Արմեն Գևորգյան. Հայաստանը՝ էլեկտորալ ծուղակում Նոր գումարման Ազգային Ժողովի աշխատանքների երկրորդ օրը հակասական տպավորություններ է ձևավորել։ Ուզում եմ կիսվել որոշ դիտարկումներով։ Առաջին. Մեծամասնության պատգամավորներն իրե´նք իսկ նվազեցնում են խորհրդարանի դերն ու նշանակությունը։ Գլոբալ առումով՝ նրանք փորձում են ԱԺ-ը ներկայացնել որպես միայն օրենքներ ընդունող մարմին, իսկ իրենց՝ խիստ սահմանափակ իրավասություններով անձինք։ Իրականում բացակայում է այն գիտակցումն ու ըմբռնո...
Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը Հերոսների ծնողներ, քույրեր, եղբայրներ, ինձ հարազատ դարձած ընտանիքներ. Ձեր քվեով եւ Ձեր թույլտվությամբ երկուշաբթի օրը որպես ԱԺ պատգամավոր գնալու եմ նիստի։ Ես գնում եմ պարզելու ճշմարտությունը, պարզելու, թե ինչու եղավ պատերազմը, թե ինչու զոհվեցին մեր տղերքը, թե ինչո´ւ չկանխվեց պատերազմը, թե ինչո´ւ էր նիկոլը բանակցությունները սկսում զրո կետից՝ դրանով տապալելով խաղաղ բանակցությունները, թե ինչո´ւ էր Մակունցն ա...
Ելք փակուղուց. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից Ստեղծված աննախադեպ բարդ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը «Արժանապատիվ խաղաղության» բանաձևն է։ Մեզ նախկինում սպառնում էին պատերազմով, այսօր՝ խաղաղության համաձայնագրով։Պետությունն արթնանում է պատերազմի ու զոհերի լրահոսով։Իշխանությունը խուսափում է հասարակության հետ բաց խոսակցությունից և, կարծես թե, չունի լուծումներ։Հունիսի 20-ի ընտրություններով «Արժանապատիվ խաղաղության» բանաձևը չի դրվել կասկածի ...
Հանրության լայն համախմբումն անհրաժեշտություն է Խորհրդարանական արտահերթ ընտրությունները չփոխեցին առկա իրավիճակն ու իրողությունները։Այսօր հանրությունն արթնացավ եւ արձանագրեց, որ կրկին պատերազմ է, կրկին զոհեր ունենք։Թուրքերը չեն հանդարտվում, չեն բավարարվում ձեռք բերածով։նիկոլը շարունակում է կառավարել միանձնյա, իսկ հանրությունն էլ տեղյակ չէ, թե նա որ երկրին ինչ է խոստացել։նիկոլի նմանատիպ գործողությունների եւ քայլերի առաջին փուլում մենք ունեցանք պարտություն, տարածքային հսկ...
Մուղամը՝ ՀՀ նոր օրհներգ. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից - Կարելի է պատերազմի ու պարտության տանել երկիրը, կորցնել երկրիդ զգալի մասը ու դրա համար քաղաքական պատասխանատվություն չկրել։ Գոնե՝ պաշտոնաթող չլինել։- Կարելի է իշխանությանդ օրոք տալ 5000 զոհ ու դրանից հետո ցուցադրաբար հաղթական քեֆեր անել։- Կարելի է մերժել պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկը, դրանից հետո տալ ևս մոտ 2000 զոհ, կորցնել Շուշին և, ստանալով 700 հազար ձայն, վերընտրվել։- Կարելի է նույն օրը Բաքվում ունենալ գերիների...
Երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ ԱԺ ձևավորված է, մանդատները՝ բաժանված, իրավիճակը երկրում մնում է ծայրահեղ։ Բոլոր կարևոր հարցերը, որոնք կային, նույն սրությամբ կան, մի բան էլ ավել։Հիմա նոր ԱԺ-ն կընտրի հին վարչապետ՝ մեկին, ով երկիրը բերեց փլուզումների։Պարզապես հիմա դա կարվի ա´յլ ընդդիմության առկայությամբ՝ ընդդիմության, որը նրան անվանել է դավաճան, հողատու, թուրք և այլն, մեղադրել միտումնավոր պատերազմի ու պարտության մեջ։ Անկեղծ ասած, այսպիսի որակումներից...
Մենք միասին անպայման փոխելու ենք այս հակաբնական վիճակը Վերջին երկու օրերին ստացել եմ աջակցության մեծ թվով զանգեր, դիմումներ, կողքիս կանգնելու պատրաստակամություն եւ նմանատիպ այլ մեսիջներ: Այն, ինչ տեղի ունեցավ ինձ բերման ենթարկելիս, նիկոլյան վարչախմբի դրսեւորումներից մեկն էր: Ընդամենը:Երբ կարմիրբերետավորների հրամանատարը անդադար կրկնում է բերման ենթարկվողի գլուխը ասֆալտին խփել, պարտադիր պետք է հետաքրքրվել, թե նա մոլագա՞ր է, կամակատա՞ր, թե՞ մոլագարի կամակատար: Ես շնորհակալությո...
Բաց նամակ անծանոթ կարմիրբերետավորին Դու շաբաթ օրը հրամայել ես քո կոլեգաներին՝ Գեղամ Նազարյանի գլուխը խփել գետնին։Հիշեցնեմ, որ քո գլուխը քեզ վրա է այն պարզ պատճառով, որ Գեղամի 18 տարեկան տղան գլուխ չի խոնարհել թուրքի առաջ։Անծանոթ կարմիր բերետավոր. չկասկածելով քո ինտելեկտի վրա՝ ուզում եմ հիշեցնել, որ Օսվենցիմի «զոնդերկոմանդները» կազմված են եղել հիմնականում հրեաներից։ Նրանք են, որ խաբելով, սպառնալով, ուժի կիրառմամբ, ասել է թե՝ գլուխը գետնին խփելով,...
Պետական տեռորը, միևնույն է, պարտվելու է Հուլիսի 16-17-ին կայացավ «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնած երկօրյա կոնֆերանսը՝ ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները թեմայով։ Քննարկման նպատակն էր անդրադառնալ ՀՀ պայթյունավտանգ մթնոլորտին, ներքին և արտաքին մարտահրավերներին, քաղաքական բռնաճնշումներին և արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկմանը Սահմանադրական Դատարան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել քննարկման բոլոր բանախոսներին՝ բովանդակային ...
Պետական ինստիտուտների ամլությունը և հանրային անբովանդակությունը դաշինք էին կազմել. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից Մեկ տարի առաջ այս օրերին Տավուշում պատերազմ էր։ Հիմա դրա մասին ոչ ոք չի հիշում։Մեկ տարի առաջ Նիկոլը Հայաստանը ներքաշեց խոշոր ավանտյուրայի մեջ։ Միջազգային փորձագետները և դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ դա ամենամեծ պրովոկացիան էր՝ պատերազմ հրահրելու համար։ Հուլիսից պարզ էր, որ մեծ պատերազմն անխուսափելի է։ Մոլորված Ուազ, լքված բարձունք, անպարտ հայ բանակ, տասնյակ խփված իսրայելա-թուրքական անօդաչուներ, որոնց ֆոնին եթեր ...
Արնախումներն արժանանալու են իրենց արժանի պատժին Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը նախօրեին սենսացիոն բացահայտումներ է արել. վերահաստատեց այն, ինչի մասին պնդում էին շատերը՝ նիկոլը իշխանության է եկել Արցախը Ադրբեջանին հանձնելու համար: Ավելին, նիկոլը իշխանության է եկել մեր տղերքին զոհելու գնով Արցախը Ադրբեջանին հանձնելու համար:Դեռ 2019-ի մայիսին այս մասին արդեն բարձրաձայնում էին: նիկոլի մամուլի խոսնակ Վովան՝ Վլադիմիր Կարապետյանը հայտնի բլոգեր Լապշինին ուղիղ տեքստով ա...
Լիակատար և անշրջելի կապիտուլյացիա Մենք սխալ ենք պատկերացնում պրոցեսը, որ կատարվում է մեր երկրում և մեր երկրի շուրջ։Մի մտածեք, թե Նիկոլին սպասում է այս կամ այն թուղթը ստորագրելու հեռանկարը։ Հարցը թղթի մեջ չէ։ Պետք է ամբողջությա´մբ հասկանալ, թե ինչ են ուզում օտարները մեզնից, և ինչի համար է Նիկոլը։ Ի՞նչ են ուզում մեզնից Այս հարցը այնքան ակնհայտ է, որ մեզ թշնամի ու բարեկամ երկրներում չեն թաքցնում իրենց զարմանքը, թե ինչպես մենք դա չենք հասկանում։ Իսկ մե...
Աշխարհի «ամենամարդասեր» երկիրը Հյուսիսային պողոտան վերածվել է մի մեծ պոլիկլինիկայի, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար հսկայական, անվերջ ձգվող հերթ է։ Հերթում իրենց պատվաստմանն են սպասում Իրանից և Հնդկաստանից ժամանած հազարավոր մարդիկ։ Թվում է, թե շատ լավ է, որ Հայաստանը աշխարհի ամենամարդասեր երկիրն է, որ պատրաստ է իր վրա վերցնել մոտ 80 միլիոնանոց Իրանի և 1.3 միլիարդանոց Հնդկաստանի պատվաստման առաքելությունը, բայց երկու կարևոր հարց, ուղղված վարչ...
Պարտված միապետիկի ձեռքից պետք է բռնել Դիմակավորված, ինքնաձիգներով անձինք Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ, երեք պատերազմների մասնակից Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին, նկարահանել եւ ձերբակալել: Ընդ որում, նա այդ պահին պատրաստվում էր փաստաբանի հետ ներս մտնել ոստիկանություն: նիկոլն անում է այն ամենը, ինչը հայտարարում էր քարոզարշավի ժամանակ՝ քաղաքական եւ քաղաքացիական վենդետաներ, պառկեցնել գետնին, ջարդել... Իսկ ի՞նչ ենք անում մենք. Հավանորեն այսօր կլինի հերթակ...
Հայաստանը քովիդ «հարձակման» վտանգի տակ Կառավարության նիստին Առողջապահության նախարարը նշել է, որ առկա է համավարակի թվերի մի փոքր աճ, ինչը կարմիր լույսով զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել պատվաստումների գործընթացն արագացնելու վրա։ Համավարակի հետ կապված իշխանության հանգստությունը կամ անգործությունը մտահոգիչ է։ Վարչապետը կառավարության նիստին մասնակցում է դիմակով, այն դեպքում, երբ ըստ էության, մենք չունենք սահմանափակումների և կանխարգելումների հստ...
Ամառային զեղչեր՝ հայրենիքի վաճառքի վրա Երեկ Վլ. Պուտինը անոնսեց, որ առաջիկայում Հայաստանի և հայ ժողովրդին սպասվում են «բարդ, սուր և զգայուն լուծումներ», շեշտելով, որ դա հնարավոր է միայն ժողովրդի վստահությունը ունենալու դեպքում, ինչն արձանագրվել է ընտրությունների արդյունքում։ ՌԴ նախագահն այդ լուծումների պատմական բեռը դրեց Նիկոլին քվեարկած մոտ 700 հազարի վրա։Հիմա մնում է հասկանալ, թե որն է Նիկոլին մերժած 400 հազարի և քվեարկության չգնացած մոտ 800 հազա...
Արյունոտ դիրիժորը Արցախցիների հանդեպ ատելություն տարածողների հիմնական մեղավորն ու պատասխանատուն նույն մարդն է։ Նա, ով մեր երկիր պատերազմ ու պարտություն բերեց, չի հագեցել, չի խաղաղվել: Նա կրկին հրապարակ է հանել արցախցի-երեւանցի, արցախցի-գյումրեցի, արցախցի- տավուշցի թեման, նա կրկին ատելություն է սերմանում արցախցիների նկատմամբ:նիկոլը ոչինչ հենց այնպես չի անում: Արցախցիների հանդեպ ատելության քարոզի առաջին ալիքից հետո սկսվեց 44-օրյա արյունալի պ...
700 հազարից մեկը Երեկ ես հանդիպեցի նիկոլին ձայն տված իրական մարդու՝ 700 հազարից մեկին՝ Պետրոս Ղազարյանին, պատահաբար, Հ1 դիտելիս։ Նա ամենեւին իռացիոնալ ընտրող չէր, շատ էլ ռացիոնալ էր, ու իր շահը շատ լավ գիտակցում է նիկոլին դոշով կամ չգիտեմ էլ ինչով պաշտպանելիս։ Պետրոսը իսկական նիկոլական էլեկտորատ է՝ մեղավորը նախկիններն են։ Այդ ընթացքում, իհարկե, նա մոռանում է, թե ով է ինքը եղել: Մոռանում է, որ որ երկար տարիներ «Մուլտիգրուպի» ար...
«Սնունդ՝ արժանապատվության դիմաց». Կեղծվել է ընտրությո՞ւնը, թե՞ հայրենիքը Փաստը, թե ինչքան հեշտ հայ ժողովուրդը համակերպվեց Արցախի կորստի և անթիվ զոհերի հետ, արդեն ընտրական թեմա չէ, սա հայրենիքի կեղծման խնդիր է։Ստացվում է, որ մենք պատահաբար ենք ստացել անկախություն, և հայ ժողովրդի 30-ամյա նպատակները, երազանքները, խնդիրները եղել են կեղծ։ Մենք մեզ խաբել ենք։ Մենք կեղծել ենք մեր հայրենիքը և հիմա, Նիկոլը ճիշտ է ասում՝ վե´րջ կեղծարարությանը, բայց կեղծարարությանը ո´չ թե ընտրական պրոցեսում, ...
Տասնյակ ցուցարարները դեռ քիչ են, հարյուրավոր ստորագրությունները դեռ քիչ են Այսօր մի հարցադրում արեցի՝ ինչու չի համախմբվում բժշկական աշխարհն ի պաշտպանություն պրոֆեսոր Արմեն Չարչյանի։ Ժամեր անց բժիշկները, բժշկական խալաթով բժիշկներն ու քույրերը փողոցում պահանջում էին ազատ արձակել հարգված բժշկին։ Հարյուրավոր բուժաշխատողներ իրենց ստորագրահավաքով պահանջեցին ազատ արձակել պրոֆեսորին։ Եւ եթե մենք այսպես կարողանանք միմյանց թիկունք լինելով կանգնել փողոցում պաշտպանելով մեր իրավունքը, եւ եթե այսպես բժիշկների...
Զավեշտալի մեղադրանք Փաշինյանի բռնության կոչերի ֆոնին Փաշինյանի համերաշխության ձեռք մեկնելու կոչերը քսանչորս ժամվա կյանք ունեին։ Այսօր դատարանը բավարարեց պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Կալանքը, որպես խափանման միջոց ընտրվեց մի մարդու նկատմամբ, ով Արցախյան առաջին պատերազմի տարիներին, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում և մինչ այսօր աշխատել, վիրահատել ու փրկել է մեր վիրավոր զինվորներին, ով կազմակերպել և համակարգել է բժշկական բրի...
Առանց էմոցիաների. ինչ կատարվեց և ինչ է լինելու Երկու օր է` ինտելեկտուալ շրջանակները փորձում են հասկանալ՝ ինչ կատարվեց և ինչ է լինելու։ Սրանք կարևոր հարցեր են՝ թե՛ պետության հեռանկարի, և թե՛ անձնական անելիքի հարթությունում, բայց պետք է հասկանալ, որ էմոցիան այստեղ լավագույն «գործընկերը» չէ։ Պետք է հարցերին պատասխանել հնարավորինս առանց դրա։ Ինչ կատարվեց Պետության խոշոր փլուզումների` սկսված և ընթացքի մեջ գտնվող պրոցեսում հայ ժողովուրդը դրսևորեց պետություն չուն...
Ընտրությունն արված է, մնացել է քվեարկությունը Քարոզարշավի վերջին օրը. բոլոր էմոցիաները պարպված են, բոլոր խելոք և անխելք մտքերը՝ ասված։ Նույնիսկ ընտրությունը, մեծ հաշվով, արդեն կատարված է։ Մնացել է քվեարկությունը։ Շատ պարզ ընտրություն Մենք ունենք խնդիր՝ մեր պետության կյանքում ու մեր բոլորիս կյանքում բացելու նոր էջ։Պետությունները նոր էջ են բացել անգամ Բեռլինի անկումից, Հիրոսիմայի ռմբակոծությունից, Բուխենվալդից և այլ սարսափելի իրավիճակներից հետո։ Ողբերգության էջում մնալ...
Հայաստանի կոկորդում մնացած հարցը Հայաստանի բարդ հարցերի շարքում, այնուհանդերձ առանձնանում է մեկը. Ինչո՞ւ պատերազմը շուտ չկանգնեցվեց։ Հայ ժողովրդի մաքրման, որակական աճի և հեռանկարի համար սա առանցքային հարց է։Առկա է անհերքելի փաստ, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը մերժել է առաջարկը։ Երեկ հրապարակվեց փաստ, որ նման հնարավորություն եղել է նաև այլ պահերի։Մենք այս հարցը չենք տալիս, այս հարցը չի ձևակերպվում որպես հայաստանյան պոռթկում, հայաստանյան՝ էմոցիա կամ հակառ...
Դուք ինչպե՞ս եք կանգնում ձեր եղբայրներին զոհածի կողքին Մինչ Շուշիում Էրդողանն Ալիևի հետ գաթա է ուտում, հերթական անգամ ստիպելով մեզ վերապրել պարտության աղետն ու ստորացումը, Փաշինյանը մուրճը ձեռքին արշավում է դեպի Սյունիք։ Նա խնդիր ունի՝ ապացուցել, որ մեկ անգամ իրեն Սյունյաց ողջյուններով մերժած Սյունիքը կարող է գրավել վարչական ռեսուրսների և ոստիկանական բազմաթիվ ուժերի չարաշահմամբ։ Բայց խոսքս ինքնահաստատման անհաջող փորձ անող Փաշինյանին չեմ ուղղում, այլ նրան ուղեկցող 1400 ոստիկա...
Հնարավոր հանցագործություն՝ բոլորիս աչքի առաջ Երբ Նիկոլն ու այս իշխանությունը խոսում են անվտանգությունից, նույնն է, թե նացիստները Բուխենվալդում ՄԻՊ գրասենյակ բացեին։Արտաքին անվտանգությունը փլուզելուց հետո, հիմա նա ինտենսիվ փլուզում է ներքին անվտանգությունը։ Նիկոլը, մուրճը ձեռքին, նախապատրաստում է նոր մարտի 1։ Սա տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ, նա թաքուն ոչինչ չի անում։ Ու մենք բոլորս սպասում ենք, որ փաստը կատարվի։ Պետական ինստիտուտների անգործությանը մենք սովոր ենք...
Ինչ է բացահայտում ձայնագրությունը 1. Ն. Փաշինյանը պարբերաբար ունենում է նոպաներ, որը հանդարտվում է որոշակի միջամտություններից հետո միայն առավոտյան։ Ըստ Պապիկյանի՝ դա կոչվում է «Փաշինյանը կկայունանա»։2. Թիմում իրենք իրենց մասին օգտագործում են «զոմբի» ձևակերպումը։ 3. Թիմում գիտակցում են, որ իրավիճակի հանգացուլածման համար Փաշինյանը պետք է հեռանա։ Հանուն պետության՝ Փաշինյանը պետք է գնա, որ իրավիճակը «разрядиться» լինի։ 4....
Ջավախքի հայկական հասարակական-քաղաքական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի հայտարարությունը Հայ ժողովուրդը եւ Հայաստանը կանգնած են աննախադեպ մարտահրավերների առաջ, բառիս բուն իմաստով, վտանգված է հայկական պետականությանը։ Այս իրավիճակում Ջավախքը, ջավախահայրերը չեն կարող հայտնվել պասիվ դիտորդի դերում։ Մենք գիտակցում ենք, որ թույլ հայկական պետականության պայմաննում վտանգվում է նաեւ Ջավախքի, ջավախահայության ապագան։ Այս իրավիճակում մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը միասնական ջանքերով կարող ենք դուրս բերել...
Կոմպրոմատին սպասելիս Ողջ հասարակությամբ սպասում ենք Նիկոլի դեմ կոմպրոմատին։ Մեծից փոքր, խելոքից՝ անխելք։ Սա դարձել է ազգային նպատակի պես մի բան, որն իրականում շատ հուսահատեցնող է։Հուսահատեցնող է՝ մտածել, որ այսքանից հետո մեզ դեռ ինչ-որ «կոմպրոմատ» է պետք, որը կազդի ընտրության արդյունքների վրա, կկանխորոշի դրանք։- Արցախի 75 տոկոսը կորցնելու հետո- Շուշին կորցնելու հետո- Դադիվանքը, Ղազանչեցոցը կորցնելու հետոէլ ի՞նչ կոմպրոմատ ենք ուզու...
Մեկ միասնական քվեաթերթիկ. մերժել Նիկոլին Երբ Նիկոլն առաջին անգամ ընտրվում էր, մենք ունեինք լրիվ այլ պետություն՝ չափսերով, բնակչության թվով, սահմանների անվտանգությամբ, անկախ Արցախով։ Երեք տարում բերեցին պատերազմ, որը չպետք է լիներ, բերեցին պարտություն, զոհեցին մի ողջ սերունդ, և մենք հիմա ունենք կոտրված ու ստորացված «Նոր Հայաստան»։ Հիմա այս մարդը, այս բեռով, ցանկանում է նորից վերընտրվել՝ ստանալ մարդկանց ձայնը։ Անհնար է պատկերացնել, թե երկրորդ անգամ իշխ...