Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա. փոփոխությունների որակը և ծավալները (քննարկում)
Ինչի միջև է մեր ընտրությունը Այն, ինչին նախապատրաստում են մեզ, ազգային կանիբալիզմ է, ներտեսակային գիշատչություն՝ զոհել Արցախը, որ մնացածը կուշտ ապրեն։ Սա հնարավոր է բացառապես մեկ դեպքում՝ պետական և ազգային անբովանդակության։Անհավանական է, բայց՝ փաստ. հակառակ նժարին ոչ մի ձևակերպված բովանդակություն չի դրվում։ Առաջ գնալու, ապագայի ոչ մի այլընտրանքային օրակարգ չի դրվում։ Հայ ժողովրդին ոչ մի այլ բան չի առաջարկվում, որ «Մնացածը» հասկանա, որ իրե...
Օգնության և արժանապատվության մասին Թուրքիայի երկարաշարժի կադրերը սահմռկեցուցիչ են։ Դա ողբերգություն է։ Որպես մարդ՝ ես լավ եմ զգում, որ իմ պետությունը կարողանում է ինչ-որ մի չափով, թեկուզ՝ ամենաչնչին, օգնել սովորական մարդկանց՝ դիմակայել արհավիրքին, փրկել թեկուզ մեկ հոգու կյանք։Որպես քաղաքացի՝ ես ինձ քանդված են զգում, երբ իմ պետության իշխանությունը իրեն (հետևաբար՝ պետությանը) պահում է այդքան է անարժանապատիվ։Թուրքիա օգնություն ուղարկելը և այդ օգնության վրա թվ...
Երկիր Նաիրի, երկիր դատախազություն Հայաստանը վերածվել է մի մեծ դատախազության, մի անվերջանալի քրեական գործի։ Այս իշխանության «Երկիր Նաիրիի» բովանդակությունը հանգեց «երկիր-դատախազությանը»։«Հայկական Օրակարգ»-ի շրջանակներում օրերս շատ հետաքրքիր քննարկում ծավալվեց դատաիրավական ամենաթողության և ելքերի շուրջ։ Այսօրվա հայաստանյան գործընթացներին խոշորացույցով հետևող իրավաբաններ էին՝ Լուսինե Սահակյան, Ռոբերտ Հայրապետյան, Ռուբեն Մե...
Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին (քննարկում)
Ինչի մասին է այս խորհրդարանը Այս ԱԺ-ի ամենաազդեցիկ գործիչն այլևս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է։ Սա տխուր, բայց տրամաբանական հանգրվան էր։ Պետությունն ինքն է վերածվել մի մեծ քրեական գործի։ Այս հանգրվանին բերեց իշխող քաղաքական ուժը՝ ամեն կերպ իշխանություն պահելու իր վտանգավոր ցանկությամբ, ինչպես նաև ընդդիմությունը՝ չհաշվարկված ու հաճախ՝ ապաքաղաքական պահվածքով։Այս ԱԺ-ն այսօր արդեն ոչնչի մասին է՝ թե´ իր բովանդակությամբ, թե´ իր համամասնու...
Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ որոշումներ կայացնելու համար. մաս 2 Ինքնիշխանություն և միջանցք «Հայաստանի ինքնիշխանություն» ձևակերպումը իշխանությունը դարձնում է իր նոր բրենդը, ինչը «Արցախը Հայաստան է և վերջ»-ի նման բերելու է նոր աղետի։ Սրան պետք է շատ լուրջ վերաբերվել, որովհետև դա գալիք աղետի արդարացման նարատիվն է։Գործող իշխանության տրամաբանությամբ՝ Ուկրաինան, Սիրիան փայլուն ինքնիշխան պետություններ են։ Մենք դրան ենք գնում։ Նիկոլը Հայաստանը սարքել է Ռուսաստան-Արևմու...
Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ՝ որոշումներ կայացնելու համար Մաս 1. Նարատիվները Մենք սխալ նարատիվների թակարդում ենք։ Կամ՝ մեզ հատուկ դնում են այնտեղ։ Սխալ ձևակերպված խնդիրներ ենք դնում ու ուզում ենք ճիշտ լուծումներ գտնել։ Այդ նարատիվներից են.- մեր ընտրությունը Ռուսաստանի կամ Արևմուտքի միջև է- մեր ընտրությունը խաղաղության կամ պատերազմի միջև է- ընտրություն ունենք՝ Արցախը տալ, բայց Հայաստանը փրկել- Ամենասուր վտանգը «միջանցք տալն» է։ Մեր ընտրությունն իրականում շատ պարզ է. ...
Այսօրվա և վաղվա Հայաստանը. ի՞նչ ունենք և ինչի՞ն պետք է հասնենք (քննարկում)
Մարդկանց և պետությունների մասին Ուկրաինայում մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ (գլխավոր դատախազի տեղակալ և այլն) ազատվել են աշխատանքից՝ մի քանի օր Իսպանիայում հանգստանալու համար։ Դա մարդկանց հասարակության, մարդկանց պետության խաղի կանոնն է։ Չի կարող պաշտոնյան, հանրային դեմքը պատերազմի և համատարած ողբերգության պայմաններում քեֆեր անի։ Դա և պետությունը անհամատեղելի գաղափարներ են։ Դա և մարդկանց հասարակությունը՝ ևս։Նույնը Ռուսաստանում է. տարբեր կալիբրի պաշտոն...
Վարչապետը փաստացի չեղարկում է ընտրությունների արդյունքները. հերթն ընդդիմությանն է Մամուլով երեկվանից տեղեկություն տարածվեց, թե վարչապետի գլխավորությամբ Իջևանում մեծ քեֆ են արել։ 15 այրված զինվորի պայմաններում, երբ էդ տղերքի ինքնությունը դեռ ԴՆԹ-ով որոշվում է, վերակենդանացման բաժանմունքներում կյանքի եզրին գտնվող տղերքի պայմաններում, ինչպե՞ս կարող է իշխանությունը քեֆ անել։ Եթե տեղեկությունը ճիշտ է, ապա ընդդիմությունը պետք է սկսի ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու պրոցես և մտնի հասարակության հետ ...
Երբ իշխանությունն առանց իզմ-երի է, ծնվում է գուրգենարսենյանիզմ «Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը: Էն մնացածը, ինչի մասին մենք խոսում ենք, դա տեխնիկական պրոցես է, որը որ կընթանա: Էդ տեխնիկական պրոցեսի ընթացքում քննարկումներ կլինեն՝ Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ»: «Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որեւէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որեւէ անգամ սպառնացե...
Ինչպե՞ս արձագանքեց Հայաստանն Ալիևին (քննարկում)
Աղետը շեմին է, իշխանությունը՝ սալոնային հյուրախաղերի, իսկ դիմացը՝ անգործություն Մեկը չկա՞, որ մոլորված դաշնակահարին ասի. երբ դու նախագահ ես ու քո ժողովրդի մի մասը գտվում է ցեղասպանության վտանգի տակ (քո իսկ վարչապետի ձևակերպմամբ), ապա իրավունք չունես օտար երկիր պաշտոնական այցի ժամանակ դաշնամուր նվագելու։ Ի՞նչ ես ուզում դրանով ասել, որ անհո՞գ ես, թքա՞ծ ունես 120 հազար հայի վրա, թե՞ մեսիջ ես ուղարկում միջազգային հանրությանը, թե ամեն ինչ նորմալ է, իր հունով գնում է։ Պաշտոնական ելույթի ժամանակ էլ միակ նշա...
Անդունդ սլացող գնացքը կանգնեցնելու միակ ձևը Դիվանագետ, փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը երեկ մի գրառում էր արել. «Մարդ ի՞նչ երևակայության պիտի լիներ՝ 88-ի արցախյան պայքարի օրերին պատկերացնելու համար, որ 2023-ին անկախ Հայաստանի պաշտոնական ալիքը չի հաղորդելու շրջափակված Արցախից հաղորդվող հեռուստակամուրջը, և որ հայաստանյան հասարակության մեծ մասը խորապես թքած է ունենալու այդ հանգամանքի վրա»։ Աշոտ Ոսկանյանին վերաբերվելով մեծ հարգանքով և համարելով բացառիկ մտածող մարդ՝...
Հայկական օրակարգ. ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին (քննարկում)
Պատասխանել Ալիև-Փաշինյան զույգին Երեկ միաժամանակ տրվող ասուլիսներից Ալիևի ասածները մեզ համար նվազ վտանգավոր էին, քան՝ ՀՀ  վարչապետինը։ Հնչեցվել են պաշտոնական Երևանի՝ խիստ վտանգավոր, անհեռանկար ու  մեր երկիրը ողբերգության տանող տեսակետները։Այդ ասուլիսը բաժանարար գիծն է՝ մենք հո՞տ ենք, թե՞ հասարակություն, մենք արժանապատվություն ունե՞նք, թե՞ ոչ, պետությունը պահո՞ւմ ենք, թե՝ ոչ։ Հանրային բոլոր դեմքերն այս հարցին պետք է անհատապես պատասխանեն։ Թաքնվել...
Ինչ ենք անում մենք՝ բացի աղետին սպասելուց Մաս 1 Մենք հիմա բոլորս սպասում ենք ողբերգության. ի՞նչ ծավալներով, ի՞նչ դրսևորումներով և ո՞ր ամսին. չգիտենք։ Բայց սպասում ենք այդ ողբերգությանը։Սպասում է իշխանությունը, սպասում է Նիկոլը, սպասում են բոլոր մտահոգ-մտածող մարդիկ, սպասում են մտածելու անունակները, ինտուիտիվ՝ սպասում է լայն հասարակությունը, նույնիսկ եթե քեֆ-անտարբերության մեջ է, սպասում է ընդդիմությունը։Սպասում են Արցախի տեղը չիմացողները և Արցախի շնորհիվ կայացած-...
Ամփոփում. Արձակուրդ չի կարող լինել Ինը ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկվել են ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ։ Չենք խուսափել բաց խոսել մեր քաղաքացիների մեծամասնությանը մտահոգող հարցերի մասին։ Փորձել ենք վերհանել ռիսկերը, ձևակերպել լուծումներ։ Սեպտեմբերից ծրագրի երկրորդ փուլն էր. բարդ թեմաներին օբյեկտիվ, բազմակողմանի գնահատականներ և լուծումներ են տվել մեր բանախոսները, ովքեր իրենց փորձով և գիտելիքներով կարող են և պետք ...
Սկսել պարզ քայլերից Ադրբեջանական մամուլի երեկվա երկու հիմնական թեմաներն էին 1. «Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ամբողջովին անտեսել է Ստեփանակերտի հանրահավաքը»2. ՀՀ վարչապետի տիկինը հայտարարել է, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` «բացեք Լաչինի միջանցքը» պաստառներով։ Հայկական կողմում Արցախում արժանապատվության հանրահավաք էր՝ իր մասշտաբով, լիդերությամբ, բովանդակությամբ՝ բավական ծանրակշիռ։ Հայաս...
Անհատական պատասխանատվության պահը Երեկ երեկոյան Հայաստանը ֆուտբոլի գնդակ էր՝ ով ուր ուզեց տշեց։ Երեկ երեկոյան Մոսկվայից, Բաքվից, Փարիզից մեզ ասացին, որ եթե այսպես շարունակեք՝ վատ է լինելու։ Երեկ երեկոյան մեզ ստորացրին և սպառնացին։Երեկ երեկոյան Լավրովը մեղադրեց մեզ բանակցություններից խուսափելու մեջ, ու մենք հանգիստ շարունակում ենք ապրել։ Երեկ երեկոյան Լավրովը հասկացրեց, որ խաղաղապահներին Ռուսաստանը կարող է հանել, և շարունակում ենք հանգիստ ապրել։ Երեկ երեկո...
Ո՞րն է Մուրի այցի նպատակը Երեկ պաշտոնական այցով Երևան էր ժամանել բրիտանական հետախուզական ծառայության` ՄԻ 6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը, որին ընդունել էր Նիկոլ Փաշինյանը: Այս փաստը երեկ գրեթե անտարբերության մատնվեց հայաստանյան քաղաքական և հանրային լայն շրջանակների կողմից, ինչը մեզ մոտ հաճախ է պատահում առավել կարևոր հարցերի պարագայում։ Թե ինչու է այս պահին կարևոր այս այցը, կհասկանանք` ուսումնասիրելով Ռիչարդ Մուրի կենսագրության որոշ դրվագներ։ 2003-2005 ...
Հայկական օրակարգ. կյանքի ճանապարհ (քննարկում)
Իրավիճակը բարդ է, թիկունքը՝ թույլ, լուծումներ կան Իշխանությունը Հիմա այն վիճակն է, երբ պետք է պարզ խոսենք բաժանարար գծերից. կա իշխանություն, ու կանք մենք։Ամբողջ ադրբեջանական մեդիան Վիգեն Խաչատրյան, Հովիկ Աղազարյան ու Գագիկ Մելքոնյան է։ Առավել շուստրիները սուսուփուս են, բայց նույն բանն են մտածում։ Նրանց ղեկավարը սրանցից ավելի խելոք է ու շատ լավ հասկանում է, որ որոշակի զարգացումների դեպքում ներքին լարվածությունը կարող է անկառավարելի դառնալ։ Մենք Մնացածը մենք ենք՝ բավական շ...
Արմեն Գևորգյանի նամակը՝ Արցախի թեմայով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Հարգելի՛ գործընկերներ, Ձեզ եմ դիմում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այդ օրը, ինչպես և այս տարվա դեկտեմբերի 1-ին, ազգությամբ ադրբեջանցիների մի խումբ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների լիակատար և բացահայտ ա...
Օսկար կատվի խնամակալը չպետք է վճռի մեր բոլորի ճակատագիրը Թուրքը փակում է Լաչինի միջանցքը, Հայաստանի ԱԺ-ում բուֆետ են բացում։ Ընդամենը սեպտեմբերին տվել ենք 200-ից ավելի զոհ, ունենք չվերադարձված դիեր, իշխանությունն անամոթաբար գնում է Քաթար՝ ֆուտբոլ նայելու, օր ու մեջ ամենաթանկ ռեստորաններում հարսանիքի է։ Մեզ իսկապես հոտի տեղ են դրել՝ «Օսկար» կատվի տեղը։ԱԺ-ում պատգամավորները կառուցողական քննարկում են, թե նոր օրենքով ոստիկանի դուբինկան ռեֆորմից հետո ռետինի՞ց է լինելու, ...
Ի՞նչ է մեզ պատահել, ինչո՞ւ ենք մեր երկրից ձեռ քաշել «Հայկական օրակարգի»-ի վերջին քննարկման ժամանակ (թեման՝ համընդհանուր անհոգությունն ու խաղաղության իլյուզիաները/ իմ գործընկեր Կարեն Վրթանեսյանը արեց հետևյալ հարցադրումները. - Արդյո՞ք մեր ընդդիմությունն ունի իրականությունը գնահատելու ինստիտուցիոնալ համակարգեր- Արդյո՞ք ընդդիմությունն ունի ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանելու համակարգեր. մենք այսօր խոսում ենք ինչ-որ բաներից, բայց արդեն մոռացել ենք, թե ինչից էինք...
Այսօր Հայաստանում բախում է ազգային ու ապազգային, հակազգային էլիտաների միջև. Կարեն Վրթանեսյան Բոլորս ապրում ենք պատրանքների մեջ, և եթե մենք չապրեինք պատրանքների մեջ, երևի թե ինքնասպան լինեինք: Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «Հայկական օրակարգ. ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վարթանեսյանը: «Ես չեմ ուզում այսօր խոսել ժողովրդի պատրանքների մասին, ես կուզեի, որ մենք խոսենք ազգային էլիտաների պատրանքների մասին: Մենք հիմա խոսում ենք ու անընդ...
Տեղեկատվական տեռորի հիմք է այն ամենը, ինչ հիմա մեզ մոտ կատարվում է․ Արման Աբովյան «Տեղեկատվական տեռորի հիմք է այն ամենը, ինչ հիմա մեզ մոտ կատարվում է»,-այս մասին ասաց Արման Աբովյանը՝ Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակռրպած «Հայկական օրակարգ. ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ։ «Քանի՞ տարի հասարակության մեջ գծվում էր այն ֆեյքը, որ Հայաստանի խնդիրների մեջ մեղավոր է «Ղարաբաղ»-ը։ Փաստորեն դա ստացվեց․ խնդիրն ավելի խորքային է»:
Ադրբեջանական հասարակությունն իր միֆերով է ապրում, և մենք չունենք որևէ հնարավորություն դա փոխելու. Անժելա Էլիբեգովա «Այս իրավիճակում մեզ համար խնդրահարույց է Ադրբեջանում հայի դեմոնիզացված կերպարի ընկալումը, որը հայատայացության հիմքն է, դրա վրա կառուցվում է Ադրբեջանի քաղաքացու ինքնագիտակցությունը»,-ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան, որը մասնակցում էր Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկմանը։ Նրա խոսքով, ահա այս խնդրի պատճառով ...