
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց տեղի ունեցած և որևէ ձևով չարդարացված ոստիկանական բռնություններն անպատվաբեր են ոչ միայն ներքին գործերի նախարարության համակարգի, այլև հայկական դիվանագիտական անձնակազմի համար։ Հայ դիվանագետները երբևէ սեփական ժողովրդից պաշտպանվելու կարիք չեն ունեցել։ Դիվանագետի կոչումն է սեփական ժողովրդի շահերի պաշտպանությունը միջազգային բոլոր մակարդակներում։ Մերը ծառայություն է, այլ ոչ սովորական բ...

Շարժման ելքը. առանց «եթե»-ների
Շարժման ընթացքը, փուլայնությունը, ակտիվությունը, քայլերը, ժամկետները և այլ բաներ կարող են փոփոխվել։ Սա լրիվ բնական պրոցես է։ Բայց շարժման ելքը չի կարող «եթե» ունենալ։Ուղղակի պետք է գիտակցել, թե ինչ ասել է պարտություն։ Սա նշանակում է Ալիևի հաղթարշավ, անդառնալի զիջումներ և անասնական մթնոլորտ Հայաստանում։Հայաստանում առաջանում է համակեցության սուր պրոբլեմ. սա ամենավտանգավորն է, հազար անգամ ավելի վտանգավոր, քան Ալի...

Կա կարևոր անելիք
Բերետավորների պահվածքը քաղաքացիների հանդեպ և Վեհափառի հետ կապված միջադեպը միաժամանակ խոսում է իշխանության պանիկայի ու նաև աննորմալ քայլերի հակվածության մասին։ Սրան պետք է լուրջ վերաբերվել։ Անհրաժեշտ են հստակ ձևակերպումներ. 1. Բերետավորների համակարգը գտնում է բանդայի վերածվելու ճանապարհին։2. Միջադեպը Վեհափառի կամ եկեղեցու հանդեպ չէր, այլ՝ մոտ 2.8 մլն ՀՀ-ում ապրողների, ու մոտ 8 մլն հայի հանդեպ։ Հարցին պետք է նայել այս տեսան...

Դիվանագետների համահայկական խորհրդի
հայտարարությունը
Հայաստանում խորքային փոփոխությունների պահանջով սկիզբ առած ընդվզումն այսօր վերածվել է համաժողովրդական անհամաձայնության Շարժման՝ կառավարության հրաժարականի հստակ ձևակերպմամբ։ Ի պատասխան ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկած վարչախումբը խաղաղ ակցիաների մասնակիցների և նրանց համակիրների նկատմամբ, առանց խտրականության, սկսել է կիրառել ռեպրեսիաների ամբողջ գործիքակազմը։Հետապնդվում և ահաբեկվում են հասարակության գրեթե բոլոր ...

Եթե ՄԵԿ հոգին կարողանում է
Եթե ՄԵԿ հոգին կարողանում է. 1. Մի ամբողջ ազգ իրար հետ թշնամացնել2. Կորցնել Արցախը և շարունակել պաշտոնավարել3. «Կլիներ այս նույն վիճակը, բայց առանց զոհերի» արտահայտությունն ասել երկրի ԱԺ ամբիոնից ու շարունակել պաշտոնավարել4. 2020թ. հոկտեմբերին չդադարեցնել պատերազմը և շարունակել պաշտոնավարել5. Իր իշխանության օրվանից անվերջ պատերազմներ բերել, բայց համոզել, թե ինքը խաղաղության իշխանություն է6. Պատերազմ հայտարարել ...

Շարունակության մասին պետք է հիմա մտածենք
Ակնհայտ է, որ վարչապետի փոփոխությունը շարժման հիմնական պահանջն է, պրոցեսի առաջին տրամաբանական հանգրվանը։ Եվ միանգամայն հասկանալի է լայն շրջանակների ու տարբեր խմբերի բնական հավաքական պահանջը՝ լսել (ձևակերպել, ընտրել, որոշել) նոր վարչապետի թեկնածուի անունը։ Մենք գնում ենք դրան։ Սա է տրամաբանությունը, և սա է ուզում հասարակությունը։Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ՝ անկախ նրանից, թե...

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Երեկ եւ այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում ներկայացված սահմանազատման եւ սահմանագծման այսպես կոչված գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում։ Չնայած իշխանությունների կողմից թմբկահարվող անհոդաբաշխ արձանագրումներին, արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Վարչախմբի ղեկավարն այսօր կառավարության նիստի...

Գիշերային Մհերը
Ստեղծված ավանդույթի համաձայն՝ ուշ երեկոյան կամ գիշերները հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները հայտարարում են ստորագրված արձանագրությունների մասին, որոնք իրականում չբանակցությունների հետևանքով Ալիևի միակամ պահանջների արձանագրությունն են։
Առաջին թուղթը հրապարակվեց ապրիլի 19-ին՝ սկիզբ դնելով այսօրվա պրոցեսներին:
Այդ օրերին ես առաջարկել եմ ՝ հրապարակային և խորհրդատվական խողովակներով հարցադրումներ անել փոխվարչապետ ...

Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն։ Այ, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից։ Հիմա նրանք պաշտպանվում են՝ իրենց հայտարարելով «Նիկոլի զինվորներ»։ Որ պատկերացնեք, թե քանի՜ նման «զինվորներ» են եղել աղետաբեր ռեժիմներում։ ։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական և հումանիստական բնույթը ենթադրում է վենդետաների ու հաշվեհարդարների ԲԱՑԱՌՈՒՄ։ ՔՊ-ն պետք...

Ինչ ունենք այս պահին
Քանի որ ընդունել ենք, որ սկսել ենք լուրջ պրոցես, և ոչ թե մի օր հավաքվեցինք 70 հազարով ու ցրվեցինք տներով, ապա հաջողությունը անպայման լինելու է։ Այդ ընթացքում կարևոր է պարբերաբար արձանագրել՝ ինչ իրավիճակ ունենք, ինչ աշխատանք պետք է արվի։ Եվ այսպես. ինչ ունենք այս պահին. 1. Ճշմարտության հրապարակ. կայուն ձևավորված կորիզ, որը դնում է երկրում խորքային փոփոխությունների պահանջ։ Սա արդեն փաստ է, նոր գործոն։2. Հարթակից՝ Բագրատ Սրբ...

Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ
Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում, մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, 44 օր բայրաքթարի ու թշնամու առաջ կանգնի, բայց մենք մի14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների՝ «գործ ունենք, ինչ ասի՞ն որ, հոգնեցինք», մենք կարող ենք տարիներով ճամարտակել, թե կռիվն ինչու դադարեցրին, դեռ մի 44 օր էլ կարելի էր կռվել, բայց ինքներս 4 օր վախենում կամ ա...

Հայտարարություն
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Սա ճշմարտության, արդարության և արժանապատվության համահայկական շարժում է: Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը, և հենց այդ պատճառով պահն է, որ յուրաքանչյուր հայ միանա պայքարին:
Այլընտրանքային նախագծեր խումբ

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ ԴՀԽ֊ը կոչ է անում մեր բոլոր արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներին ու հայության բոլոր հատվածներին՝ իրենց միասնական և ակտիվ մասնակցությունը բերել արդարության ու ճշմարտության համահայկական պայքարին։
4 մայիսի, 2024 թ.ք. Երևան

Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը չէ, ոստիկանական վայրագությունները չեն, նույնիսկ հայկական դպրոցի դիմաց տնկվելիք ծառերը չեն, որոնք մեր երեխաներին պետք է պաշտպանեն ադրբեջանցիներից (կյանքը ցույց տվեց, որ քաղաքական կոպիտ սխալների պարագայում նույնիսկ Մռով լեռն ու Շուշիի անհաս բարձունքը չեն կարողանում պաշտպանել)։Հարցը Հայաստանի, մեր բոլորի հետագա կյանքն է, մեր քաղաքների ու գյուղերի, մեր ընտանիքների ապագա...

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
ի աջակցություն “Տավուշը հանուն Հայրենիքի” շարժմանը
Իշխող վարչախումբը, զգալով համազգային ցասումի ծավալման թափն ու իր համար անկանխատեսելի հետևանքները, որոշել է սահմաններն անցնել նաև բարոյական արժեքների տիրույթում՝ գավառական ու ցածրորակ դատողություններ տարածելով խորհրդարանի ամբիոնից և սոցիալական տարբեր հարթակներից՝ հանդգնելով վարվելակերպ սովորեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին՝ գլխավոր թիրախ դարձնելով Տավուշի մարզում հայրենակիցների ցավն...

Արտահերթ պատմական ընտրություններ
Այս օրերին բոլորը իրար հարցնում են. ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը։ Շատերը հարցնում են՝ իրենց անձնական անելիքը կամ դիրքորոշումը պլանավորելու համար. սա էլ է նորմալ։ Փորձեմ պատասխանել։Վերջին զարգացումները մեզ կանգնեցրել են ընտրության առաջ, որից ոչ ոք չի կարողանալու խուսափել, ինչքան էլ, բնավորության համաձայն, փորձեն անձայն ու անտեսանելի մնալ։ Իսկական ընտրությունը սկսված է, և այդ ընտրության համար ո´չ ԿԸՀ է պետք, ոչ...

Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է
Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է ազգին առաջնորդել դեպի ճշմարտության լույսը և կասեցնել կործանման ընթացքը: Բագրատ Սրբազանն այսօր առաջնորդում է այս տրամաբանությամբ՝ միավորել մարդկանց, տանել ներքին համերաշխության:
Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությունը, վախեցնել պատերազմներով և աղետներով: Նրանք, ովքեր խաբում են, մոլորեցնում, ահաբեկում մեր հայրենակիցներին, չեն կարող անպատասխան շարունակել իրենց գործը: Հանուն ...

Ինչ շարժում է սկսվում
Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության։ Եթե մոտիվացված-ոգեշնչված հասարակությունը չհասկանա, թե ինքը ինչ է պահանջում, սպասված լայն համախմբումը չի կայանա, քանի որ շատ-շատերն այս պահին չեն հասկանում առաջ քաշված պահանջները, առավել ևս՝ լուծումները։ Մենք պետք է հասկանալի լինենք նաև հարևանների ու միջազգային միջազգային հանրության համար։ Գուցե իմ առաջարկն առաջ...

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը գրեթե երեք տասնամյակ եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունն ու ձեռքբերումը, որն ուղղակիորեն բխում էր Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված և ՀՀ սահմանադրության մեջ իրավական ձևակերպում ստացած դրույթներից։ Այն նպատակ էր հետապնդում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, միևնույն...

Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի
Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով դուրս գալ փողոց ու ասել, որ սա մեր եկեղեցին է։Երկու օր է` նորմալ մարդիկ իրար ասում են. «Էս ի՞նչ հարձակում են սկսել եկեղեցու դեմ, Բագրատ Սրբազանի դեմ, մյուսների դեմ»։ Հարցադրումը ինքնին սխալ է։Կարծում եմ` ժամանակն է, որ մենք մեր կյանքին ու մեր շուրջը տեղի ունեցողին չնայենք որպես ֆիլմ, այլ լինենք դերակատար։Սա ֆիլմ չէ, որտեղ ինչ-որ մարդիկ ինչ-որ եկեղեցու ...

Քաղաքականությունն ընդդեմ արյան գետերի
Սա արդեն քաղաքականություն չէ, սա ՄԵԿ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ։ Ասում է. «Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ»։ Բա 2018-2019թթ. սեղանի շուրջ լուծեիր Ղարաբաղի հարցը, բա հոկտեմբերի 19-ին սեղանի շուրջ դադարեցնեիր պատերազմը, ո՞վ էր խանգարում, թե՞ խանգարում էին։
ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանը հանրահավաքներից մեկում հարթակից պատմել էր, որ Տավուշում...

Տավուշ. արտաքին, թե՞ ներքին դիմադրության շարժում (քննարկում)

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
«ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈւՐԴ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆ ՍՏԵՂԾԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տեղեկացնում ենք, որ պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը (ԴՀԽ): Կազմակերպության նպատակներն ու գործունեության գլխավոր ուղղություններն են.• արտաքին քաղաքականության այլընտրանքային օրակարգի առաջադրումը,• համազգային և պետական նպատակների շուրջ համախմբող հարթակի ստեղծումը՝ պաշտպանելու և առաջ մղելու համար Հայաստանի Հանրապետության և Հայկական աշխարհի շահ...

Սուտ է ասել, սուտ է ասում
Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում տարբերակ։ Հիմա մեզ պարտադրում են «պաշտոնական Երևանի» գործի չիմացությունը, ու ասում են սա է՝ ուրիշ ելք չկա։Այս իշխանությունը սեփական ժողովրդին ստել է՝ և´ ընտրություններից առաջ, և´ հետո։ Ստել է բոլոր հարցերում, նաև՝ թե բանակցում է ու գնում գրագետ սահմազատման։ Ու ստում է հիմա, թե՝ անարժանապատիվ զիջումներից այլ լուծումներ չկան։ Իսկ լուծումներ կան։ ...

Այնուհանդերձ, ի՞նչ ասաց Նիկոլը
Շարադրությունը, լիրիկան, սուտը, մեղադրանքները դնենք մի կողմ. ի վերջո պետք է հասկանալ, թե ԱԺ վերջին, հայտնի նիստում ի´նչ ասաց կամ ի´նչ էր ուզում ասել Նիկոլը։ Պետության համար սա է կարևոր։Իսկ Նիկոլն ասում էր մեկ բան. «Չգիտեմ՝ ինչ անեմ»։ Ապրիլի 5-ին «գցեց» Արևմուտքը, մինչ այդ նա ջարդել էր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ավելի վաղ նրան «գցել էր» Թուրքիան, ու Էրդողանին շնորհավո...

Կանայք և քաղաքացիական պայքարը (քննարկում)

Ինչպես են ձևավորվում Դեր Զորի ճանապարհը և Լաչինի միջանցքը
Մասշտաբային նման ողբերգություններ լինում են, երբ ժողովուրդները չեն ունենում պետականություն, ինքնակազմակերպվելու ունակ միավորներ, վերնախավեր։Դեր Զորի ճանապարհի մեր միլիոնավոր հայրենակիցների 90 տոկոսը որևէ գաղափար չուներ առաջին համաշխարհային պատերազմի նրբությունների և զարգացումների մասին։ Հասարակ, սովորական խաղաղ մարդիկ էին, հայեր, որոնք չունեին իրենց կազմակերպող, առաջնորդող՝ ո´չ պետություն, ո´չ վերնախավեր։Գրեթե...

Այդ մեկ դատավորը դու ես (կամ՝ ոչ)
Այսօր ընդդիմադիր 2 խմբակցությունները ողջ կազմով ներկայացնելու են երաշխավորություն՝ Ա. Աշոտյանի կալանքը վերացնելու համար։ Սա երկրում կարող է նոր, առողջ քաղաքական մթնոլորտ ստեղծել։ Նախորդ օրվանից Ռուբեն Վարդանյանի՝ Նոբելյան մրցանակի համար արդար պայքարը սկսվում է այսօր Երևանում՝ Աշոտյանի ազատ արձակման պրոցեսով։ Բաքվի բանտերից բոլոր հայերի ազատ արձակումը սկսվում է Երևանում՝ ՄԵԿ հոգու հրահանգով կալանավորվածների ազատ արձակմամբ։...

Լայն հասարակությունը՝ ընդդեմ հրեշի վերածվող իշխանության
Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է։ Ոչ մի խարիսխ չունի, ոչ մի ափ չի երևում, ոչ մի փրկարար չի գալիս օգնության։Իշխանությունը վերածվում է հրեշի. գիտի, որ տանում է աղետի ու սառնասրտորեն խաբում է ժողորդին։ Արտգործնախարարն ասում է. « ... Մենք ընդհանուր լեզու ենք գտել Արդբեջանի հետ շատ հարցերի շուրջ, բայց երկու կարևոր կետում չենք կարողանում համաձայնության գալ՝ տարածքային ամբ...

Ինչ-որ շատ կարևոր բան սխալ է գնում
«Դանակահարություններ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար», «Դանակահարություն՝ Արմավիրի մարզում. կռվի 3 մասնակիցներից 2-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց», «Դանակահարության դեպք՝ Երևանում.16-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել մյուսին», «Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում. կա վիրավոր»... սրանք լրահոսների վերջին մի քանի օր...