Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն (քննարկում)
Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու հանրային ռեսուրսը Նախորդ անգամ գրել էի, որ Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը։Հաջորդ օրերին նա շարունակեց թեման, և հիմա էլ հուշում է իրեն հեռացնելու ռեսուրսը։ Սա աննորմալ վիճակ է, երբ իշխանության ղեկավարը նաև հակաիշխանական մոդերատորի դերակատարումն է ստանձնում, բայց մեր ողջ կյանքն է հիմա աննորմալ։Կետ առ կետ արձանագրենք, թե ում է այսօր մերժում Նիկոլը. - Հայ առաքելական եկեղեցի- Զոհերի ծնողներ- Էլիտաներ- Ազգային արժեքներ կրող հանրություն...
Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը Նիկոլն ասում է. «Մենք ամենևին էլ իշխող, կառավարող էլիտա չենք, մենք միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, ովքեր կառավարելու մանդատ են ստացել»։«Միջին վիճակագրական քաղաքացին» պարտությունից հետո չհեռացավ, որպեսզի ժողովրդին ազատի պարտության ծանր բարոյահոգեբանական բեռից, ու հիմա պատրաստվում է մտնել բակ, բեսեդկա, տնետուն, որ պարտված-ստորացված-մոլորված միջին վիճակագրական քաղաքացուն ի՞նչ համոզի, համոզի ընդուն...
Կանայք հանուն հանրային համերաշխության (քննարկում)
Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ, որը կծառայի բացառապես ՄԵԿ մարդու։Պետական ինստիտուտների բովանդակային ասպատակությունը 2021-ի ընտրությունների հետևանքն է։ Բոլոր ինստիտուտներին վերապահվել է մեկ գործառույթ՝ ՄԵԿ հոգու թիկնապահություն։Կա օրենսդրական թիկնապահություն, դատաիրավական թիկնապահություն, լրատվական և այլն։  Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում։ Պետք է ուղղակի հասկանալ, որ սա տրամաբանական ընթացք ...
«Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն 1.     Եթե դատարանները շրջափակելու կոչին հայ հասարակությունը տար նույն ռեակցիան, ինչ Իսրայելի հասարակությունը՝ իրենց իշխանության դատաիրավական ռեֆորմին, շատ բաներից Հայաստանում հնարավոր կլիներ խուսափել։ Չի բացառվում՝ նույնիսկ պատերազմից։2.     Եթե «վնգստացող դատավորներ» արտահայտությանը, լավագույն դատավորներին պատժելու պրոցեսին դատավորների համայնքը տար միասնական կոշտ պատաս...
Հայաստանի անվտանգության փլուզվող համակարգը (քննարկում)
Արհեստական ԱՆբանականություն Հենց ՀՀ իշխանությունները սկսեցին շրջանառել 29 800 ք/կմ հայրենիքի գաղափարը, Ալիևն այն իջեցրեց 29 000-ի՝ զեղչելով 800 ք/կմ-ը։ Հենց Հայաստանը հավանություն տա Ալիևի ուլտիմատումին՝ հրաժարվել Արցախից և ընդունել մեզ սիրահոժար նվիրած 29 000-ի առաջարկը, նա անմիջապես թիվը իջեցնելու է, ասենք ևս հազար կիլոմետրով։ Ու այսպես շարունակ։Սա հնարավոր է միայն ու միայն հայ ժողովրդի Արհեստական ԱՆբանականության միջավայրում։ Հայ հասարակությունն ի...
Դեպի ու՞ր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ (քննարկում)
Հայաստանը՝ մեծ փորձության և մեծ ռազբորկայի շեմին Երեկվա ասուլիսից մի բան պարզ դարձավ. Հայաստանը կանգնած է մեծ փորձության և մեծ ռազբորկայի շեմին։ Անհավանական է, բայց՝ փաստ. 100 տարվա պատմությունը մեր աչքի առաջ կրկնվում է։ Մեզ էլի սպառնում է ֆիզիկական վտանգ, մեր պետականությունը հարցականի տակ է։Անհավանական է, բայց՝ փաստ. սա տեղի է ունենում մեր նույն սխալների պատճառով։ Մենք աղետի սպասում ենք այնպես, ինչպես այլ ժողովուրդներ՝ օդանավակայաններում ինքնաթիռի են սպասում։ Ուղղակի ...
Ղարիբաշվիլին հստակեցրեց հայաստանյան իրականությունը Վրաստանի վարչապետ Ի. Ղարիբաշվիլին հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ ասելով, որ երկրում իրավիճակի ապակայունացման հիմնական նպատակը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։ Երկիրը կարող էր վերածվել «պոլիգոնի, երկրորդ Մարիուպոլի»,- ասել է նա։ Վրաստանը դեռ դիմադրում է, հուսանք, որ վրաց հասարակությունը պինդ կգտնվի։ Ծանոթ իրավիճակ չէ՞։ Առնվազն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից Հայաստանը գնում է նույն ուղղությամբ. ք...
Կանայք՝ մեր այսօրվա իրականության մասին՝ որպես քաղաքացի և որպես մասնագետ Այլընտրանքային նախագծեր խմբի երեկվա քննարկումը կրում էր «Կանայք պատմական այս դժվար փուլում» խորագիրը։ Քննարկումն ամենևին կանանց իրավունքների մասին չէր, թեև պատերազմից հետո բոլորի, և հատկապես կանանց կյանքը փոխվել է։ Քննարկումը մեր իրականության մասին էր։Մեր բանախոսները կին գործիչներ էին, ովքեր ունեն մասնագիտություն, իրենց ոլորտում կատարել և կատարում են լուրջ աշխատանք, լավ քաղաքացիներ են և երբեք չեն թաքնվել հեշտի...
Հայկական օրակարգ. կանայք պատմական այս դժվար փուլում (քննարկում)
Դեպի մարդկանց հասարակություն Եթե դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մեզ հոշոտելու են։ Ուրիշ սցենար չկա։Ինչպե՞ս պիտի դուրս գանք, ո՞ր նշաձողին պիտի ձգտենք։ Հասարակությունը, մարդը, քաղաքացին պիտի իր ամուր առնչությունը զգա իր երկրին, իր երկրում կատարվողին, իր հայրենակիցների կյանքին։ Ընդհանուր խնդիրները, ընդհանուր ցավը, ընդհանուր ուրախությունը. սրանք միավորող գործոններ են, որոնք խոսում են հասարակության կենսունակության մասին։ Սրանք ինք...
Երկիրն ապագա է ուզում Պարտությունից հետո և թուրքի հաջորդ պոտենցիալ ներխուժումից առաջ հայկական քաղաքական միտքը ծայրաստիճան ամլացել է։ Վերականգնման որևէ իրատեսական գաղափար դաշտում առայժմ չի երևում։ Հայաստանում ապրելն արդեն իսկ տիտանական ջանքեր է պահանջում մարդուց։ Բացի սոցիալական և սուր անվտանգային խնդիրներից, կա անհեռանկարայնության ճնշող զգացումը։ Հայաստանը պետք է հանել կործանարար ներկայի և անցյալի անվերջ կռվի ճիրաններից։ Մեր երկիրը ապագա է ուզ...
Չկարողացա չգրել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումն այսօր Ազգային Ժողովում, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, ընթացավ ոչ պատշաճ մթնոլորոտում։ Քննարկման որակին և հնչեցված մտքերին երևի թե չէի անդրադառնա, եթե չլինեին նախագծի, և ընդհանրապես ընտանիքի, բռնության և հատկապես ը...
Խաղաղություն Հայաստանի համար, ոչ թե՝ Հայաստանի հաշվին Այսօրվա Հայաստանը սև արկղ է, որի մեջ և շուրջ ընթանում են ծայրահեղ վտանգավոր պրոցեսներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ՝ աղետ բերելու։ Տագնապահարույց ձևակերպումներ են գալիս Ադրբեջանից, Ռուսաստանից, Իրանից, Արևմուտքից։Այդ սև արկղի մեջ 3 մլն մարդ է՝ մեր բոլորի ընտանիքները։ Այս պրոցեսը պետք է կանգնեցնել։ Դեռ հնարավորություն կա։ Ն. Փաշինյանը Հայաստանի անունից ներքաշվել է «խաղաղության պայմանագրի» պրոցեսի մեջ, և որպես երաշ...
Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա. փոփոխությունների որակը և ծավալները (քննարկում)
Ինչի միջև է մեր ընտրությունը Այն, ինչին նախապատրաստում են մեզ, ազգային կանիբալիզմ է, ներտեսակային գիշատչություն՝ զոհել Արցախը, որ մնացածը կուշտ ապրեն։ Սա հնարավոր է բացառապես մեկ դեպքում՝ պետական և ազգային անբովանդակության։Անհավանական է, բայց՝ փաստ. հակառակ նժարին ոչ մի ձևակերպված բովանդակություն չի դրվում։ Առաջ գնալու, ապագայի ոչ մի այլընտրանքային օրակարգ չի դրվում։ Հայ ժողովրդին ոչ մի այլ բան չի առաջարկվում, որ «Մնացածը» հասկանա, որ իրե...
Օգնության և արժանապատվության մասին Թուրքիայի երկարաշարժի կադրերը սահմռկեցուցիչ են։ Դա ողբերգություն է։ Որպես մարդ՝ ես լավ եմ զգում, որ իմ պետությունը կարողանում է ինչ-որ մի չափով, թեկուզ՝ ամենաչնչին, օգնել սովորական մարդկանց՝ դիմակայել արհավիրքին, փրկել թեկուզ մեկ հոգու կյանք։Որպես քաղաքացի՝ ես ինձ քանդված են զգում, երբ իմ պետության իշխանությունը իրեն (հետևաբար՝ պետությանը) պահում է այդքան է անարժանապատիվ։Թուրքիա օգնություն ուղարկելը և այդ օգնության վրա թվ...
Երկիր Նաիրի, երկիր դատախազություն Հայաստանը վերածվել է մի մեծ դատախազության, մի անվերջանալի քրեական գործի։ Այս իշխանության «Երկիր Նաիրիի» բովանդակությունը հանգեց «երկիր-դատախազությանը»։«Հայկական Օրակարգ»-ի շրջանակներում օրերս շատ հետաքրքիր քննարկում ծավալվեց դատաիրավական ամենաթողության և ելքերի շուրջ։ Այսօրվա հայաստանյան գործընթացներին խոշորացույցով հետևող իրավաբաններ էին՝ Լուսինե Սահակյան, Ռոբերտ Հայրապետյան, Ռուբեն Մե...
Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին (քննարկում)
Ինչի մասին է այս խորհրդարանը Այս ԱԺ-ի ամենաազդեցիկ գործիչն այլևս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է։ Սա տխուր, բայց տրամաբանական հանգրվան էր։ Պետությունն ինքն է վերածվել մի մեծ քրեական գործի։ Այս հանգրվանին բերեց իշխող քաղաքական ուժը՝ ամեն կերպ իշխանություն պահելու իր վտանգավոր ցանկությամբ, ինչպես նաև ընդդիմությունը՝ չհաշվարկված ու հաճախ՝ ապաքաղաքական պահվածքով։Այս ԱԺ-ն այսօր արդեն ոչնչի մասին է՝ թե´ իր բովանդակությամբ, թե´ իր համամասնու...
Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ որոշումներ կայացնելու համար. մաս 2 Ինքնիշխանություն և միջանցք «Հայաստանի ինքնիշխանություն» ձևակերպումը իշխանությունը դարձնում է իր նոր բրենդը, ինչը «Արցախը Հայաստան է և վերջ»-ի նման բերելու է նոր աղետի։ Սրան պետք է շատ լուրջ վերաբերվել, որովհետև դա գալիք աղետի արդարացման նարատիվն է։Գործող իշխանության տրամաբանությամբ՝ Ուկրաինան, Սիրիան փայլուն ինքնիշխան պետություններ են։ Մենք դրան ենք գնում։ Նիկոլը Հայաստանը սարքել է Ռուսաստան-Արևմու...
Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ՝ որոշումներ կայացնելու համար Մաս 1. Նարատիվները Մենք սխալ նարատիվների թակարդում ենք։ Կամ՝ մեզ հատուկ դնում են այնտեղ։ Սխալ ձևակերպված խնդիրներ ենք դնում ու ուզում ենք ճիշտ լուծումներ գտնել։ Այդ նարատիվներից են.- մեր ընտրությունը Ռուսաստանի կամ Արևմուտքի միջև է- մեր ընտրությունը խաղաղության կամ պատերազմի միջև է- ընտրություն ունենք՝ Արցախը տալ, բայց Հայաստանը փրկել- Ամենասուր վտանգը «միջանցք տալն» է։ Մեր ընտրությունն իրականում շատ պարզ է. ...
Այսօրվա և վաղվա Հայաստանը. ի՞նչ ունենք և ինչի՞ն պետք է հասնենք (քննարկում)
Մարդկանց և պետությունների մասին Ուկրաինայում մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ (գլխավոր դատախազի տեղակալ և այլն) ազատվել են աշխատանքից՝ մի քանի օր Իսպանիայում հանգստանալու համար։ Դա մարդկանց հասարակության, մարդկանց պետության խաղի կանոնն է։ Չի կարող պաշտոնյան, հանրային դեմքը պատերազմի և համատարած ողբերգության պայմաններում քեֆեր անի։ Դա և պետությունը անհամատեղելի գաղափարներ են։ Դա և մարդկանց հասարակությունը՝ ևս։Նույնը Ռուսաստանում է. տարբեր կալիբրի պաշտոն...
Վարչապետը փաստացի չեղարկում է ընտրությունների արդյունքները. հերթն ընդդիմությանն է Մամուլով երեկվանից տեղեկություն տարածվեց, թե վարչապետի գլխավորությամբ Իջևանում մեծ քեֆ են արել։ 15 այրված զինվորի պայմաններում, երբ էդ տղերքի ինքնությունը դեռ ԴՆԹ-ով որոշվում է, վերակենդանացման բաժանմունքներում կյանքի եզրին գտնվող տղերքի պայմաններում, ինչպե՞ս կարող է իշխանությունը քեֆ անել։ Եթե տեղեկությունը ճիշտ է, ապա ընդդիմությունը պետք է սկսի ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու պրոցես և մտնի հասարակության հետ ...
Երբ իշխանությունն առանց իզմ-երի է, ծնվում է գուրգենարսենյանիզմ «Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը: Էն մնացածը, ինչի մասին մենք խոսում ենք, դա տեխնիկական պրոցես է, որը որ կընթանա: Էդ տեխնիկական պրոցեսի ընթացքում քննարկումներ կլինեն՝ Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ»: «Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որեւէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որեւէ անգամ սպառնացե...
Ինչպե՞ս արձագանքեց Հայաստանն Ալիևին (քննարկում)