Ուազի հակառակ կողմը. Այլընտրանքային լուրեր 1. Նիկոլ Փաշինյանի որոշմամբ White Shorյa հանգստյան գոտուն շնորհվել է թերակղզու կարգավիճակ։ 2. ՄԻՊ-ը կոչ է անում իշխանափոխությունից հետո չմոռանալ պարետ Ավինյանին. «Անիմաստության միջազգային կոնվենցիան» սահմանում է, որ պաշտոնյայի բացակայությունը չի կարող համարվել մոռացության պատճառ։ 3. «Կանայք հանուն առողջության» նախաձեռնության շրջանակներում Աննա Հակոբյանը 15 հազար անվճար դիմակ է ուղարկել Նախիջևան՝ ...
Փաշինյանի երեք հենակաստիլները Կառավարության գործունեությունից դժգոհողների թիվն աճում ու աճում է: Մամուլի հրապարակումներից, հանրային տրամադրություններից դատելով կարելի է արձանագրել, որ ամենացածր վարկանիշ, բացասական իմիջ ունեցող պաշտոնյաները երեքն են՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը: Հայկ Մարությանը բացակա էր հենց քաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո: Երեւանցին այդպես է...
Քծնանք, անվստահություն, ներքին վախեր Կազմաքանդվող բոլոր իշխանությունները բարքերի առումով ունեն նկատելի ընդհանրություններ. որ երկրի, որ հասարակության մասին էլ խոսք գնա։ Մի քանի բնութագրիչներ կան՝ տոտալ անվստահությունը, անամոթ քծնանքը, կամակատար, բայց ոչ կարող անձանց կարևոր պաշտոնների նշանակելը և այլն։ Սրանք բոլորը վկայում են իշխանության համակարգային խնդիրների և կազմաքանդվելու մեծ ռիսկերի մասին։ Այդ մթնոլորտում բարձրաստիճան պաշտոնյաները տապալելով իրենց ֆունկ...
Դրական դինամիկա, թե՞ անբավարար թեստեր «Հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է... Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում։ Եվ ակնհայտ է նաև, որ այդ բարելավումը ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ»։ Սրանք վարչապետի խոսքերն են, որոնք որքան էլ հուսադրող թվան, միևնույն ժամանակ բազմաթիվ անպատասխան հարցեր են թողնում։ Հարցեր, որոնք կապված ...
Բացակայող Փաշինյան Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը բացակա է, ինչը բնորոշ չէ նրա տեսակին, նրա էությանը: Նրա ոճն է՝ անվերջ լինել եթերում, իրադարձությունների կիզակետում՝ փորձելով դրանից օգուտներ քաղել, վարկանիշ բարձրացնել, PR-վել, բայց հիմա նա ստվերում է: 1. Դիմորդները փողոցում են, իրենց արդար պայքարն են մղում սեփական իրավունքները պաշտպանելու համար: Հայաստանի պատմության ընթացքում ամենաանհաջող կրթության նախարարը՝ Արայիկ Հարությունյանը երկու ոտք...
Ջրային ճգնաժամը Ադրբեջանում եւ դրա հնարավոր հետեւանքները Երկրագնդում բազմաթիվ հակամարտություններ են առաջացել եւ առաջանում ջրային ռեսուրսների վերահսկողության եւ պետությունների ջրային անվտանգությունն ապահովելու համար: Ջրային հակամարտությունները լինում են մի քանի տեսակի:Հիմնական տեսակը ջրային ռեսուրսների վերահսկողությունն է՝ երկրի ջրային պահանջմունքները բավարարելու համար: Լինում են հակամարտություններ, որտեղ ջրային ռեսուրսներն օգտագործվում են որպես ռազմական միջոց։ Ջրային ռեսուրսնե...
Փաշինյանի շատ կարևոր ընտրությունը Փաշինյանի մերձավոր շրջապատի անդամ պատգամավոր Հայկ Սարգսյանը պետք է վայր դնի մանդատը։ Խնդիրը ոչ այնքան հակահամաճարակային պայմանների խախտումն է, պարետատան ու անձամբ Փաշինյանի հորդորների և կոչերի անտեսումը։ Սա իհարկե, կարևոր է, բայց կա ավելի էական պահ։ Հայաստանը դեռ ապրում է Տավուշի ռազմական գործողությունների ազդեցության, ռիսկերի փուլում։ Մենք ունենք զոհեր, որոնց յոթը, քառասունքը չի անցել, մենք ունենք վիրավորներ, որոնց մասի...
Վերականգնել խաղաղ և անվտանգ ակցիաների իրավունքը Համաճարակի դեմ պայքարի միջոցները շարունակում են կրել հիմնականում ձևական բնույթ, և դա է առաջին հերթին վկայում մահերի խիստ բարձր թիվը, ինչն անթույլատրելիորեն դառնում է մեր առօրյա լրահոսը։ Արտակարգ դրության սահմանափակումները դադարում են կապ ունենալ վարակի տարածման կանխարգելման խնդրի հետ։ Սրան զուգահեռ՝ օր օրի աճում է սոցիալական լարվածությունը, մեծանում է տարբեր սոցիալական շերտերի չլուծվող և կուտակվող խնդիրների բեռը։ Արտակար...
Հետևությունների ժամանակը. Մաս երկրորդ Պետության մասին միայն զրոյական պատկերացում ունեցողները կարող են ուրախանալ հերոսամարտերի տագնապալից հաճախացմամբ, և միայն դատարկ պատահականությունները կարող են դրա վրա PR անել ու մտածել քաղաքական դիվիդենտների մասին։ Այսօր պետական և քաղաքական միտքը պետք է ուղղված լինի նախորդ սխալների և նոր ստեղծված իրականության սթափ վերլուծությանը, ու նաև առաջիկա հնարավոր հերոսամարտին ավելի լավ նախապատրաստվելուն։ Հետևություններ՝ սեփական սխալ...
Հարգանքով փողոցի նկատմամբ՝ գիր-առաջարկ Արդեն քանի օր բուհական ընդունելության մրցույթից դուրս մնացած բազմաթիվ դիմորդներ, նրանց ծնողները նոր օրակարգ են ստեղծել իշխանությունների և հասարակության համար։ Չեմ կարող դիտորդ լինել։ Եվ որպեսզի հեշտանա բոլորիս վիճակը, այս արտակարգ ետքննական հուլիսին փողոցում հայտնված հարյուրավոր սովորող (առաջադիմող) շրջանավարտ-դիմորդների բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը 2020-2021 ուսումնական տարում պետք է ապահովել արդարութ...
Խափանել մահերի մեքենան Երեք առաջարկ՝ հավամավարակի այս փուլում Կորոնավիրուսի արշավը երկրում դեռևս չի ստացվում սանձել։ Հակառակը, չնայած նոր հայտնաբերվող հիվանդների թվի թվացյալ նվազմանը, մահերի թիվը շարունակում է բարձր մնալ։ Անհրաժեշտ է վերլուծել և հասկանալ իրականությունը, որպեսզի հնարավոր լինի ազդել հետագա ընթացքի վրա։ Անհրաժեշտ են նաև մի շարք խիստ գործնական քայլեր՝ քաղաքացիների կյանքը հեշտացնելու համար։ 1. Հաշվի առնելով, որ պետությունը տնային ...
... Որ չվարժվենք մահվան վիճակագրությանը Ադրբեջանական ագրեսիան մի պահ համաճարակը երկրորդ պլան մղեց։ Բայց այն շարունակում է ընթանալ իր ողբերգական հունով. երեկ՝ 18 մահ, նախորդ օրը՝ 13, դրանից առաջ՝ 14, 15, 21 մահ՝ ամեն օր։ Մենք սովորեցինք մահվան վիճակագրությանը։ Իշխանության տարբեր օղակների աններելի սխալների արդյունքում համաճարակի դեմ պայքարը Հայաստանում տապալվեց։ Մայիսի կեսերից այն վերահսկողությունից դուրս էր։ Նոր հիվանդների և մահերի թիվը կանգ չի առնում, իսկ մարդ...
Չի կարող մի դեպքում ՍԴ հանդեպ ճնշումների վերաբերյալ ենթադրությունը քրեական գործի հիմք դառնալ, մեկ այլ դեպքում՝ ոչ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիբեկյանն այսօր որոշեց չքննել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վկայի կարգավիճակով դատարան հրավիրել Սահմանադրական Դատարանի դատավորներին, որոշելով հարցին անդրադառնալ դատաքննությունը լրացնելու միջնորդությունների քննարկման փուլում։ Ստացվում է մի իրավիճակ, երբ դատարանը քննելու է Սահմանադրական դատարանի նկատմամբ ենթադրյալ ճնշումների վերաբերյալ հարցը՝ առանց ՍԴ դատավորներին ...
Հետևությունների ժամանակը Մեր ընթացիկ պատմության հերոսամարտերը վտանգավոր կերպով հաճախանում են՝ ապրիլյան պատերազմ, Տավուշի հաղթանակ։ Մենք տոնում ենք դրանք և, ոգևորության ալիքի տակ, գուցե բաց թողնում շատ վտանգավոր հեռանկար։ Եթե Հայաստանում չարձանագրվի այս մտահոգությունը՝ որպես հետագա պետական քաղաքականություն, և չարվեն բազմաշերտ հետևություններ, ապա պատմական շոկը թերևս անխուսափելի է։ Մենք պատերազմի ռիսկերը և խաղաղության հավանականությունը սկսել ենք հա...
«Ծիրանային պատերազմի» զարգացումները Ռուսաստանում ծիրանային պատերազմն այս փուլում, կարծես թե, լուծվում է Սամվել Կարապետյանի շնորհիվ: Այսօր սոցիալական ցանցերում Սամվել Կարապետյանն օրվա հերոսն է։ Մեծ հաշվով նա կարողացավ ծայրահեղ ծանր պայմաններում հայտնված հայ գործարարներին փրկել սնանկացումից։ Թե ինչ է նշանակում սա, երեւի թե բացատրելու կարիք չկա։ Դա ուղիղ հարվածելու էր Հայաստանին եւ հայ գյուղացուն, որն առանց այն էլ գտնվում է դժվար վիճակում։Ազգությամբ ադրբեջանցի...
Արմեն Գևորգյան. Փաստաթուղթն էական ուժեղացման կարիք ունի Հոդվածը պատրաստ էր հրապարակման դեռևս մեկ շաբաթ առաջ, սակայն ռազմական գործողություններով պայմանավորված՝ հրապարակումը հետաձգվեց։ Հասկանալով, որ դեռևս մեր ուշադրությունը հիմնականում սահմանին է, այնուամենայնիվ որոշեցի հրապարակել այն, քանի որ թեման ուղիղ առնչվում է ազգային անվտանգությանը։ Ցավակցում եմ մեր զոհված տղաների հարազատներին և առողջություն մաղթում վիրավորներին։ Չկարողացա անտարբեր անցնել «Հայաստանի Հանրապետության ...
Նախնական արձանագրումներ՝ կարևոր ապագայից առաջ 1. Նախագահ Վլ. Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Արձանագրում ենք, որ ռազմական գործողությունների սկսվելուց մինչ այս պահը Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվել։ Սա չունի բացատրություն, և սա ամենևին ձևական կողմ չէ։ Միջազգային հանրությանը, պետական համակարգին և հասարակությանը իրավիճակի լրջության ուղերձները տրվում են այդ քայլերով։ Զարմանալի չէ, որ հա...
Փորձելով սառը նայել Մտահոգիչ է. 1. Քաղաքական իշխանության նկատելի և անհասկանալի բացակայությունը պատերազմական այս օրերին։ Անվտանգության խորհրդի նիստ մինչ այս պահը չի հրավիրվել. նման բան Հայաստանում չի եղել։ Երկրի քաղաքական ղեկավարությունը չի խոսում հասարակության հետ, վարչապետը անհասկանալի բանաստեղծական հրապարակումներ է անում իր էջին։ Իշխանությունից դեպի հասարակություն չի գալիս պահի լրջության ուղերձ։ Պատգամավորներն ու նախարարները ֆեյսբուքյան շ...
Դատավարություն՝ թշնամու արկերի տակ Վաղը, ըստ գրաֆիկի, Աննա Դանիբեկյանը շարունակելու է դատել Ռ. Քոչարյանին, Ս. Օհանյանին, Յու. Խաչատուրովին։ Հ1-ը, «Ազատությունը» և «Իմ քայլն» էլ, ավանդաբար, ապահովելու են «բարենպաստ» ֆոն։ Վաղվա դատը սիմվոլիկ է. այն բառիս բուն իմաստով կայանալու է ադրբեջանական արկերի տակ։ Վաղվա դատը պետության ինքնաապտակն է, ամենակոպիտ ինքնագոլը՝ որևէ պետության պատմության մեջ։ Քիչ պետություններ ու քիչ իշխան...
Չզիջել փողոցը քաոսին Հարցը, թե ինչպիսին են լինելու առաջիկա զարգացումները Հայաստանում, բոլոր քաղաքական, հանրային շրջանակների ու նաև պետական համակարգի օրվա թեման է։ Սա բնական է, որովհետև փոփոխությունների անհրաժեշտության շունչն ամենուր է, բայց այն չունի որակի և ծավալի բնորոշիչներ։ Իրականությանը հնարավորինս մոտ պատասխանները ստանալու համար նախևառաջ պետք է հասկանալ տրամաբանությունը։ Իսկ այն հետևյալն է. եթե բացառում ենք «սև կարապի» գործ...
Արմեն Գևորգյան. Կրթական համակարգը համավարակի շրջանում. վտանգներ և լուծումներ Այս թեմայով խոսելու նյութն անվերջ է, բայց այս պահին կարևոր է արձանագրել հետևյալը. մինչ մենք ապրում ենք այսօրվա խնդիրներով և հոգսերով, որոնք, իհարկե, շատ սուր են, պատանիների ու երիտասարդների մի ողջ սերունդ գտնվում է իրական վտանգի առաջ։ Ճիշտ այնպես, ինչպես արտագաղթի և ծնելիության խնդիրներն առավել սուր զգացնել են տալիս տարիներ անց՝ զորակոչի ժամանակ, այդպես էլ այսօրվա սերնդին բաժին հասած վտանգների հետևանքները կզգանք շատ ավելի...
Չմասնակցե՛լ և չլռե՛լ Վերջին օրերին մեր երկրում տեղի է ունենում գռեհիկ գործընթաց՝ տարբեր տեսակի հեռախոսային խոսակցությունների ձայնագրում, հրապարակում և տարածում։ Սա անթույլատրելի երևույթ է, որին չարձագանքելը մեզ բոլորիս կդարձնի հանցակից։ 1.Վերջին ամսում ծավալվող իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ սա առնվազն իշխանության մի թևի, իսկ եթե իշխանության ներսից չլինի արձագանք, ապա գուցե՝ ամբողջ իշխանության գործելաոճն է։ Եվ վերաբերմունքը պ...
Ձեզ «մեյլերով» անկանխատեսելի, հախուռն որոշումների մղողները հետո հատորներով ցուցմունքեր են տալու Ձեր դեմ Նիկոլ Փաշինյանը խոսում է ամեն ինչից, երբեմն նույնիսկ թեմաներից, որոնց մեկնաբանությունը վերապահված է միայն մասնագետներին։ Օրինակ՝ դիմակ կրելու ձևը, դրա առողջապահական հետևանքները կարող են բացատրել միայն մասնագետները, սակայն գրեթե ամեն օր եթերում հայտնվում է Վարչապետը ու հակասական հայտարարություններ է անում կորոնավիրուսի ու դրա հարակից թեմաների վերաբերյալ։ Սակայն լավ կլիներ, որպեսզի Վարչապետը զբաղվեր իր անմիջական պարտականու...
Վաղվա աղմկոտ դատավարությունները Ոչ հեռավոր ապագայում մեր երկրում սպասվում են իրավական լուրջ գործընթացներ։ Դրանք լինելու են բարդ, բարոյապես ծանր, բայց հստակ պատասխաններ ու հետևանքներ ակնկալող գործընթացներ։ 1. Ուկրաինայի դատարանը քննում է նախկին նախագահ Պ. Պորոշենկոյի խափանման միջոցի ընրության հարցը։ Որոշումը կընդունվի հուլիսի 8-ին։ Պորոշենկոյի դեմ շուրջ 24 քրեական գործ կա հարուցված։ Հարուցված գործերը վերաբերում են կոալիցիայի բացակայության պայմաններում վ...
Հայկական էքսպերիմենտի «պլատոն» 2018-ի մայիսից հաշված շաբաթների անց, անտեսելով ու խեղելով իրական հեղափոխության արժեքները և սկսելով ոչ բանական կառավարման փուլը՝ Հայաստանում ձեռնարկվեց հայկական մեծ էքսպերիմենտը։ Երկու տարիներ ընթացքում այն զարգանում էր իր տրամաբանական կորով՝ յուրաքանչյուր փուլում ունենալով իր ազդեցությունը և ծավալները։ Էքսպերիմենտի կորի վերլուծությունը վկայում է, որ մենք ամենայն հավանականությամբ մոտենում ենք պլատոյին։ Համենայն դեպս՝ փու...
Վահե Հովհաննիսյան. Փնթի կառավարում՝ ՀՀ այսօրվա բրենդը Հայաստանում համաճարակի դեմ պայքարի ձախողումը մտնում է ավարտական փուլ, երբ այլևս չեն մնալու գործուն միջոցներ, չեն մնալու գործիքներ՝ իրավիճակը էապես շտկելու։ Սա նշանակում է հիվանդների և մահերի մեծ թիվ։ Որևէ հասարակության մեջ նման բաները անպատասխան չեն մնում։ Համաճարակների դեմ պայքարում ամենակարևորը հստակ ընտրված ռազմավարությունն է և ժամանակի գործոնը։ Ռազմավարություն չկա, շատ կարևոր ժամանակ վատնվել է։ Ի՞նչ ունենք այսօր Հայա...
Պատահական իշխանության՝ պատահական որոշում Ազգային Ժողովի արտահերթ նիստում իշխանությունները կփորձեն ուղղել այն սխալները, որոնք թույլ տվեցին նախորդ շաբաթ՝ Սահմանադրության պահանջների ակնհայտ խախտմամբ փոփոխություններ կատարելու ժամանակ։ Սրանով իշխանությունն արձանագրում է երկրում ստեղծված իրավիճակի անլրջությունը, կառավարման փնթիությունը։ Նախ Սահմանադրության խախտմամբ անում են վիճարկելի փոփոխություններ, այնուհետև նախագահին, նրա լուռ համաձայնությամբ և աջակցությամբ, զրկո...
Արմեն Գևորգյան. Գիտակցված լոքդաունի փոխարեն՝ գիտակից կառավարություն Երկու հանգամանք ինձ ստիպեց անդրադառնալ թեմային. Կառավարության ներկայացուցչի երեկվա հայտարարությունը՝ գիտակցված լոքդաունի անհրաժեշտության մասին, և իմ այցը Գեղարդ։Արդեն բուն փաստը՝ ժողովրդին դիմել «գիտակցված լոքդաունի» կոչով, վիրուսի դեմ պայքարում կառավարության անկարողության ընդունումն է։ Գեղարդում (և բազմաթիվ այլ վայրերում) մարդկանց հոծ խմբերի առկայությունը վկայում է, որ բնակչությունը ձևականորեն է ընդունում իշխ...
Մեր համարձակությամբ վախեցրել ենք Ալիևին ու հաստատ չենք նահանջելու «դուխով» գլխարկի տակ թաքնված վախկոտների վայրահաչոցից Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն 2015թ-ի հունիսի 12-28-ին ընդունեց առաջին անգամ կայանալիք ամառային Եվրոպական խաղերը։ Խաղերը Բաքվում անցկացնելու որշումը մեծ տարակարծություններ էր ծնել ամբողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում, որտեղ քիչ չէին մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով դեմ էին մեր պատվիրակության, մարզիկների մասնակցությանը։Այլ կարծիքի էին Գագիկ Ծառուկյանն ու ՀԱՕԿ ղեկավարությունը, որոնք միանշանակ կարծում էին, որ Բաքու չգնալը կնմանվ...
Արմեն Գևորգյան․ «Գույքահարկի բարձրացումը տխուր հետևանք է ունենալու նաև բիզնեսի համար» Գույքահարկի շուրջ վերջին զարգացումները ես կանխատեսել էի դեռևս մեկ տարի առաջ, երբ ես թերևս միակն էի, որը բարձրաձայնում էր հնարավոր հետևանքների մասին։ Հանրային լայն քննարկումը, որը պետք է սկսվեր դեռևս այն ժամանակ, մեկնարկել է այսօր, երբ միայն մեկ քայլ՝ նախագահի ստորագրությունն է մնացել մինչև այս՝ խիստ ռիսկային օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը։ Նման հարցերում հանրությունը երբեմն ցուցաբերում է ուշացած արձագանք, սա...