Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայաստանի գործող վարչախումբն այսօր փորձել է անել այն, ինչ դարերով չի հաջողվել մեր թշնամիներին: Այդուհանդերձ, ի հակառակ հավատացյալ հայ ժողովրդին նսեմացնելու և քաղաքացիական բախումներ հրահրելու, իշխանությունների բացահայտ քայլերի, ակնհայտ է աշխարհասփյուռ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության լիակատար ու անվերապահ աջակցությունը Մայր Աթոռին և մեր հոգևոր արժեքներին: Վերջին օրերի շարունակական սանձարձակ հարձակումներն ուղղված են ոչ մի...
Հայաստանը՝ նոր պայմաններում Մենք պետք է ունենանք խիզախություն՝ ընդունելու, որ Հայաստանում նոր փուլ է։ Մենք մտել ենք մեր պատմության նոր փուլ։ Սա նախասիրությունների խնդիր չէ, սա իրականություն է։ Փորձենք հասկանալ նրա պարամետրերը. 1. Ներքին օրակարգի թիվ մեկ թեման երկար ժամանակ լինելու են կալանքը, մեկուսարանը, ցուցմունքը, կեղծ մատնությունը, փաստաբանը և այլն։ Զզվելի, գարշահոտ մթնոլորտ։ Նման փուլերում անխուսափելի են կեղծ մատնությունները, ուղղորդված կեղծ ցո...
Սամվել Կարապետյանի կալանավորման առաջիկա հետևանքները Սամվել Կարապետյանի կալանավորումը և դրա իրականացման մեխանիզմը (ֆեյսբուքյան հրահանգ՝ ուղղորդվող անզուսպ գրառումներով) կարող են ունենալ ծանր մակրոհետևանքներ։ Խոսքը միայն ներքին կայունության մասին չէ, որն արդեն վաղուց է գտնվում տուրբուլենտության դաշտում։ Վտանգները գալիս են այլ կողմից, մասնավորապես. 1. Ռուսաստանի հայության համար ծայրահեղ վտանգավոր զարգացումներ2. ՀՀ-ում ներդրումների կտրուկ նվազում, որը վերջանալու է թուրքական կո...
Ա․Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի «Առաջընթացի զեկույցի» քննարկման ընթացքում Հարգելի՛ գործընկերներ, 2022 թվականին Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղը ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս։ Այդ ճանաչումը խաղաղություն չբերեց։ Ընդհակառակը, այն խրախուսեց Ադրբեջանին հանդես գալ նոր տարածքային հավակնություններով։Այսօր Ադրբեջանն ագրեսիվ կերպով առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը։ Սա մարդասիրական նախաձեռնություն չէ, այլ հայկական տարածքների հետագա զավթմանն ուղղված աշխարհ...
Փոփոխությունների էությունը՝ պատմական պարտքի մարման ճանապարհը Սամվել Կարապետյանի շուրջ զարգացող պրոցեսով Հայաստանի ներքաղաքական բովանդակությունը կտրուկ փոխվում է։ Գուցե այս օրերին դա շատերի համար նկատելի չէ։ Ավելի հասկանալի լինելու համար բերեմ այլ ժամանակներից մի օրինակ։Հանրահայտ գրոսմայստեր Յու. Ավերբախը, իր գրքերում խոսելով Տիգրան Պետրոսյանի մասին, ասում է հետևյալը. «Բազմաթիվ հավասար գրոսմայստերներից առաջ անցնելու և աշխարհի չեմպիոն դառնալու՝ Պետրոսյանի հիմնական մոտվիվացիաներ...
Նոր Հայաստան, նոր երանիներ Երանի այն պաշտոնյային, որն իր մարդկային որակների հետ անհամատեղելի կհամարի այն, ինչ այսօր անում է իշխանության նեղ խումբը, հրաժարական կտա ու կգնա Մայր Աթոռ՝ օրհնություն ստանալու։Երանի այն պաշտոնյային, որն իշխանության նեղ խմբի բառապաշարն իր կրթական ու քաղաքակրթական որակի հետ անհամատեղելի կհամարի ու կտա հրաժարական։Երանի այն պաշտոնյային, որը որոշում կկայացնի՝ չմտնելու այս կեղտոտ ու անպատվաբեր արշավի մեջ, ու հրաժարական կտա։Երան...
Ընկնելով պատմության հետևից «Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը Վերջին տարիներին շատերիս մոտ ամրապնդվում է այն միտքը, որ պատմությունը կրկնվում է: Գուցե՞ նախորդ տարիների մեր ցավագին փորձն է առավել ցայտուն դարձրել մեր հավաքական գենետիկ հիշողությունը, իսկ կարո՞ղ է անցյալը կրկնվում է, որովհետև ինչ-որ պահի մոռացել ենք պատմության դասերը: Պատմությունն անցյալի զուտ ժամանակագրական նկարագ...
Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն «Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հոդվածը Մեր առօրյա խնդիրները ժամանակ ու ցանկություն չեն թողնում նախկինում ունեցած մեր հաջողությունների և ձախողումների մասին լուրջ մտորումների ու վերլուծությունների համար, մինչդեռ այսօրվա բացթողումների պատճառների մեծ մասը պետք է փնտրել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, կիսատ մնացած գործընթացների և հնարավոր, բայց...
Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ Օրվա իշխանությունների ցածր վարկանիշը և վերարտադրվելու զրոյական հնարավորությունը դեռևս չեն նշանակում, որ ընտրություններում (հերթական, թե արտահերթ) նոր, սոլիդ իշխանությունների հաղթանակն ապահովված է։ Բոլոր հիմնական և մտահոգ դերակատարները սա պետք է հստակ ունենան իրենց հաշվարկներում։ Բոլորը պատրաստվում են ընտրությունների, և պետք չէ ձևացնել, թե դա այդպես չէ։ Այլ հարց է, որ շատերը չեն գտել և չեն գտնելու իրենց մասնակցության օպտիմ...
Ինքն իր համար խորհրդարան, ինքն իրեն հանձնված հասարակություն Իմպիչմենտի պրոցեսի շուրջ բանավեճը շատ ավելի խոր պրոբլեմ է ձևակերպում, քան՝ ստորագրություններ հավաքել-չհավաքելու դիլեման։ Այս խորհրդարանը վաղուց սպառված է, ինչն իրենով արդեն մեծ ռիսկ է, որովհետև այն իր գոյությունը չի դադարեցնում, բայց իշխանության այս որակի և արտաքին այս վտանգների պայմաններում դեռ մեկ տարի պետք է աշխատի։ Հայաստանի կենսական անհրաժեշտությունն է պահանջում, որ երեք խմբակցությունների քաղաքական ստատուս քվոն փոխվի...
Հին Հունաստանի ու ժամանակակից Հայաստանի պաշտպանիչ պարիսպները «Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը Մարդկության պատմության ողջ ընթացքում աշխարհակարգերի ձևավորման և փլուզման, միջազգային հարաբերությունների զարգացման, պետությունների առաջացման, հզորացման կամ անհետացման, ինչպես նաև ժողովուրդների ճակատագրերի վայրիվերումների շարժիչ ուժը մշտապես եղել է պատերազմը: Հետևաբար բնական էր, որ բոլոր ժամանակների մեծագույն մտածողնե...
Ինչ կատարվեց Մոսկվայում «Եդինայա Ռոսսիայի» կազմակերպած միջազգային գիտաժողովը բացի լուսաբանված էպիզոդից՝ ունի ավելի խորքային բովանդակություն։ Միջազգային ֆորմատները նույնն են, փոխվել են պատվիրակությունները Կա սուտ իշխանական նարատիվ, թե «միջազգային բոլոր կառույցները մեր դեմ են, Ադրբեջանը բոլորին առել է, մեզ ոչ մի տեղ չեն լսում»։ Իրականում փոխվել են պատվիրակությունները։ Ադրբեջանը վերջին երկար տարիներին դրան վարժվել էր, և այդ ...
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը նահատակ դարձած 1,5մլն հայերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձաններին:«Հիշու՛մ եմ և պահանջու՛մ» ուխտն առավել կարևորություն է ստանում այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, երբ հայ ազգն առերեսվում է նախկինում աներևակայելի թվացող ուրացման ու ժխտողականության քաղաքականությանը,...
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հոդվածը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայ մարդկանց հավաքական ու յուրատեսակ Ո՛Չ-ը ստին ու կեղծիքին, ժխտմանն ու մերժողականությանը,«իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանն ու հակազգային քաղաքականությանը։ Նրանք Ո՞րն է Հայոց ցեղասպանության փաստն ընդունելո...
Բռնել մտքի թոկը Առաջիկա հայաստանյան զարգացումները կարծես թե նոր կարևոր սիմվոլ ունեն՝ էշը։ Բայց որպեսզի այն գեղարվեստական հնարքից չդառնա մտքի և զարգացման ֆլագման, անհրաժեշտ է գտնել ԱնտիԷՇ կոնցեպցիան։ Էշության հաղթարշավը կանգնեցնելու համար միտք է պետք, մարդկանց պետք է առաջարկել զարգացման տեսլական, առաջ գնալու ճանապարհ։ «Ով ում զռռացրեց, կերակրեց, թոկը բռնեց» բանավեճը շատ կարճ ժամանակում հոգնեցնելու է բոլորին, ու մարդիկ իրավամբ ...
Ինչո՞ւ օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը «Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը Ցեղասպանության 110-ամյակին մենք մոտենում ենք կորսված Արցախի, պետականության կորստի և ազգային ինքնությունից հրաժարվելու քաղաքականության բեռով։Մենք կանգնած ենք ծայրահեղ մարտահրավերների առաջ, որոնք պահանջում է մի կողմից՝ պատմության ճիշտ գնահատում, մյուս կողմից՝ ապագայի ճիշտ պլանավորում։ 1999 թվականին հայտնի ցեղասպանագետ ...
Բաքվում դատում են հայ ազգին՝ հայ լինելու համար Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Շաքե Իսայանի հոդվածը Երեկ մասնակցում էինք մի պանելային հանդիպում-քննարկման՝ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։ Բանախոսները Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը և միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանն էին։Քննարկման ժամանակ ներկայացվեց ռազմագերիների վերաբերյալ գործերի ընթացիկ վիճակը, նրանց պահման անմարդկային պայմանները, գործ...
Չորրորդ խմբակցության ժամանակը Փոփոխությունների համատարած հանրային պահանջը և դրանց չիրականացումը մի կողմից, և իշխանության ակնհայտ սպառվածությունը, անվտանգ ու կայուն զարգացում ապահովելու անկարողությունը մյուս կողմից, ցույց են տալիս մեր միակ ճիշտ ճանապարհը. պետք է ավարտել 3 խմբակցության քաղաքական իրականությունը Հայաստանում։ Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է, նոր միավորներ, նոր ասելիք, և որի առաքելությունն է՝ գնալ դե...
Պարտվողներին չեն դատում «Հաղթողներին չեն դատում» արտահայտությունը Հայաստանում վերաձևվել է «Պարտվողներին չեն դատում»-ի։ Սա պետության կենսափիլիսոփայության ամենաառանցքային փոփոխությունն է, որ տեղի է ունեցել 2018-ից։ Հայաստանում պարտության ֆետիշ է առաջացել։ Մենք ու պարտությունը նույնականացվել ենք։Եվ երկրում մեծ փոփոխությունները պետք է սկսվեն այս հոգեվիճակի փոփոխությունից։ Ցանկացած ոլորտում հաղթանակը էքզիստենցիալ անհրաժեշտությ...
Արմեն Գևորգյան. Եվրադատարանի և ազգային դատական համակարգերի միջև խզումը մեծանում է Ելույթ ԵԽԽՎ-ում կայացած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ (2025թ. ապրիլի 9) Հարգելի' գործընկերներ, Այսօր շատ պետություններում ժողովրդավարության անկումը զուգընթաց է դատական ​​համակարգի նկատմամբ վստահության աճող քայքայմանը: Դատարանի վճիռների կատարման արդյունավետությունը գնահատելիս մենք պետք է հիշենք մի բան՝ դա զուտ իրավական ձևականության խնդիր չէ: Խոսքն արդարադա...
Սա սովորական ուղղորդված ֆաշիզմ է Թեև վերջին շրջանում անհեռանկար եմ համարել այս իշխանության որևէ ներկայացուցչի հետ որևէ հարցի բովանդակային քննարկումը, այսօր, սակայն, ուզում եմ դիմել ուժային կառույցների կին ղեկավարներին՝ ՆԳՆ, Արդարադատության նախարարության և դատախազության։ Ձեր աչքի առաջ տեղի է ունենում անթույլատրելի, այլանդակ պրոցես, որին դուք պարզապես չեք կարող անտարբեր լինել։ Խոսքը Արցախի մեր հայրենակիցների հանդեպ կոկրետ տեղերից, կոնկրետ անձանց կողմից գեն...
Լավ է, չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով» ՔԿՀ-ներում անազատության մեջ պահվող անձանց մահվան դեպքերը և բազմաթիվ ինքնավնասումները խոսում են լուրջ խնդրի մասին։ Այս տարի արձանագրվել է մահվան 8 դեպք, որից 4-ը ինքնասպանություն։ Այս թվերը լուրջ ձախողման տագնապ են, և իշխանությունները չեն կարողանում դրանք հաղթահարել, ունակ չեն կամ միգուցե չեն էլ ուզում։ ՔԿՀ-ներում խնդիրների լուծման իրենց բանալին ունեն՝ հարցերը լուծվում են քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բա...
Միջազգային հանրության լռությունը խոսում է «հին կարգի» փլուզման մասին Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ 7 ապրիլի, 2025թ. Հարգելի' գործընկերներ,Մեկ ամիս է անցել այն պահից, ինչ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին: Միջազգային հանրության կողմից այս լուրն ընդունվեց «կառուցողական խանդավառությամբ»...
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը ՀՀ իշխանությունները և, մասնավորապես, Արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ ի ցույց դրեցին իրենց քաղաքական դիմագիծը՝ ջանադրաբար փորձելով արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ իրենց տոտալ ձախողումները և հանցավոր անգործությունը բարդել ուրիշների վրա: Ապրիլի 5-ին լրատվամիջոցներից մեկին տրված ԱԳՆ մեկնաբանությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ ՀՀ իշխանություններն, իբրև թե, առավելագույն ջանքեր են գործադրել Ար...
Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից» 3-րդ հանրապետությունը ձախողվեց, որովհետև միտքը, ազգային կապիտալը և քաղաքական ինստիտուտներն իրար չհանդիպեցին. զարգացան զուգահեռ կյանքերով, և կուլմինացիան Նիկոլի իշխանությունն էր։ Օրերս մասնակցում էի Նյումեգ հրատարակչության կազմակերպած՝ Տիգրան Հայրապետյանի գրքի շնորհանդեսին։ Նյումեգը լուրջ գործ է արել՝ հինգհատորյակով թողարկել է Տիգրանի քաղաքագիտական աշխատությունները՝ ամփոփելով նրա ժառանգությունը։ Սա իրոք կարևոր է՝ մեր քաղաք...
Գյումրու «սպիտակ ծուխը» և իր դասերը Գյումրիից «Պապի ընտրության» սպիտակ ծխի եռօրյա սպասումն իրականում խոսում է շատ լուրջ խնդրի մասին։ Մենք խնդիր ունենք այս և մյուս ազդակները ճիշտ հասկանալու՝ ներհայաստանյան հետագա սցենարները ճիշտ պատկերացնելու համար։ 1. Ավարտվում է Նիկոլի և ՔՊ-ի ժամանակաշրջանը։ Ամեն գնով փորձելու են կառչել, բայց միևնույն է տապալվելու են։2. Անհատների դերը դեռևս շարունակում է մնալ բարձր։ Ընտրազանգվածներն առաջնորդվում են ընտանեկան, կ...
Ե՞րբ է դառնում կրթությունը նորաձև Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է «Ես իմ անուշ Հայաստանի» նախագծի հեղինակ՝ Անուշիկ Առաքելյանի հոդվածըՈւզում եմ անդրադառնալ այսօր անընդհատ շրջանառվող՝ «Կրթույունը նորաձև է» արտահայտությանը: Ավելին՝ սրանից ուզում են արհեստականորեն սարքել ինչ-որ հանրային շարշում։ Կարծում եմ, որ կրթությունը և նորաձևությունը տարբեր եզրույթներ են են, կրթությունը երբևէ չի հնանում, պետք է կրթվել միշտ և պիտի լին...
Վարդագույն քաղաքի «մոխրագույն» օդը Օդի աղտոտվածությունն այսօր բնակչության առողջության սպառնալիքներից մեկն է:Աղտոտվածության հիմնական աղբյուրներն են՝ տրանսպորտը, շինարարությունը, արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, աղբավայրերը և այլն: Երևանի օդը հիմնականում գնահատվում է որպես վնասակար, անառողջ, երբեմն նույնիսկ շատ վնասակար: Օդի աղտոտվածությունը հիմնականում ախտահանում է շնչառական համակարգի օրգանները: Մասնագետները պարբերաբար ահազանգում են, ունենք թ...
Պայքարելը նորաձև՞ չէ Պատմության հեգնանք է. մեր պետությունը ձևավորվել է «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսով, և այսօր մարման շեմին է՝ առանց որևէ պայքարի։ Երեկ մի ազդեցիկ ՔՊ-ական մեծ խումբ լրագրողների ներկայությամբ վիրավորեց  կին լրագրողի։ Բնական ռեակցիան պետք է լիներ բոլոր լրագրողներով այդ անձի հետ բրիֆինգի դադարեցումը, ի համերաշխություն, և լրատվամիջոցների հետագա միասնական որոշումը՝ բոյկոտել այդ անձին։ Սա մինի պայքարի դրվագ ...
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Դիվանագետների համահայկական խորհուրդը ողջունում է Շվեյցարիայի համադաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի կողմից «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» անվանումը ստացած բանաձևի ընդունումը՝ որպես շարունակություն և ամփոփում 2024թ. դեկտեմբերի 17-ին Համադաշնության խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի կողմից ընդունված նույն առաջարկի: Ընդունված բա...