Չնեղվեք սրանցից. լավ է լինելու Էսպես չի մնալու։ Հայաստանում լինելու են լուրջ փոփոխություններ, և մենք վստահաբար ունենք ազգային-առաջադիմական ռեսուրս՝ պետություն պահելու, հայկական Արցախ պահելու, արժանապատվություն պահելու, թուրքի, ադրբեջանցու և մնացած բոլորի հետ դժվար բանակցելու, լուծումներ գտնելու, բայց ոչ՝ նվաստանալու և մեզ սպանողներին զվարճացնելու։Այսօրվա կառավարման պաթոլոգիան և ներազգային «եվնուխության» հոգեվիճակը վերջանալու են։Այսպես մտածե...
Վարկածի իրավունքով Էրդողանի երդմնակալության գնալը, տեղում նվաստացման դրվագները հայ հասարակության մոտ չեն ձևավորում արժանապատվության պոռթկում, վիրավորվելու և որպես քաղաքացի դա արտահայտելու պահանջ։Ինչու՞։ Տասնյակ բացատրություններ ենք լսել. ոչ մեկը սպառիչ-համոզիչ չէ։Գուցե բանալին հասարակության լատենտ տրամադրությունների մե՞ջ է, որոնք հաճախ լավ չեն գիտակցվում, կամ դեռևս չեն ձևակերպվել որպես հանրային հրապարակային ընթացք։88-ին ազգային զարթոնք էր ո...
Հայրենիք, թե՞ կադաստրի թղթով ցեղասպանություն (քննարկում)
Վանկուվերի հայ համայնքի հայտարարությունը Այլընտրանքային նախագծեր խումբը ստացել է Վանկուվերի հայ համայնքի հայտարարության տեքստը։ Չափազանց կարևորում ենք հայկական աշխարհում սկիզբ առնող համախմբման գործընթացը՝ Արցախի շուրջ։ Շրջափակման մեջ գտնվող և բռնի հպատակեցման սպառնալիքի պայմաններում մենք՝ աշխարհի հայերս, պարտավոր ենք առաջ բերել հակառակ գաղափարներ, որոնք միտված կլինեն պահպանելու անվտանգ հայկական Արցախի խաղաղ գոյությունը։Ահռելի ծավալի աշխատանք կա առջևում, որը մենք...
Աղետի հեղինակները Նույն օրում նախագահը, վարչապետը և ԱԳՆ-ն իրավիճակի և զարգացումների վերաբերյալ տարբեր բաներ են ասում, իրարամերժ գնահատականներ տալիս։ Նման պետությունը չի կարող որևէ հաջողություն ունենալ։ Այն միայն կարող է սպասել աղետին։ Նախագահ. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը շատ կարևոր հայտարարություն էր։ Հայտնում եմ իմ աջակցությունը Ձեզ և կառավարությանը այն քաղաքականության վերաբերյալ, որը միտված է տարածաշրջանում խա...
Որտե՞ղ է մեր իրական ռեսուրսը Բոլորին հայտնի ձևակերպում կա՝ հույսը վերջինն է մեռնում։ Վարքագծային խնդիրներով զբաղվող որոշ հեղինակների մոտ կա նաև այլ մոտեցում՝ առաջինը պետք է սպանել հույսը, քանի որ այն զրկում է սեփական ուժերով գործելու կամքից։Բացատրությունը հետևյալն է. դժվար իրավիճակներում հույսը միայն «Հույսի» վրա դնելը մեզ վերածում է պասիվ աղետին սպասողների։Հիմա նման մի բան նկատվում է մեզ մոտ։ Մենք ընդունում ենք, որ «վերջացած նիկոլա...
Իսկ հետո՞ Իրադարձությունները զարգանում են արագ։ Շատ կարևոր է ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Նիկոլը հրապարակել է պետական պարտության տեխնիկական պարամետրերը։ Դրանց հանրայնացմամբ ստեղծվել է նոր իրավիճակ, ավարտելով ստվերային փուլը։ Էլ ստվերում քննարկելու, բանակցելու բան չի մնացել։Իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո` տեխնիկական լուծումները իրագործելուց հետո։ Դա արդեն հարցի բովանդակային մասն է։ Նիկոլը դրան երբեք չի անդրադառնալու։ Սա չի մտ...
Համախմբումը՝ որպես հայկական օրակարգ (քննարկում)
Համախմբումը` որպես հայկական օրակարգ Ում հարցնես, թե ինչպես դուրս գալ այս մղձավանջից, ասելու է՝ համախմբվել է պետք։ Հարցնես՝ դա ի՞նչ է, ոչ ոք չի պատասխանի։ Համախմբումը կարող է լինել կենաց, օդում հնչող անհասցե կոչ, բայց կարող է լինել նաև օրակարգ, որը բազմաքայլ ճանապարհ է։Հայկական պառակտումն ունի մենեջմենթ, ռեսուրսներ, հասցե, փուլեր, գործողությունների ծրագիր և այլն։ Հայկական համախմբումը՝ թվարկածից ոչ մեկը։Ի՞նչ ասել է համախմբում, և ո՞ւմ միջև պիտի այն տեղի ունենա...
Երևանի վերջին ընտրությունները Երևանի գալիք ընտրությունները մթնոլորտի առումով ցավալիորեն նման են Արցախի վերջին (2020 թ.) նախագահական ընտրություններին։ Այնտեղ էլ կար իշխանական ֆավորիտ, կային ընդդիմադիր թեկնածուներ, կային ազդեցիկ ուժեր, որոնք սատարում էին այս կամ այն թեկնածուին, կային ոմանք, որ հրապարակայնորեն աջակցում էին մեկին, բայց իրականում՝ մյուսին, և այլ բաներ։ Ամեն ինչ կար, բացի՝ իրականության ճիշտ ընկալումից և, հետևաբար, ճիշտ բովանդակությունից։ 20...
Լինել քաղաքացի, որ պետությունը լինի (քննարկում)
«Трудно быть человеком - люди мешают» Երեկ ԱԺ հարցուպատասխանի բովանդակությունից հետո ձևավորված ծանր տպավորությունը լավագույնս նկարագրում է ռուս արձակագիր Ռոման Սենչինը։ Իսկապես շատ դժվար է մարդ մնալ, շարունակել մարդու նման ապրել, երբ իշխանությունն ու ընդդիմությունը երրորդ դեմքով քննարկում են՝ պետությունը կմնա՞, թե՞ ոչ։ Երեկվա նիստը կարծես Հայաստանի հանրապետության հոգեհանգիստը լիներ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը՝ սգո սրահի դիմաց կանգնած, իրար հետ երկար...
Խաչատուրովի պաշտպանությունը հայկական պետության պաշտպանությունն է. այն անհրաժեշտ է վերափոխել զանգվածային քաղաքացիական շարժման Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության պրոցեսը պետք է հանել զուտ իրավապաշտպանության հարթությունից։ Սա պետք է տեղափոխվի պետությա´ն պաշպանության և հանրային հաշտեցման դաշտ։Ստեղծվել է Գ. Խաչատուրովի աջակցության խորհուրդ. ներգրավվածներից ում ճանաչում եմ՝լուրջ մարդիկ են, լավ քաղաքացիներ։ Ու չեմ ճանաչում անձամբ, վստահ եմ՝ նույն որակներն են։ Շատ լավ է, որ ակտիվորեն ներգր...
Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն (քննարկում)
Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու հանրային ռեսուրսը Նախորդ անգամ գրել էի, որ Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը։Հաջորդ օրերին նա շարունակեց թեման, և հիմա էլ հուշում է իրեն հեռացնելու ռեսուրսը։ Սա աննորմալ վիճակ է, երբ իշխանության ղեկավարը նաև հակաիշխանական մոդերատորի դերակատարումն է ստանձնում, բայց մեր ողջ կյանքն է հիմա աննորմալ։Կետ առ կետ արձանագրենք, թե ում է այսօր մերժում Նիկոլը. - Հայ առաքելական եկեղեցի- Զոհերի ծնողներ- Էլիտաներ- Ազգային արժեքներ կրող հանրություն...
Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը Նիկոլն ասում է. «Մենք ամենևին էլ իշխող, կառավարող էլիտա չենք, մենք միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, ովքեր կառավարելու մանդատ են ստացել»։«Միջին վիճակագրական քաղաքացին» պարտությունից հետո չհեռացավ, որպեսզի ժողովրդին ազատի պարտության ծանր բարոյահոգեբանական բեռից, ու հիմա պատրաստվում է մտնել բակ, բեսեդկա, տնետուն, որ պարտված-ստորացված-մոլորված միջին վիճակագրական քաղաքացուն ի՞նչ համոզի, համոզի ընդուն...
Կանայք հանուն հանրային համերաշխության (քննարկում)
Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ, որը կծառայի բացառապես ՄԵԿ մարդու։Պետական ինստիտուտների բովանդակային ասպատակությունը 2021-ի ընտրությունների հետևանքն է։ Բոլոր ինստիտուտներին վերապահվել է մեկ գործառույթ՝ ՄԵԿ հոգու թիկնապահություն։Կա օրենսդրական թիկնապահություն, դատաիրավական թիկնապահություն, լրատվական և այլն։  Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում։ Պետք է ուղղակի հասկանալ, որ սա տրամաբանական ընթացք ...
«Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն 1.     Եթե դատարանները շրջափակելու կոչին հայ հասարակությունը տար նույն ռեակցիան, ինչ Իսրայելի հասարակությունը՝ իրենց իշխանության դատաիրավական ռեֆորմին, շատ բաներից Հայաստանում հնարավոր կլիներ խուսափել։ Չի բացառվում՝ նույնիսկ պատերազմից։2.     Եթե «վնգստացող դատավորներ» արտահայտությանը, լավագույն դատավորներին պատժելու պրոցեսին դատավորների համայնքը տար միասնական կոշտ պատաս...
Հայաստանի անվտանգության փլուզվող համակարգը (քննարկում)
Արհեստական ԱՆբանականություն Հենց ՀՀ իշխանությունները սկսեցին շրջանառել 29 800 ք/կմ հայրենիքի գաղափարը, Ալիևն այն իջեցրեց 29 000-ի՝ զեղչելով 800 ք/կմ-ը։ Հենց Հայաստանը հավանություն տա Ալիևի ուլտիմատումին՝ հրաժարվել Արցախից և ընդունել մեզ սիրահոժար նվիրած 29 000-ի առաջարկը, նա անմիջապես թիվը իջեցնելու է, ասենք ևս հազար կիլոմետրով։ Ու այսպես շարունակ։Սա հնարավոր է միայն ու միայն հայ ժողովրդի Արհեստական ԱՆբանականության միջավայրում։ Հայ հասարակությունն ի...
Դեպի ու՞ր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ (քննարկում)
Հայաստանը՝ մեծ փորձության և մեծ ռազբորկայի շեմին Երեկվա ասուլիսից մի բան պարզ դարձավ. Հայաստանը կանգնած է մեծ փորձության և մեծ ռազբորկայի շեմին։ Անհավանական է, բայց՝ փաստ. 100 տարվա պատմությունը մեր աչքի առաջ կրկնվում է։ Մեզ էլի սպառնում է ֆիզիկական վտանգ, մեր պետականությունը հարցականի տակ է։Անհավանական է, բայց՝ փաստ. սա տեղի է ունենում մեր նույն սխալների պատճառով։ Մենք աղետի սպասում ենք այնպես, ինչպես այլ ժողովուրդներ՝ օդանավակայաններում ինքնաթիռի են սպասում։ Ուղղակի ...
Ղարիբաշվիլին հստակեցրեց հայաստանյան իրականությունը Վրաստանի վարչապետ Ի. Ղարիբաշվիլին հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ ասելով, որ երկրում իրավիճակի ապակայունացման հիմնական նպատակը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։ Երկիրը կարող էր վերածվել «պոլիգոնի, երկրորդ Մարիուպոլի»,- ասել է նա։ Վրաստանը դեռ դիմադրում է, հուսանք, որ վրաց հասարակությունը պինդ կգտնվի։ Ծանոթ իրավիճակ չէ՞։ Առնվազն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից Հայաստանը գնում է նույն ուղղությամբ. ք...
Կանայք՝ մեր այսօրվա իրականության մասին՝ որպես քաղաքացի և որպես մասնագետ Այլընտրանքային նախագծեր խմբի երեկվա քննարկումը կրում էր «Կանայք պատմական այս դժվար փուլում» խորագիրը։ Քննարկումն ամենևին կանանց իրավունքների մասին չէր, թեև պատերազմից հետո բոլորի, և հատկապես կանանց կյանքը փոխվել է։ Քննարկումը մեր իրականության մասին էր։Մեր բանախոսները կին գործիչներ էին, ովքեր ունեն մասնագիտություն, իրենց ոլորտում կատարել և կատարում են լուրջ աշխատանք, լավ քաղաքացիներ են և երբեք չեն թաքնվել հեշտի...
Հայկական օրակարգ. կանայք պատմական այս դժվար փուլում (քննարկում)
Դեպի մարդկանց հասարակություն Եթե դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մեզ հոշոտելու են։ Ուրիշ սցենար չկա։Ինչպե՞ս պիտի դուրս գանք, ո՞ր նշաձողին պիտի ձգտենք։ Հասարակությունը, մարդը, քաղաքացին պիտի իր ամուր առնչությունը զգա իր երկրին, իր երկրում կատարվողին, իր հայրենակիցների կյանքին։ Ընդհանուր խնդիրները, ընդհանուր ցավը, ընդհանուր ուրախությունը. սրանք միավորող գործոններ են, որոնք խոսում են հասարակության կենսունակության մասին։ Սրանք ինք...
Երկիրն ապագա է ուզում Պարտությունից հետո և թուրքի հաջորդ պոտենցիալ ներխուժումից առաջ հայկական քաղաքական միտքը ծայրաստիճան ամլացել է։ Վերականգնման որևէ իրատեսական գաղափար դաշտում առայժմ չի երևում։ Հայաստանում ապրելն արդեն իսկ տիտանական ջանքեր է պահանջում մարդուց։ Բացի սոցիալական և սուր անվտանգային խնդիրներից, կա անհեռանկարայնության ճնշող զգացումը։ Հայաստանը պետք է հանել կործանարար ներկայի և անցյալի անվերջ կռվի ճիրաններից։ Մեր երկիրը ապագա է ուզ...
Չկարողացա չգրել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումն այսօր Ազգային Ժողովում, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, ընթացավ ոչ պատշաճ մթնոլորոտում։ Քննարկման որակին և հնչեցված մտքերին երևի թե չէի անդրադառնա, եթե չլինեին նախագծի, և ընդհանրապես ընտանիքի, բռնության և հատկապես ը...
Խաղաղություն Հայաստանի համար, ոչ թե՝ Հայաստանի հաշվին Այսօրվա Հայաստանը սև արկղ է, որի մեջ և շուրջ ընթանում են ծայրահեղ վտանգավոր պրոցեսներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ՝ աղետ բերելու։ Տագնապահարույց ձևակերպումներ են գալիս Ադրբեջանից, Ռուսաստանից, Իրանից, Արևմուտքից։Այդ սև արկղի մեջ 3 մլն մարդ է՝ մեր բոլորի ընտանիքները։ Այս պրոցեսը պետք է կանգնեցնել։ Դեռ հնարավորություն կա։ Ն. Փաշինյանը Հայաստանի անունից ներքաշվել է «խաղաղության պայմանագրի» պրոցեսի մեջ, և որպես երաշ...