Քովիդը և բազմամարդ հերթերը
Մեր երկրում քովիդի դեմ պայքարը շարունակում է մնալ սիրողական մակարդակի: Կանխարգելման համակարգերը գրեթե չեն գործում: Այս ուղղությամբ լուրջ քայլեր չեն արվում, իսկ արվողներն էլ կա´մ թերի են, կա´մ կոսմետիկ բնույթ են կրում:
Բարդ է քաղաքացիներին համոզել համավարակի սրման փաստում, եթե պետության կողմից հանրային տրանսպորտում չի երաշխավորվում համաճարակային անվտանգության որևէ նորմ: Լեփ լեցուն կանգառներ, լեփ լեցուն միկրոավ...
Հայաստանը տեղափոխել հետպատերազմյան փուլ
Երեկվա հայտնի հարցազրույցում երկու շերտ կար՝ մակերեսային՝ իր սխալներով, կիքսերով, որոնք էլ լայն քննարկման ու պախարակման առիթ դարձան։ Բայց կա խորքային հարց, որը ինչպես միշտ ստորադասվում է։
Նիկոլը անկեղծորեն չի հասկանում, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ Ադրբեջանը կանգ չի առնում, ինչո՞ւ երկրորդ նոյեմբերի 9-ից էլ հետո էլ ռազմական գործողություններ են լինում, զոհեր ու գերիներ ունենք, ինչո՞ւ կա նոր պատերազմի մեծ ռիսկ։ Նիկոլը չի պատկ...
Ինչ կատարվեց նոյեմբերի 16-ին
Այդ օրը պատերազմ էր, ամենաիսկական պատերազմ։ Մեր պատերազմների ցանկին՝ քառօրյա, 44-օրյա, ավելացավ նորը՝ մեկօրյա։ Տևողությունը որևէ կերպ չի փոխում խնդրի լրջությունը։ Պատերազմը պատերազմ է՝ զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ...
Եթե նույնիսկ պատերազմը տևի 10 րոպե, միևնույն է պետք է հասկանալ դրա պատճառները, որպեսզի նույնը հաջորդ օրերին չկրկնվի։Արդյո՞ք մենք փորձ արել ենք հասկանալ, թե ինչ կատարվեց նոյեմբերի 16-ին, արդյո՞...
Մաքսատված Հայաստան
Հայաստանի վերջին երեք տարիների մասին կարելի է գրել բեսթսելլեր «ինչպես քանդել պետությունը»։Երեք տարում փոխվել է. - 4 Պաշտպանության նախարար- 4 ԱԱԾ պետ- 5 Արցախի ՊԲ հրամանատար- 3 Արտգործնախարար Սա բարդ տարածաշրջանում, կիսապատերազմյան վիճակում գտնվող Հայաստանում։ 2018-ին ստանալ 30 տարի կառուցված լուրջ, մարտունակ բանակ, ձևավորված լուրջ անվտանգության գոտի ու աշխատանքային բանակցային գործընթաց, իսկ 2021-ին՝ ունենալ ջա...
Կիրանցից Կապան մեկ մաքսակետ է. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից
Վերջին օրերին Հայաստանի կյանքում գերիշխող էր երկու պրոցես՝ ճանապարհների հանձնում Ադրբեջանին, մաքսակետերի տեսքով, և ՏԻՄ ընտրություններ։ Ադրբեջանական մաքսակետերի տեղակայումը, ճանապարհների վրա նրանց վերահսկողության սահմանումը խոսում է այն մասին, որ ուղղակի ընթանում է նախօրոք պայմանավորված սահմանազատման և սահմանագծման պրոցես։ Ամեն ինչ հուշում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի վախենում են ժողովրդին ասել առկա պ...
Նոր Հայաստան, նոր մաքսակետեր. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից
2018-ին հայկական թալիբանը, գալով իշխանության, խոստացավ կառուցել «Նոր Հայաստան»։ Այս մարդիկ իրենց խոստումը քայլ առ քայլ կատարում են։ Մեկ միլիմետր չեն շեղվում իրենց նպատակից։
Երեկվանից Գորիս—Կապան ճանապարհին պետք է տեղադրվեին ադրբեջանական մաքսակետեր։ Իրոք, սա Նոր Հայաստան է, որտեղ արդեն շատ քիչ բան է մնացել առաջվանը։
2018-ից ի վեր փոխվել է. - Հայաստանի տարածքը- Բնակչության թիվը (աննկարագրելի ծավալի մարդկ...
Դանիբեկյանի «այլ տարածքը»
Այսօր հերթական աբսուրդի թատրոնն էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում և այդ աբսուրդի կենտրոնում կրկին Աննա Դանիբեկյանն էր:Երեկ դատավորին էին դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանն ու ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը՝ այսօր նշանակված նիստը հետաձգելու դիմումով՝ քանի որ պատրաստվում են մեկնել Արցախ: Դանիբեկյանը բավարարում է Քոչարյանի դիմումը, անհապաղ տեղեկ...
Ինչպես են պետությունն ու հասարակությունը «համագործակցում» քովիդի շուրջ. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից
Առանց սեթևեթանքի պետք է արձանագրենք, որ քովիդ վիճակը Հայաստանում վերաճել է ազգային աղետի։
Կառավարման խոշոր տապալումները և հասարակության ցածր գիտակցությունը, ձեռք ձեռքի բռնած, լրջագույն աղետի են բերել. - Մինչ այսօր համատարած հարսանիքներ ու մեծ խնջույքներ են արվում։ Ինչո՞ւ չի արգելվում 300-500 հոգանոց հարսանիքների անցկացումը։ Սիմպտոմները թաքցնելով, տանը հիվանդ ունեցող ընտանիքներով խնջույքների են գնում։ Քաղաք...
Ճիշտ հասկանալ վիճակը
Քովիդ իրավիճակը Հայաստանում այս պահին բացարձակ աղետալի է։ Վատագույն ցուցանիշներով աշխարհում առաջատարներից ենք՝ 1 մլն բնակչի հաշվով մահերի թվով, պատվաստումների ծայրահեղ ցածր թվով։ Սա իսկական աղետ է, որը հիմա մեր երկրում է։Հիմնական թիրախը առողջապահության նախարարությունն է ու անձամբ նախարարը։ Սա գավառական, պարզունակ մոտեցում է։ Ընդհանրապես հանրային աղետի ժամանակ անձնական շահեր տեսնելը՝ բարոյական չէ։ Եթե ուզում ենք ճիշտ գնահա...
Սեպտեմբերի 27-ը` Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր
Վերջին երկար շաբաթների բազմաթիվ քննարկումների և տարբեր կարծիքների արդյունքում, նոյեմբերի 9-ի նախաշեմին, երբ դեռևս պարզ չեն պատերազմի բոլոր հանգամանքները, և կարիք կա վերաիմաստավորելու և գնահատականներ տալու կատարվածին, կան քայլեր, որոնք պետք է արվեն հիմա։
Դրանցից մեկը՝ սեպտեմբերի 27-ը ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշ...
Հանրահավաք՝ ինչի՞ մասին
Ընդդիմադիր համակարգերից կցկտուր արտահոսքեր են տրվում առաջիկայում սպասվող հանրահավաքի մասին։ Նկատելի անհստակությունը, սակայն, մատնում է, որ մի շատ կարևոր բան պարզ չէ. դա լինելու է հանրահավաք ինչի՞ մասին, ինչի՞ն դեմ կամ ինչի՞ն կողմ։ Փաստաթղթերի՞, որոնց բովանդակությունը չգիտենք, պրոցեսը կազմակերպող միջնորդի՞, բանակցությունների՞ (բայց այդ դեպքում ի՞նչ ենք առաջարկում), Նիկոլի՞, որը միայնակ տնօրինում է ողջ ազգի ճակատագիրը։ Իհար...
Խաղաղության հայկական մոդելի և ազգային ինքնիշխանության մասին
2016 թվականից ի վեր բազմիցս հայտարարել և շարունակում եմ հաստատել, որ մեր հասարակության բարեկեցության երեք հիմնական մարտահրավերներն են՝ խաղաղությունը, կրթությունն ու արդարությունը։ Դրանք հատկապես արդիական դարձան 44-օրյա պատերազմից հետո։ Տարբերությունն այն է, թե ինչ նկատի ունենք, օրինակ, խաղաղություն ասելով 44-օրյա պատերազմից առաջ և դրանից հետո։Հատկապես վերջին երեք տարիները ցույց տվեցին, թե որքան դեֆորմացված է մեր հասարակու...
Բոլոր բունկերներից դուրս գալու ժամանակը. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից
Մենք այս նոյեմբերի 10-ը դիմավորում ենք դարձյալ անպատրաստ՝ պետություն չունեցող ժողովրդի պես։ Չեն գործում պետական և հանրային ինստիտուտները, չկա որևէ համակարգ, որը թեկուզ կարճաժամկետ, բայց ամբողջական տեսլական կառաջարկի մոլորված ժողովրդին և պարտված պետությանը։
Մի ամբողջ տարի մենք խուսափեցինք դժվար հարցերի շուրջ բաց խոսել։ Ու, եթե մեկ տարի առաջ բունկերում միայն Նիկոլն էր թաքնված, իսկ պրոցեսները թողնված էին փողոցի ողորմածությա...
Նույնիսկ խառը կանաչին ու սոխը իրավիճակը չեն փրկում
ՀՀ Ֆինանսների նախարարը մտահոգություն է հայտնել, որ տարին ավարտվելու է բարձր գնաճով։ Մտահոգություն հայտնելը, մեղմ ասած, ոչինչ չասել է։ Բարձր գնաճը, ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, հունվար-սեպտեմբեր կտրվածքով հասել է 8.9 տոկոսի։ Սակայն սպառողի վրա ազդեցությունը անհամեմատ մեծ է։ Հասարակ մարդու ամենօրյա գնումներում հաց է, կարագ, կաթնամթերք, մսամթերք, և այս ապրանքների գները 8.9 տոկոսով չէ, որ բարձրացել են։ Դո...
Բոլորովին այլ տոնացույց. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից
Այսօր Իշխանությունը ԱԺ բերեց հունվարյան տոնացույցում փոփոխությունների մի նախագիծ։ Այդ քննարկումներին անհասկանալիորեն ակտիվությամբ ներքաշվեց նաև ընդդիմությունը։Մեծ հաշվով, պատերազմի հետևանքով փոխվել է մեր ողջ տոնացույցը։ Ակնհայտորեն կորցրել են իրենց հնչեղությունը մեր հպարտության մի շարք օրերը և, ցավոք, ձևավորվել են վշտի և սգո նոր օրեր։Տրամաբանական կլիներ, որ եթե ո´չ իշխանությունը, ապա գոնե խորհրդարանական ընդդիմությու...
Մեր տեղը` ձևավորվող աշխարհքաղաքական դաշինքներում
Տարածաշրջանային ռազմավարական համագործակցության նոր բանաձևերի և ձևաչափերի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Շատ կարևոր է՝ այդ բանաձևերի հետևում նկատել բոլոր դերակատարների հիմնական ձգտումներն ու ցանկությունները, ինչպես նաև` կարողանալ կողմնորոշվել սեփական ռազմավարական պատկերացումների հարցում։ Գլոբալ առումով մեզ հետ կապված առկա է երկու հոսանք․ - տարածաշրջանում իր ազգային ռազմավարական շահերն ամրապնդելու և առաջատար դիրքե...
Չի կարող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը շոշափող նախագիծը ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման
Ոստիկանության կողմից շրջանառության մեջ է դրվել «ՀՀ կառավարության 1998թ․ հ․ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մաuին» որոշման նախագիծ, որտեղ բազմաթիվ հարցեր են ծագում ոչ միայն իրավական ակտերի աստիճականության, նախագծի հիմնավորման, այլև դրա պրակտիկ կիրարկման և նպատակայնության վերաբերյալ։
1.Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացու անձնագրի համար սահմանել 2 տարի առավելագույն ժամկետ, դրանով իսկ իրագործելո...
ՏԻՄ ընտրությունների դասերը
«Ո՞վ հաղթեց» կամ «ո՞վ պարտվեց» պարզ հարցերի հետևում իրականում խորքային պրոցեսների նախանշաններ են։ Դրանք շատ ավելի կարևոր են, քան համայնքապետերի անուն-ազգանունները։ 1. Իշխող կուսակցությունը տեսանելի պարտություն է կտրել։2. Հունիսի 20-ի էլեկտորալ պատկերը արդեն հնացած է։3. Մասնակցության ցածր ցուցանիշները խոսում են ժողովրդի և պետականության վտանգավոր օտարացման մասին։4. Հայաստանում սրընթաց գնում է հասարակ...
Հարցեր, որոնք կպահանջեն տրամաբանական և հիմնավորված պատասխաններ. Արմեն Գևորգյանի տելեգրամյան ալիքից
Հրապարակվել է Կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականությունը կարող է սահմանափակվել երկու տարով: Առանց մանրամասնելու այս նախաձեռնության ծագման մասին՝ կցանկանայի հնչեցնել մի շարք հարցեր, որոնք կպահանջեն տրամաբանական և հիմնավորված պատասխաններ:
1. Արդյո՞ք նման որոշումը, եթե ընդունվի, չի սահմանափակում քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և դրանով իսկ չի հակասում Սահմանադրության համապատաս...
Փրկել. նկարը՝ կախողից, տիրոջը՝ նկարից, պետությունը՝ նրանց բոլորից
Ամիսներ առաջ ռուսական ինտելեկտուալ շրջանակներում ակտիվորեն քննարկվում էր ռեժիսոր Կ. Բոգոմոլովի հոդվածը, որտեղ նա ներկայիս Եվրոպայի արժեհամակարգային բովանդակությանը տալիս է «Էթիկական Ռեյխ» բնորոշումը։Ոչ միանշանակ գնահատականներով՝ նյութը փորձ է անում ռուսաստանյան էլիտաներին տալ կողմնորոշվելու մոտիվացիա՝ սուվերեն ճանապարհի և ժամանակակից եվրոպական «ռեյխի» միջև։ Նյութի արժեքը հենց դրանում է՝ հասարակությ...
Հարցնենք մեզ՝ որտեղ է սխալը. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից
Հայաստանը սրընթաց ստվերայնացվում է։Ստվերում տեղի է ունենում բիզնեսի վերաբաշխում՝ փայեր են նվիրում-ստանում, անհայտ մարդիկ խոշոր ձեռքբերումներ են ունենում, նոր օլիգարխներ են ձևավորվում։Ստվերայնացվում է դատաիրավական համակարգը՝ մարդ բռնել-պայմանավորվել-բաց թողնել։ Մեկին տրվում է ինդուլգենցիա, մյուսին՝ ոչ։ Ստվերայնացվում է պետական բուհերի կառավարումը։ Ստվերում համայնքապետեր են նշանակում ու հայրերի հետ պայմանավորվում։
Կյանքը կ...
Ադրբեջանական նոր դրոշի գույները՝ փող և իսլամ
Երեկ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Ռուսաստանը բոլոր ուղղություններով փորձում է քայլեր ձեռնարկել` տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը լիցքաթափելու և Կովկասի ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու համար, սակայն կան հանգամանքներ, որոնք ունեն շատ խորը բնույթ, որոնք պետք է հասկանալ և ճիշտ գնահատել:
Հետպատերազմյան իրադարձությունների զարգացման և տարածաշրջանում նոր աշխ...
Ո՞ւմ շունն է, ի վերջո, սա
Ես բժիշկ չեմ։ Բժշկագիտության, առողջապահության ու քովիդի մասին բոլոր տեղեկություններս ստանում եմ օտարալեզու մամուլից, հասանելի գիտական հոդվածներից ու բժիշկների հետ զրույցներից։ Բայց անցյալ տարվանից սկսած՝ ես իմ «չաթերով» ու հեռախոսով «հետևել եմ» երևի երկու տասնյակ քովիդ հիվանդի, նրանց «բուժում նշանակել», տարել երկարատև հոգեբանական զրույցներ, զգուշացրել՝ ինչին ուշադրություն դարձնել և այլն...
Աշխարհքաղաքական նոր բանաձեւերի իմաստն ու գործառույթները
Վերջերս ակտիվորեն քննարկվում է Հարավային Կովկասում աշխարհքաղաքական երկխոսության կամ համագործակցության նոր բանաձևը`«3+3»: Այդ բանաձևն իրականում նորություն չէ, այն միշտ եղել է տարածաշրջանի հիմնական խաղացողների ոչ պաշտոնական օրակարգում: Դրան ուղղակի չէր տրվում մեծ նշանակություն, քանի դեռ Ռուսաստանին հաջողվում էր զսպել բոլոր գործընթացները «3+1» բանաձևի շրջանակներում, այսինքն՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբ...
Մահը՝ որպես «Նոր Հայաստանի» բրենդ. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից
Հայաստանում այսօր ամենապոպուլյար զբաղմունքը դարձել է մահը։ 5000 զոհ տվեցինք ու ձևացնում ենք, թե ոչինչ չի եղել, միայն նախորդ օրը քովիդից 33 մահ ունենք, վերջին տասն օրում՝ 226 մահ։ Մենք սա հանգիստ ընդունում ենք, ու քննարկում՝ պատվաստվե՞լ, թե ոչ։ Ամեն օր՝ ողբերգական վթարներ ճանապարհներին ու մահեր, որովհետև մեքենա վարում ենք անուղեղ վայրենու պես։ Ամեն օր Երևանի կենտրոնից մինչև հեռավոր գյուղեր՝ կրակոցներ, դանակահարություններ, ...
Հրատապ՝ պատվաստումների մասին
Կառավարության նիստում հետաքրքիր քննարկում գնաց Առողջապահության նախարարի և կառավարության ղեկավարի միջև՝ ո՞վ է խանգարում պատվաստվելուն հարցադրմամբ։ Պետք է հստակ պատասխանել. - Մարդիկ, որոնք թերահավատ են, ունեն հակառակ համոզմունքներ։ Նրանք կան ամբողջ աշխարհում, սա փաստ է։- Խանգարում է այն, որ իշխանությունը պարբերաբար ասում է՝ ունենք այս կամ այն պատվաստանյութի դեֆիցիտ, ու երկրորդ դեղաչափը ուշ կլինի։ Սա շատ խանգարում է. Բերեք, ...
Ռ. Քոչարյանի ասուլիսի արձագանքների ամփոփ պատկերը
Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ասուլիսը լայն քննարկման առարկա է դարձել։ Արձագանքների ամփոփ պատկերը մոտավորապես ունի այս տեսքը.
- Ռ. Քոչարյանի ասուլիսի հիմնական հետևությունն այն է, որ այն չի կարող անհետևանք մնալ։ Հարցադրումները, որոնք հնչեցին, ստացել են լեգիտիմ գոյության իրավունք։ Այդ հարցադրումները մտել են ինքնուրույն, ավտոնոմ կյանք։ Իշխանությունն այլևս չունի և չի ունենալու շանս խուսափելու այս հարցերից։ Հուսալ, որ ժամանակի...
Արժանապատվությունը՝ որպես վերելքի նախապայման. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից
Օրվա լրահոսը ազդարարում է. «Արոնյանը ջախջախեց Մամեդյարովին»։ Վստահ եմ՝ շատ-շատերի մոտ սա կբերի ազգային հպարտության և նույնիսկ կատարած վրեժի զգացում կառաջացնի։Կենցաղային ժողովուրդները նաև այսպես են տարբերվում լուրջ պետության ունակ ժողովուրդներից։
Այն, որ Արոնյանը լքել է Հայաստանը, հանգիստ ընդունվում է և փորձ չի արվում հասկանալու ո´չ պատճառները, ոչ էլ հետևանքները։ Բայց այ, Մամեդյարովին ջախջախելը ազգային պ...
Պատմական պատահականությո՞ւն, թե՞ տրամաբանական աղետ. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից
Այն, ինչ կատարվեց մեր ժողովրդի և մեր պետության հետ, պատմական պատահականությա՞ն, թե՞ տրամաբանական զարգացման հետևանք էր։ Սա հարց չէ անցյալի մասին, սա հարց է ապագայի մասին։ Մինչև այս հարցի պատասխանը մենք չհասկանանք, մենք ապահովագրված չենք լինի կրկնությունից։ Մենք պետք է հասկանանք՝ ինչ կատարվեց, որպեսզի կարողանանք մեզ ապագայում ապահովագրել նույնից։Պատասխանը մեկ օրում չենք գտնելու։ Բայց սրա շուրջ պետք է խոսենք։
Առաջարկում եմ ա...
Քովիդը քանդված երկրում
Քովիդյան նոր սահմանափակումների շուրջ քննարկումները սրանում են։ Հանրության բազմաթիվ շերտեր կանգնած են թեստավորման կամ պատվաստման խնդրի առջև։ Թեման ենթադրում է մեծ խումբ հարցեր՝ սկսած հանրության մեջ վստահության դեֆիցիտից վերջացրած թեստերի գների անկումով՝ ինչը ենթադրում է, որ քաղաքացին երկու տարի շարունակ, ըստ էության, եղել է թալանի և գերշահույթ հետապնդելու մատերիալ։ Բայց պատվաստման և թեստերի խնդիրը չի կարող սահմանափակվել Առ...