Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը Երեկվա միջադեպը կարիք ունի ավելի խորքային քննարկման։ Սա տեղավորվում է «ամեն օր՝ ավելի այլանդակ բան» իշխանության մարտավարության մեջ։ Մարդիկ հոծ բազմությամբ եկել էին տոնական պատարագի, շատ սիրուն եկեղեցական տոնի։ Նրանք այդ օրը ոչ մի այլ բան, քան պատարագը, աղոթքը, հաղորդությունը, չէին պլանավորել։ Ու հանկարծ ներս է մտնում մեկը, ով երկար ժամանակ է՝ վիրավորում է նրանց հոգևոր արժեքները, սրբությունները։ Ակնհայտ է, որ պ...
Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Նիկոլը հստակ ընտրել է իր քարոզարշավի տրամաբանությունը. Ամեն օր՝ նոր այլանդակություն։ Սա լավի կամ վատի հարց չէ։ Սա գիտակցված որոշում է, փաստ։ Ընդդիմադիր համակարգերը պետք է լինեն ճկուն և համարժեք այդ որոշմանը։ Հակառակ դեպքում առաջիկա կարևոր ամիսները վերածվելու են «զռռարշավի»։ Մոնոտոն ներկայացնել սեփական ծրագրային դրույթները՝ բավարար չէ։ Դրանք խլացվելու են իշխանական այլանդակության մեջ, որը լինելու է ամեն օր, և ամ...
Ուղեցույց՝ «արտակարգ հյուրի» դեպքում քաղաքացու պահվածքի Հանրային վայրերում անցանակալի հյուրի հանդիպման և վերջինիս անհավասարակշիռ պահվածքի դեպքում քաղաքացիները պետք է իրազեկվեն իրենց անելիքի մասին։Երեկվա մետրոպոլիտենի միջադեպը առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ: Հետևաբար պետք է մշակել քաղաքացու պահվածքի ուղեցույց։ Իրավիճակ Պատկերացրեք, դուք երթևեկում եք տրանսպորտով, և ձեզ, ձեռքում քարտեզ թափահարելով, մոտենում է ինչ-որ մեկը և փորձում է ինչ-որ բան համոզել :...
Որպեսզի պետությունը լինի Ընդդիմադիր առնվազն չորս ուժեր հետաքրքիր ծրագրային քննարկումներ են սկսել կարևոր հարցերի շուրջ։ Մասնավորապես` ի՞նչ է պետք անել, որպեսզի մեր պետությունը լինի անվտանգ, բարեկեցիկ, արդար, զարգացող և այլն։ Բայց կա մի շատ կարևոր խնդիր. որպեսզի այս թեմաները ժամանակավրեպ չլինեն, մեր պետությունը նախ պիտի շարունակի լինել։Մեզ թվում է, թե հասարակությունը գիտակցում է այսօրվա Հայաստանին սպառնացող վտանգի իրական ծավալները, ու մենք ընտրողի ...
Հակամարտության նոր տրամաբանությունը. էներգետիկ ենթակառուցվածքներ, զսպում և գլոբալ ռիսկեր «Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանի վերլուծական հոդվածը։ Մերձավոր Արևելքի էսկալացիայի ազդեցությունը միջազգային էներգետիկ համակարգի և տնտեսական կայունության վրա Վերջին օրերին Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունները վկայում են ոչ թե հերթական էսկալացիայի, այլ հակամարտության բնույթի աստիճանական, բայց էական վերափոխման մասին, որի հնար...
Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց մեր կյանքում։ Գործող վարչապետը շարունակեց Ալիևի վերջին ասածները` սեփական ժողովրդին սպառնալով աշնանը հերթական պատերազմով։Իհարկե, պեռաժկին, ձգվելը, սիբեխը և այլ ապուշություն հանրային կյանքում ավելի կարևորվեցին. ցավոք, սա է մեր այսօրվա լրջությունը, բայց իրականում շատ վտանգավոր մի պրոցեսի սկիզբ դրվեց այսօր։ Երաշխավորված խաղաղության ընդհանրական պատկերացումով ընտրությունների գնացող ընդդիմո...
Նախընտրական հիմնական թեզերը (քննարկում)
Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ Ինձ և վստահաբար հանրային գործիչներից շատ այլոց հարցրել են` ո՞նց էր Ռ. Քոչարյանի ելույթը, «Հայաստան» դաշինքի միջոցառումը։ Իմ պատասխանը մեկն է՝ լավն էր։ Լավն էր «Ուժեղ Հայաստանի» համագումարը և ծրագրային դրույթները։ Լավն է Թաթոյանի ասելիքը, վստահաբար լավն է «Առաջարկ Հայաստանին» նախագիծը և լավն են լինելու ԲՀԿ-ի առաջիկա համագումարը և ուղերձները։Լավն է Աժ ընտրություններին չմասնակցող հակաիշխան...
Հորմուզի նեղուցը և Իրանի ռազմավարական մոտեցումները. Տարածաշրջանային հակամարտությունից մինչև գլոբալ անվտանգության և էներգետիկ ճգնաժամ «Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանի վերլուծական հոդվածը։ Ժամանակակից միջազգային անվտանգության համակարգում ծովային հաղորդակցությունների և էներգետիկ մատակարարումների անվտանգությունը դարձել է գլոբալ կայունության առանցքային բաղադրիչներից մեկը։ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտությունները հատկապես ընդգծում են այն հանգամանքը, որ ռազմավարական ն...
Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն Կարելի է արձանագրել, որ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում արված մշակումները և ծրագրային կարևորագույն դրույթները ակտիվորեն սկսել են օգտագործել այլ քաղաքական ուժեր, նրանց ներկայացուցիչները։ Այսպիսով՝ դրանք լայնորեն մտնում են հանրային կյանք։ 1. Երաշխավորված խաղաղության կոնցեպտը, կարծես թե դառնում է առողջ ուժերի միասնական թեզ։2. Ներքին համերաշխության գաղափարը նույնպես դառնում է առողջ, պատասխանատու ուժերի ...
Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Փաշինյանն ասում է. «պատարագի ժամանակ Արցախի Հանրապետություն ասելը պատերազմի կոչ է։ Իսկ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններիփուլում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռալը ի՞նչ էր։ Դա պատերազմի ուղիղ հրահրում էր, որը բերեց Արցախի կորստին և մի ամբողջ սերնդի զոհաբերմանը։ Սա Հայաստանի քաղաքացին պետք է հստակ հասկանա։ Պատերազմի ուղիղ հրահրում էր Աղդամում նռները ձեռքին նկարվելը՝ «Աղդամը մեր հայրենիքն է&...
Ո՞վ է թիվ մեկ մեղավորը «Դուք մեղավոր եք զգո՞ւմ, երբ դրսում մարդ է մահանում»... ՔԿՀ-ում մահացած քաղաքացու մահվան համար մեղավորության մասին արդարադատության նախարարին ուղղված հարցին ի պատասխան հնչեց աբսուրդի հասնող այս ձևակերպումը։ Կարծես նախարարը լավ չի պատկերացնում իր պատասխանատվության շրջանակը։ Տիկի՛ն նախարար, դրսում մահացող մարդու համար կարող ես ցավ ապրել, վիշտ, ողբերգություն... սա ավելի շատ բարոյական նկարագրի հարց է։ Մեղավորությա...
Ара Абрамян: «Армения перед угрозой национальной катастрофы» КАК ВСЕ НАЧИНАЛОСЬ. На протяжении веков, не имея государственности, армяне смогли сохранить свою национальную идентичность благодаря мужеству, стойкости, коллективной силе воли и вере в Бога. В 1991 году независимость досталась нам ценой непомерных потерь и лишений. Все, что происходило в жизни армянского народа с конца 80-х годов прошлого века, было связано с Карабахским вопросом. Следует отметить, что и до этого, в со...
Գյումրի-2, թե՞ Հայաստանի վերականգնում Իրականում լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման։ Պետք է հասկանալ, թե վերջը ի´նչ է դա նշանակում։ Գյումրին՝ որպես բովանդակություն և որպես տեխնոլոգիա Որպես բովանդակություն՝ անձամբ ինձ համար «Գյումրիի սցենարը» խիստ խնդրահարույց է։ Ինձ համար չափազանց կարևոր է հաջորդ իշխանությունների որակը։ Հայաստանը և տարածաշրջանն այսօր վառոդի տակառի պես են, և Էապես կարևոր է, թե ինչպի...
Հարավային Կովկաս. ուժերի վերադասավորում (քննարկում)
Արա Այվազյան. Հայաստանի խաչմերուկը. պատրանքներ և պատասխանատվություն «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացնում ենք նախկին Արտգործնախարար Արա Այվազյանի վերլուծությունը «Խաղաղության խաչմերուկ» գաղափարը, որը առաջ է մղվում կառավարության կողմից, ներկայացվում է որպես Հայաստանի ապագայի ռազմավարական տեսլական՝ հաղորդակցությունների բացում, շրջափակումների վերացում և մեր երկրի վերածում տարածաշրջանային կապող հանգույցի։ Անվիճելի է, որ փոքր պետությունները շահում են ...
ԱՄՆ-Իրան-Հարավային Կովկաս. Ուժերի նոր վերադասավորումը և ռազմավարական դինամիկան «Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանի վերլուծական հոդվածը։ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հարավային Կովկաս անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես սովորական դիվանագիտական իրադարձություն, այլ որպես ավելի խորը աշխարհաքաղաքական վերաձևավորման արտահայտություն մի տարածաշրջանում, որը տասնամյակներ շարունակ գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտ...
Հանրային-քաղաքական դաշտը` ընտրություններին ընդառաջ (քննարկում)
«Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը PostՎենսյան իրականությունը մի քանի նոր հարցադրումներ է բերում ներքին օրակարգ և սրբագրումներ մտցնում նախընտրական ծրագրերում. 1. «Արևմտամետ հասարակությունը» հիմա գնում է դեպի Եվրոպա՞, թե՞ ԱՄՆ։ Ո՞ւ ր է նրանց առաջնորդում Նիկոլը։ Գործող աշխարհում դրանք լրիվ տարբեր բաներ են։ Այս երկուսը գրեթե սառը պատերազմի մեջ են՝ տարբեր կարճաժամկետ և ստրատեգիական նպատակներով։ Մենք ո՞ւր ենք գնում։ Եվ եթե հակաիշխանական համակարգերը ճ...
Գործընթացը չի սահմանափակվում միայն Իրան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններով «Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանի վերլուծական հոդվածը։ Իրան-ԱՄՆ բանակցություններն Օմանում. Ուժի հաշվարկ և տարածաշրջանային հավասարակշռության նոր ռազմավարություն Օմանում կայացած Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հերթական փուլը չի կարող դիտարկվել որպես մեկուսացված դիվանագիտական իրադարձություն կամ միայն միջուկայի...
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Շուրջ մեկ տարի Բաքվում շարունակված կեղծ դատավարությունը, որը հիմնված էր ակնհայտ շինծու քրեական գործերի վրա և իրականացվում էր միջազգային դատավարական ստանդարտների կոպիտ խախտումներով, ավարտվեց քաղաքականապես կանխորոշված վճիռներով։ Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվեցին ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա ազատազրկման։ Տվյալ գործընթացը չի կարող դիտարկվել որպես արդարադա...
Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց Ալիևը, ցմահ ազատազրկման դատավճիռների համար, օրացուցային բոլոր օրերից դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը։ Մեկ պարզ պատճառով, որ ստորացնի հայ ժողովրդին։ Նախօրեին տեսախցիկների առաջ տեղի ունեցավ պատվիրակության ստորացման հրապարակային ակտը, երբ Հայաստանի պատվիրակությունը խոնարհման գնաց Ալիևին, որն անշարժ-անթարթ իշխում էր միջավայրում։ Ոչինչ չէր խանգարում Նիկոլին մրցանակը ստանալիս ասել. «շնորհակալություն...
Քաղաքական կաշառք՝ ընդդեմ ազատ խոսքի Մեկ անգամ ևս ուզում եմ անդրադառնալ պարգևավճարների խնդրին, այս անգամ՝ Փաշինյանի արդարացումների դիտանկյունից՝ «Մենք դեպքեր ունենք, որ մարդիկ իրենց պարզ իրավունքները պաշտպանելու համար, որը, ճիշտ է, դատարանի որոշումով հասել են արդյունքի, բայց 1-1.5 մլն դրամի ծախսերից հետո դատարանները փոխհատուցում են իրենց ծախսերի 10 կամ 20 տոկոսը։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ հայտնի շրջանակները բազմամիլիոնանոց դրամների հայցեր են նե...
Ինչը ինչով է պետք փոխարինել Այսօրվա «ամեն ինչի ընդունակների» իշխանությունը պետք է փոխարինել ընդունակների իշխանությամբ։ Սա է ընտրության էությունը։ Այս պարզ բանը պետք է կարողանալ մարդկանց տեղ հասցնել։ Ներկա՝ «ամեն ինչի ընդունակների իշխանությունը» պետական ողջ համակարգը, բոլոր ինստիտուտները մեկ հոգով փոխարինելն է։ Մեկ հոգու՝ միայն իրեն հայտնի մոտիվացիայով կառավարելը։ «Ընդունակների իշխանությունը» լրիվ հակառակն է։ Պետու...
Կառավարման էությունը՝ ներքին թշնամանք Վերջին յոթ տարիների Հայաստանի կառավարման հիմքը բաժանումն է։ Այս իշխանության միակ թթվածինը ներքին կոնֆլիկն է։ Յոթ տարի անընդհատ ներքին կոնֆլիկտներ են հրահրվել, հասարակությունը տրոհվել է ՝ ընդհուպ մինչև ընտանիք։ Կոնֆլիկտների մի մասը էֆեկտիվ է աշխատել։ Մի մասը ժամանակի ընթացում թուլացել է, որոնք չեն աշխատել՝ մի կողմ են դրվել, բայց անընդհատ հրահրվել են նորերը։ Նոր կոնֆլիկտ Հիմա հրահրվում է նոր կոնֆլիկտ՝ թոշակառուների և միջի...
Հայաստանի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնները (քննարկում)
Բոլորովին այլ ընտրություններ 1. Եթե առաջատար քաղաքական ուժերը որպես սկզբունքային կետ ընդունեն, որ մինչև 2018-ի Հայաստանն այլևս չկա, և ո´չ տարածաշրջանն է նախկինը, ու ոչ էլ՝ աշխարհը, սա լավ հիմք կլինի՝ առկա իրողությունների վրա Հայաստանի հետպատերազմյան վերականգնմանը գնալու։2. Եթե լայն հասարակությանը կարողանանք բացատրել, որ իրենից նախ և առաջ ընտրություն է պահանջվում, ու հետո միայն՝ քվեարկություն, մենք նախքան հունիսը կունենանք մթնոլորտի էական փոփոխո...
«Զվարթնոց»-ի ռեկորդները՝ իշխանությունների անգործության և ուշացած խոստումների ֆոնին 2025 թվականին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկել է 5.615.789 ուղևոր՝ սահմանելով պատմական ռեկորդ։ Միաժամանակ տեղափոխվել է 42.679 տոննա բեռ և փոստ։ Իշխանությունները, ձեռագրին համապատասխան, շտապում են սա ներկայացնել, որպես աննախադեպ «հաջողություն»։ Բայց բավական է մուտք գործել օդանավակայան, հասկանում ես, որ այն գործում է վերջին ճիգերով, գերծանրաբեռնված ռեժիմով։ Իսկ ռեկորդները գրանցվել...
Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի Այս հունիսին մենք, Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ, գնալու ենք ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ընտրության։ Նախկին բոլոր տարիներին, անկախ հարաբերությունների լարվածությունից մեր ընտրությունները եղել են կենցաղային, երբեմն՝ քաղաքական, կլանային, երբեմն՝ գաղափարական, բայց դրանք երբեք չեն եղել քաղաքակրթական ջրբաժան։Անկախության 35-րդ տարում մենք կանգնում ենք քաղաքակրթական ընտրության առջև։ Սա փաստ է, որը պիտի խորությամբ գիտակցենք։ Կան բ...
Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ԱԺ-ում բանակի հետ կապված թեմայի քննարկումը, տեսակետների տարբերությունից և նույնիսկ բևեռացվածությունից անկախ, ի վերջո հանգում է երկու կարևոր ստրատեգիական խնդրի. կրթված երիտասարդներին Հայաստանում պահելու խնդրին և բանակի ռեֆորմացիային։Այս երկուսը Հայաստանի հաջորդ իշխանությունների երկար տարիների խորքային խնդիրներից են լինելու, և դրանց լուծումը պայմանավորելու է երկրի առաջընթացը։ Լավագույն կրթություն ստացածները Ասում են՝ աշխարհ...