Դաշնակիցներ՝ նախ երկրի ներսում Մենք սխալմամբ կարծում ենք, թե մեր հիմնական վտանգը դրսից է, ուրիշ երկրից։ Մենք սրանով ճակատագրական սխալ ենք թույլ տալիս։Բաց ենք թողնում ամենածանր պրոցեսը՝ պետության կազմաքանդումը ներսից։ Այսօրվա մեր անասնական բարքերը, համակեցության կանոնների բացակայությունը, ներքին ագրեսիան, անհատի և հասարակության անկումը, համատարած հուսալքությունը մեզ քանդում են ներսից, ու գալու է մի պահ, որ մեր պետությունը կազմաքանդելու համար արտաքին ագր...
Հայտարարություն «Սոգլասիե Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները մի խումբ կարմիր բերետավորների հետ աջակցել են ընկերությանը պատկանող տարածք ներխուժելը: Պատճառն այն է, որ ոստիկանության աշխատակիցները առանց սերվիտուտի պատշաճ իրավունքի փորձել են ապահովել այլ սեփականատիրոջ իրավունքը՝ Արամի փողոցում շինաշխատանքներ կատարելու համար: Ավելին՝ ոստիկանների կողմից ...
Կարևոր գործ, որը տապալման շեմին է. Ինչպես պատրաստել հասարակությանը Բաքվում կայանալիք դատերին Շուտով սկսվելու են Բաքվի բանտերում պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատերը։ Մենք չգիտենք՝ այդ մարդիկ ինչ անմարդկային պայմաններում են պահվել, ինչ և ինչպես է նրանց պարտադրվել ասել։Մենք չգիտենք, թե Բաքուն ի´նչ սցենարներ է նախապատրաստել՝ անհատական և ազգային ստորացման պատկեր ստանալու համար։ Մենք պատմական այլանդակության ենք ականատես լինելու։ Մենք չգիտենք նույնիսկ, թե իրականում ինչո´ւ է Բաքուն պահում այդ մ...
Այս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել Իրավիճակը լավ չպատկերացնելու և ազգային անհոգության հիմքում սեփական պատմության չիմացությունն է։Մենք գիտենք Գնթունիկի «պեռոժնու» գինը, բաղադրությունը, լավն ու վատը, բայց երբեք չենք մտածի, որ Բաշ-Ապարանի կռիվը այդ կողմերում է տեղի ունեցել՝ Երևանից ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա։ Անգամ երբ լուսանկարվում ենք հուշահամալիրի մոտ, միևնույն է չգիտենք իրականում, թե դա ի´նչ կռիվ էր, ի´նչ էր այդ ժամանակ կատ...
Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից Ներկայացնում եմ Վարդան Օսկանյանի հետ իմ զրույցի շարունակությունը։ Այս հատվածում խոսել ենք ընդդիմության հնարավոր անելիքների, Հայաստանին սպառնացող վտանգների ու հնարավոր լուծումների մասին։   Վ.Հ. – Այս իշխանությունը 2021-ին վերարտադրվեց «Ապագա կա, ապագա» կարգախոսով։ Իրականությունն այն է, որ այսօր արտագաղթի, հայրենալքման ահռելի պոտենցիալ է կուտակվել, որը սկսում է արդեն իրացվել։ Ավանդական ուղղություննե...
Հայաստանն այսօր ունի կոմպլեմենտար քաղաքականության մեծ հնարավորություն Վահե Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան Մաս 1«Զանգեզուրը Ադրբեջան է, և վերջ». Ալիևը երեկ ձևակերպեց իրենց նոր ազգային նպատակը։ Սա այսօրվա աշխարհում ուղիղ և իրական սպառնալիք է Հայաստանի համար։ Իսրայելական հրթիռները և տանկերն ամեն օր ցույց են տալիս, որ միջազգային որևէ նորմ այսօր չի աշխատում։ Պաշտոնական Երևանը չի հակադարձում, երևի Ալիևին պատասխանելու «իրավունք» չունի, Էրդողանի գրքում դրա մասին հստակ գր...
Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ երևանյան դատարկությունը ՄԱԿ-ից տպավորությունը տխուր էր. անիմաստ մի Հայաստան, որը հայտարարելով՝ ես հանձնվել եմ, չկամ, պարզում է սպիտակ դրոշ, որի վրա բոլորը թքած ունեն։ Չի ձևակերպում որևէ քաղաքական հարցադրում, ցույց չի տալիս իր հետ կատարվածի հանդեպ որևէ ընդվզում. աշխարհն ընդամենը արձանագրում է, որ տվյալ պետությունն ասելիք չունի։Փոխարենը՝ քաղաքական հայտարարություն արվեց Էրդողանի հետ հանդիպման ժամանակ և հետո։ Հայաստանը հաստատակամ-սողացող քայլերով գն...
Ներքին վերաօծման ժամանակը Առաջիկա երկու օրերին հայ ժողովրդի, Հայաստանի, մեր հայրենիքի և հայկական աշխարհի համար տեղի են ունենալու կարևորագույն իրադարձություններ՝ Մայր տաճարի վերաօծումը և Մյուռոնօրհնեքը։ «Այս սրբազան մյուռոնով միացե´ք, եղբայրացե´ք, եղե´ք մեկ կամք, եղե´ք մեկ ուրախություն, եղե´ք մեկ ցավ», 1991թ. Մյուռոնօրհնեքի արարողությանն ասում էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։ «Եղեք մեկ ցավ&r...
Զրույց Բագրատ Սրբազանի հետ Զրույցների շարքը, որ ամռանը նախաձեռնեցի՝ «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում, նպատակ ունի մեր այսօրվա իրականությանը բաց աչքերով նայելու։ Զրուցակիցներս հայկական իրականության ազդեցիկ դեմքերն են, լուծումներ փնտրող, իրավիճակ փոխել ձգտող, իրական քայլեր ձեռնարկող մարդիկ, որոնց հետ փորձում ենք բացել հնարավոր բոլոր հարցերը՝ չխուսափելով որևէ ցավոտ թեմայից։ Իրավիճակը իսկապես ծայրահեղ բարդ է, լուծումներ պահանջող։Բագ...
Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը Հաջողելու են այն գործիչները և թիմերը, որոնք խորությամբ կհասկանան, թե ինչ է նշանակում պարտություն տեսած քաղաքացին և պարտության միջով անցած/անցնող հասարակությունը։Այդ գործիչների և թիմերի առաքելությունն է՝ փոխել այդ հոգեվիճակը։Պետք է ձևավորվեն մարդկային և ռեսուրսային կենտրոններ, որոնք կդնեն հենց այս խնդիրը։ Մադուն և հասարակությանը պետք է ցույց տալ առանց պարտության ապագան։Արդյոք սա կարո՞ղ է անել ասելիք և պատկերացումներ չունեց...
Որպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության Պարտությունը շատ դժվար բան է, այն ստեղծել է մինչև այս մեզ անծանոթ միջավայր։ 100 տարի է՝ հայ ժողովրդի մի քանի սերունդ պարտությունը չգիտեր՝ ինչ է։ Մենք մոռացել էինք պարտությունը։ Պարտության քաղաքացին, պարտության հասարակությունը Պարտությունը ձևավորում է իր սպեցիֆիկ քաղաքացուն, իր սպեցիֆիկ հասարակությունը։ Սա նորմալ միջավայր չէ, և պայքարի ռազմավարությունը մշակելիս սա պետք է հաշվի առնել։ Այն, որ պարտությունից հետո Հայաստանում ...
Նոր ձևաչափերը և հասարակությունը կդառնան գործընկերներ Ադրբեջանի «խաղաղության օրակարգը» պատեհ պահին նոր ռազմական հարձակումն է։ՀՀ իշխանությունների «խաղաղության օրակարգը» թղթի կտոր ստանալով՝ վերարտադրման հնարավորությունն է։ Բա ո՞րն է Հայաստանի իրական խաղաղության օրակարգը։ Որպես առաջին քայլ՝ այս երկու սցենարները խափանելը։ Ինչպե՞ս։ Հայաստանի խաղաղության օրակարգը ձևավորելու համար անհրաժեշտ է նոր քաղաքական միտք, նոր ձևաչափեր։ Հայաստանի պետական քաղաքական միտք...
Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ Վահե Հովհաննիսյան.«Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում սկսում եմ հանդիպում-զրույցների շարք հանրային, քաղաքական գործիչների հետ, ովքեր ունեն ոչ միայն հստակ դիրքորոշում, այլև՝ պատկերացումներ և առաջարկներ՝ այսօրվա բարդագույն իրավիճակի լուծումների մասին։ Իմ գնահատմամբ՝ այսօր Հայաստանը հայտնվել է 2020-ի նախապատերազմական փուլի տրամաբանության մեջ, և պատմական աղետից խուսափելու համար անհրաժեշտ են բացառիկ գրագետ քայլ...
Ովքեր և ինչպես պիտի երկիրը նորից կառավարելի դարձնեն Քաղաքի մի մասը լույս չունի, մյուս մասը՝ ջուր, փողոցները քարուքանդ, ամենաբանուկ խաչմերուկներում ժամերով առանց որևէ կարգավորման։ Երկիրը մեծ հաշվով չի կառավարվում։Ադրբեջանը կոշտ պահանջներ է դնում, ԱՄՆ-ն ասում է պետք է ծանր փոխզիջումներ լինեն (պարզ է, թե ով պիտի զիջի)։ Այս պայմաններում իշխանությունը գնում է անհոգ արձակուրդի՝ մի ամսով, մի քանի շաբաթով։ Միակ աշխատանքային գործունեությունը հեծանիվն է։Իրավիճակը ամբողջականանում է ա...
Պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի հուշերից մի հատվածի հրապարակայնացումը, ըստ որի՝ Հայաստանը մերժել է պատերազմը պատվաբեր եղանակով և մեզ ավելի ձեռնտու փուլում կանգնեցնելու իրանական առաջարկը, Հայաստանի ներքին մթնոլորտը փոխելու հսկայական պոտենցիալ ունի։ Մինչ այդ գիտեինք, որ Հայաստանը 44 օրյայի ժամանակ երկու անգամ էլ մերժել է ռուսական կողմի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։Ստացվում է. 1. Հայաստանի իշխանությունները պատերազմի ը...
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Ս.թ. հուլիսի 11-ին տեղի ունեցավ Դիվանագետների համահայկական խորհրդի կազմակերպած “Հայաստանի արտաքին քաղաքականության վերահաս վտանգները. ինչպես չկորցնել/ձեռք բերել դաշնակիցներ” թեմայով աշխատանքային կլոր սեղան քննարկումը, որին մասնակցեցին դիվանագիտական, փորձագիտական, գիտական, քաղաքագիտական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։Քննարկման ընթացքում տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակություն՝ հետևյալ ուղղություններով՝&b...
Ինչպես դադարեցնել ներքին ենիչերիների վերարտադրությունը Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի) պատմությունը սահմռկեցուցիչ է։ Նկարագրածը (ապրածը) «սովորական միտինգային» դրվագ չէ, դա այսօրվա «նոր Հայաստանի» կենսափիլիսոփայությունն է։Աշոտ Մինասյանը և կարմիրբերետավորները, նույնիսկ եթե եղել են մի գազելում, որպես փակ համակարգ, այնուհանդերձ՝ այլ մոլորակում չեն եղել։ Եվ սա մեկ հոգու պատմություն չէ, այլ՝ շատ շատերինը։Այս դրվագի և հունիսի 12-ի բոլոր ապօրինությունների բացարձ...
Սրբազանի, քաղաքականության, մեր բոլորի մասին Մեր քաղաքակրթական ամոթն է, որ այսքան աղետների ու պատմական ողբերգությունների միջով անցնելով որևէ փուլում չենք կարողացել փոխել իշխանություն և դրանով որևէ պահի կասեցնել աղետների ընթացքը։ Ի դեպ, արտաքին աշխարհը, այդ թվում՝ մեր հակառակորդները, նույնպես ապշած են այս փաստից։ Տարբեր փուլերում հնարավոր էր տարբեր բովանդակությամբ և մեթոդով նոր իշխանություն ձևավորել ու համապատասխան փուլում կասեցնել աղետի ընթացքը։ Չենք արել, արդեն 6 տ...
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից ակնհայտ սադրանքը, բիրտ ու անհամաչափ ուժի կիրառումը, մարդկանց անօրինական առևանգումը և զանգվածային ձերբակալությունները, կանանց, անչափահասների, տարեցների ահաբեկումն, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների հանդեպ իրականացված դաժան բռնությունները։ Տարբեր կարգի մարմնական վնասվածքներ...
Երեկվա ամենակարևորի մասին Երեկ տեղի ունեցան դեպքեր, որոնք էական կարևորություն ունեն հետագա զարգացումների համար. 1. Ե՞րբ սկսվեց հարձակումը խաղաղ մարդկանց վրա. Սրբազանը դիմեց իրեն ուղիղ եթերով հետևող իշխանությանը՝ ասելով «բացեք դարպասները, ՄԵՆԱԿՍ գալիս եմ ձեզ հետ հանդիպելու»։ Սա անարյուն, քաղաքակիրթ-քաղաքական ճանապարհի ամենապարզ տարբերակն էր։ Ի պատասխան՝ իշխանությունը նռնակներ նետեց խաղաղ մարդկանց վրա։ Հարթակից հնչած՝ հանդիպման առաջարկը ...
Մոտեցել ենք անհամատեղելիության կետին Երբ ես ասում եմ, որ մենք մտնում ենք շատ ավելի խոր ճգնաժամի մեջ, քան քաղաքականն է, նկատի ունեմ համակեցության ճգնաժամը։ Մասնավորապես. ուշ երեկոյան երկրում տեղի է ունենում լուրջ պայթյուն, մարդիկ են ծանր վիրավորվում։ Երկրի մեկ երրորդը ջրհեղեղից հետո աղետալի վիճակում է։ Նախորդ ցերեկը Ալիևը նոր, թարմ ու շատ կոշտ պահանջներ է դնում, որոնք թերևս անհաղթահարելի են։ Մեծ հաշվով նա բանակցային դաշտում ստեղծում է նոր բարդ իրավիճակ, որի լ...
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց տեղի ունեցած և որևէ ձևով չարդարացված ոստիկանական բռնություններն անպատվաբեր են ոչ միայն ներքին գործերի նախարարության համակարգի, այլև հայկական դիվանագիտական անձնակազմի համար։ Հայ դիվանագետները երբևէ սեփական ժողովրդից պաշտպանվելու կարիք չեն ունեցել։ Դիվանագետի կոչումն է սեփական ժողովրդի շահերի պաշտպանությունը միջազգային բոլոր մակարդակներում։ Մերը ծառայություն է, այլ ոչ սովորական բ...
Շարժման ելքը. առանց «եթե»-ների Շարժման ընթացքը, փուլայնությունը, ակտիվությունը, քայլերը, ժամկետները և այլ բաներ կարող են փոփոխվել։ Սա լրիվ բնական պրոցես է։ Բայց շարժման ելքը չի կարող «եթե» ունենալ։Ուղղակի պետք է գիտակցել, թե ինչ ասել է պարտություն։ Սա նշանակում է Ալիևի հաղթարշավ, անդառնալի զիջումներ և անասնական մթնոլորտ Հայաստանում։Հայաստանում առաջանում է համակեցության սուր պրոբլեմ. սա ամենավտանգավորն է, հազար անգամ ավելի վտանգավոր, քան Ալի...
Կա կարևոր անելիք Բերետավորների պահվածքը քաղաքացիների հանդեպ և Վեհափառի հետ կապված միջադեպը միաժամանակ խոսում է իշխանության պանիկայի ու նաև աննորմալ քայլերի հակվածության մասին։ Սրան պետք է լուրջ վերաբերվել։ Անհրաժեշտ են հստակ ձևակերպումներ. 1. Բերետավորների համակարգը գտնում է բանդայի վերածվելու ճանապարհին։2. Միջադեպը Վեհափառի կամ եկեղեցու հանդեպ չէր, այլ՝ մոտ 2.8 մլն ՀՀ-ում ապրողների, ու մոտ 8 մլն հայի հանդեպ։ Հարցին պետք է նայել այս տեսան...
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայաստանում խորքային փոփոխությունների պահանջով սկիզբ առած ընդվզումն այսօր վերածվել է համաժողովրդական անհամաձայնության Շարժման՝ կառավարության հրաժարականի հստակ ձևակերպմամբ։ Ի պատասխան ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկած վարչախումբը խաղաղ ակցիաների մասնակիցների և նրանց համակիրների նկատմամբ, առանց խտրականության, սկսել է կիրառել ռեպրեսիաների ամբողջ գործիքակազմը։Հետապնդվում և ահաբեկվում են հասարակության գրեթե բոլոր ...
Եթե ՄԵԿ հոգին կարողանում է Եթե ՄԵԿ հոգին կարողանում է. 1. Մի ամբողջ ազգ իրար հետ թշնամացնել2. Կորցնել Արցախը և շարունակել պաշտոնավարել3. «Կլիներ այս նույն վիճակը, բայց առանց զոհերի» արտահայտությունն ասել երկրի ԱԺ ամբիոնից ու շարունակել պաշտոնավարել4. 2020թ. հոկտեմբերին չդադարեցնել պատերազմը և շարունակել պաշտոնավարել5. Իր իշխանության օրվանից անվերջ պատերազմներ բերել, բայց համոզել, թե ինքը խաղաղության իշխանություն է6. Պատերազմ հայտարարել ...
Շարունակության մասին պետք է հիմա մտածենք Ակնհայտ է, որ վարչապետի փոփոխությունը շարժման հիմնական պահանջն է, պրոցեսի առաջին տրամաբանական հանգրվանը։ Եվ միանգամայն հասկանալի է լայն շրջանակների ու տարբեր խմբերի բնական հավաքական պահանջը՝ լսել (ձևակերպել, ընտրել, որոշել) նոր վարչապետի թեկնածուի անունը։ Մենք գնում ենք դրան։ Սա է տրամաբանությունը, և սա է ուզում հասարակությունը։Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ՝ անկախ նրանից, թե...
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Երեկ եւ այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում ներկայացված սահմանազատման եւ սահմանագծման այսպես կոչված գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում։ Չնայած իշխանությունների կողմից թմբկահարվող անհոդաբաշխ արձանագրումներին, արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Վարչախմբի ղեկավարն այսօր կառավարության նիստի...
Գիշերային Մհերը Ստեղծված ավանդույթի համաձայն՝ ուշ երեկոյան կամ գիշերները հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները հայտարարում են ստորագրված արձանագրությունների մասին, որոնք իրականում չբանակցությունների հետևանքով Ալիևի միակամ պահանջների արձանագրությունն են։ Առաջին թուղթը հրապարակվեց ապրիլի 19-ին՝ սկիզբ դնելով այսօրվա պրոցեսներին: Այդ օրերին ես առաջարկել եմ ՝ հրապարակային և խորհրդատվական խողովակներով հարցադրումներ անել փոխվարչապետ ...
Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն։ Այ, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից։ Հիմա նրանք պաշտպանվում են՝ իրենց հայտարարելով «Նիկոլի զինվորներ»։ Որ պատկերացնեք, թե քանի՜ նման «զինվորներ» են եղել աղետաբեր ռեժիմներում։ ։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական և հումանիստական բնույթը ենթադրում է վենդետաների ու հաշվեհարդարների ԲԱՑԱՌՈՒՄ։ ՔՊ-ն պետք...