Դրեյֆուսի գործը և մեր քաղբանտարկյալները. մարդու իրավունքների օրվան ընդառաջ 1898-ին Էմիլ Զոլան հրապարակեց «Ես մեղադրում եմ» հոդվածը, որը Ֆրանսիայում առաջացրեց լուրջ հասարակական ճգնաժամ։ Դրեյֆուսը ֆրանսիական բանակի սպա էր, որը ձերբակալվել էր դավաճանության համար և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Արդար դատավարությանը խոչընդոտում էր մի քանի հանգամանք. բանակը, որը շատ ազդեցիկ էր, Դրեյֆուսի ազգությունը՝ հրեա, և հանրային կարծիքը, որը պնդում էր՝ պատժել «դավաճանին»։Է. Զոլան իր հոդված...
Վերջին նախկինի հեռացումը Նախկինները հեռանում են. պրոցեսը, ըստ էության, ավարտվում է։ Հայաստանում միակ գործող նախկինը Նիկոլն է։ Կա բնական ընթացք, որը կոչվում է դարաշրջանի փոփոխություն։ Նիկոլի դարաշրջանը վերջանում է։ Ապագայի ուժերը հաղթելու են. այլ տարբերակ չկա Մենք հիմա անցումային փուլում ենք, որը կարող է արհեստականորեն ձգվել կամ արագանալ, կարող է ունենալ սահուն ընթացք, կարող է ունենալ նաև ֆորսմաժորային տեսք։ Մենք հիմա պետություն ենք ոչ մի բանի մաս...
Ու՞ր են տանում հայաստանյան քաղաքական զարգացումները (քննարկում)
Անպատրաստների ընտրությունը Այս խորհրդարանը մնալու միայն երկու տարբերակ ունի. 1. Եթե ընդդիմությունն ու իշխանությունը լուռ, ստվերային կոնսենսուսի են գալիս, որ այս իրավիճակը երկուսին էլ ձեռնտու է, և շարունակում են աշխատել։2. Եթե այս ԱԺ մեծամասնությունն ընտրում է նոր վարչապետ, ձևավորվում է նոր կառավարություն։ Հնարավոր արտահերթ ընտրություններին ոչ ոք պատրաստ չէ։ Բայց դա չի ազդելու պրոցեսների տրամաբանության վրա։Գործող խորհրդարանում կան բավական լավ դեմքեր...
Արտահերթ ընտրություններ. բոլորը դեմ են, իրականությունը՝ կողմ Արտահերթ ընտրությունների թեման նկատելիորեն ակտիվանում է, և ներքաղաքական պրոցեսը հավանորեն դրան է գնալու։Իրականությունն այն է, որ այս խորհրդարանն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաողբերգական ու ամենաանունակ խորհրդարանն է։ Այս խորհրդարանի գործունեության ընթացքում է եղել. 1. Արցախի գրեթե մեկ տարվա անմարդկային, ֆաշիստական բլոկադա, և խորհրդարանն այդ ընթացքում հանգիստ աշխատել է այլ օրակարգով։2. Արցախի կորուստ, և այս խորհրդարա...
Արցախ. ընթացիկ հարցեր և հեռանկար (քննարկում)
Երկրի ճակատագիրը քննարկվու՞մ է երկրի ներսում և երկրի հետ Ալիևն ասում է, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանին է ներկայացվել «խաղաղության պայմանագրի» տարբերակը։ Աշխարհի կենտրոնները պնդում են՝ շուտափույթ կնքել այն։Ու՞մ հետ է քննարկել այն Նիկոլը։ Ենթադրաբար, որպես պատմական և պետական կարևոր փաստաթուղթ այն պետք է քննարկված լինի. - Խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ ընդդիմության հետ։ Եղե՞լ է նման բան, թե՞ ոչ։- Փորձառու դիվանագետների հետ, որոնք լավ գիտեն կոնֆլիկտի էությունը,...
Հայկական նոր նորմալությունը և իր վտանգները. Ուրախանալ արգելվում է տխրել Պարտադրվող ուրախությունը, պարտադրվող տոնը զանգվածային բռնության ձևերից մեկն է՝ տոտալիտար-այլասերված գեշ ռեժիմներին բնորոշ։ Երևանի ինտենսիվ ամանորացմանը զուգահեռ՝ Արցախի մեր քույրերն ու եղբայրներն առ այսօր ամեն օր թաղում, հոգեհանգիստ, յոթ-քառասունքի մեջ են, ամեն օր ԴՆԹ-ի նոր հաստատում է գալիս ու նոր ողբերգություն։Մենք նույնիսկ չենք հասցնում հասկանալ, թե ինչ ենք կորցրել, ինչ է լինելու, ոնց է լինելու։ Էս պայմաններում տոն ենք...
Աջակցություն արցախցիներին. արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը (քննարկում)
Արցախյան աղետին նախորդող ամենամութ էջը Մի քանի օրում Արցախի հայաթափմանը նախորդել է ինն ամսվա շրջափակման փուլը, որը մեր պետականության ամենամութ, ամենաստվերային պրոցեսների փուլն է։ Այդ փուլից շատ բաներ գաղտնի են, շատ բաներ՝ անհասկանալի, դրանք գուցե հետագայում կբացահայտվեն, շատ բաներ գուցե մնան պատմության գերեզմանում, բայց կան նաև ակնհայտ փաստեր, կա հրապարակային վերլուծության համար անհրաժեշտ բազա։ Նիկոլի իշխանությունը Պրահայում Արցախն Արդբեջանի մաս ճանաչելը ձևակե...
Հայաստանը՝ իբրև մի մեծ անկլավ (քննարկում)
Միակ պատասխանն Ալիևին՝ Երևանում բարձրացնել փոփոխությունների դրոշը Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացումը բոլոր նորմալ մարդկանց ողբերգությունն էր։ Մեծ հաշվով այդ դրոշը բարձրացվել է մեր տների, մեր երեխաների օրորոցների, մեր եկեղեցիների վրա՝ ամենուր։ Եվ այդպես է լինելու, քանի դեռ Երևանում չի իջեցվել ԱՆԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ դրոշը։Նորմալ չէ, որ Արցախ կորցնելուց հետո Երևանում իշխանություն չի փոխվում, չի գտնվում գոնե մեկը, ով հրաժարական կտա։ Այս պահին աշխարհում նման երկրորդ պետություն և երկրորդ ...
Նոր հիմնավորումներ՝ նոր հարթակի կենսական անհրաժեշտության մասին Վերականգնել մեր պատմությունը Մեր պատմությունը 2018-ին ընդհատվել է։ Մինչև 2018 –ը պատմություն էր՝ հակասական, հաջողություններով և ձախողումներով, 2018-ից սկսած՝ դա պատմություն չէ, աղետ է, իր՝ դեռևս չպարզված տեխնոլոգիաներով՝ դավադրության, հիմարության, դավաճանության, արկածախնդրության կամ այլ։ Խիստ կիրառական նպատակով է պետք է տարբերակել պատմությունը և աղետը, ու նոր հարթակը՝ որպես նոր իշխանության և նոր վերնախավերի պոտենցիա...
Արցախ. ո՞ւր է տանում ընթացքը (քննարկում)
Ձևավորել ֆիլտր՝ աղետի և արկածախնդրության դեմ Հաջորդ իշխանությունը պետք է անի այն, ինչը չի կարող անել Նիկոլի իշխանությունը։ 1. Թույլ չտալ պատերազմ2. Թույլ չտալ հայրենազրկում (Արցախի կորուստ) Սա չափազանց բարդ գործ է, որը սակայն, հնարավոր է։ Ստեղծված իրավիճակում սա է հաջորդ իշխանության իմաստը, պատմական առաքելությունը։ Կարող է լինել հազար այլ կարծիք՝ հաջորդ իշխանության բովանդակության մասին, և հետևաբար՝ հնարավոր հազար կոնֆիգուրացիա, բայց դա իրականությունը ճիշտ չհասկանալո...
Հինգ հարց, որոնց պատասխանները շատ կարևորն են Իրավիճակը լարվում է ծայրաստիճան, և կարևոր է ճիշտ պատկերացնել իրականությունը և դրա հիմա վրա ճիշտ շարժվել առաջ։ Կա մի քանի հարց, որոնց պետք է տրվեն ճիշտ պատասխաններ.  Ու՞ր է տանում այս պրոցեսը Ինչի՞ մասին է այս իշխանությունը  Ինչի՞ մասին պետք է լինի հաջորդ իշխանությունը Ի՞նչ պետք է անել Հնարավոր մեծ թակարդը, որում մեր ձեռքով կարող ենք հայտնվել Ու՞ր է տանում պրոցեսը. Այս ընթացքը տանում է պատերազմի։ Պատերա...
Արցախը պետք է կառավարվի Արցախից Արցախում ինչ-որ բան է կատարվում ու մտածող Երևանը խիստ անհանգիստ է։ Այդ ինչ-որ բանը սահմանին չէ, Ադրբեջանի զորքից չէ։ Ռ. Վարդանյանի երեկվա խոսքը և բնորոշումը՝ ուղղված նախագահ Ա. Հարությունյանին՝ «Դուք չկարողացաք դառնալ ո´չ առաջնորդ, ո´չ գլխավոր հրամանատար», հուշում է նոր պրոցեսի ու շատ վտանգավոր խնդրի մասին։Ի տարբերություն Հայաստանի, Արցախում գրեթե 100 տոկոսը հասկանում են, որ մի քանի հարյուր մետր հե...
Երևանը՝ ընտրություններից հետո Եթե ընտրելու ենք սովորական համայնքի ղեկավար, ապա Տ. Ավինյանի շանսերը ամենամեծն են։ Վարչական ռեսուրսի և, պայմանական ասած, «MAN» ավտոբուսի (որից իրականում սովորական քաղաքացին օգտվում է) ձայները նրանն են։Իսկ եթե ընտրելու ենք ղեկավար այն պետության մայրաքաղաքի, որի լինել-չլինելը նույն իշխանությունը հարցականի տակ է դնում, ապա պատկերն էապես խճճվում է։ Այս դեպքում երկու նոր դերակատար է հայտնվում. հանրությունը և Արցախը...
Ինչու՞ ՄԱԿ-ում սրությամբ չդրվեց հումանիտար օդային միջանցքի հարցը Այսօր ամբողջ օրը մարդիկ իրար հարցնում են, թե ի´նչ կատարվեց երեկ ՄԱԿ ԱԽ նիստում։Ոչ ոք հասարակությանը չի ասում ոչ մի բառ։ Իշխանությունը չի ասում՝ ի´նչ սպասելիքներ ուներ, ի´նչ ստացավ և ի´նչ ակնկալիքներ ունի։ Իսկ իրականությունը նույնն է՝ շրջափակում, սննդի և դեղորայքի սուր պակաս։ Ընդդիմությունը, որպես ինստիտուտ, նույնպես լռում է։ Որոշ անհատներ փորձում են ինչ-որ բան ձևակերպել, բայց դա ամեն դեպքում անհատ...
Շրջափակում. օր 220 Երեկ «Այլընտրանքային նախագծեր» խմբի «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում ունեցանք բարդ քննարկում, հետաքրքիր հյուրերով՝ Արցախի խնդրի և անելիքների մասին։ Քննարկումը նախատեսվածից երկար տևեց, որովհետև հարցերը բարդ էին։ Հնչեցին հետաքրքիր առաջարկներ, որոնք փաստում են, որ իրավիճակն անհույս չէ։ Որքան էլ շատերը փորձեն համոզել, որ ամեն ինչ վերջացած է, լուծումներ այնուամենայնիվ կան։ Բանախոսների առաջարկնե...
Ազատության քննարկումներ Անազատության մեջ գտնվող Ա. Աշոտյանը հրապարակել է «Post Nikol. Ի՞նչ անել ազգ մնալու համար» հոդվածը։ Երևի բնական է, որ նման բարդ հարցադրումներն արվում են նման պայմաններում. մի բանտում հեղինակն է, մյուսում՝ հայրենիքի մի հատվածը, իսկ լայն հասարակությունը մոտավորապես ռազմագերու կարգավիճակում է։Աշոտյանի հարցադրումը սկզբում բերելու է մի նոր մեծ խումբ հարցերի, որից հետո նոր միայն սկսվելու է պատասխանների փուլը։ Ըստ իս,...
Շրջափակում. օր 220 (քննարկում)
Պետք է գնալ սրացման, բայց՝ սառը հաշվարկած ու գրագետ Ինչքան էլ դժվար է, առաջարկում եմ մեր վիճակին մի պահ նայել կողքից։ Հայաստանի իշխանությունը հաշվետու չէ ժողովրդի առաջ։ Մեզ վերաբերվում են որպես «ռազմագերի հասարակության»։ Բրյուսելի հանդիպումից հետո երկրի գործող վարչապետը հարկ չի համարում խոսել հասարակության հետ, ու մենք Շառլ Միշելից ենք տեղեկանում զարգացումների ու պայմանավորվածությունների մասին։Մենք ունենք ծայրահեղ շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայրենակից։ Ու ...
Ընդդիմությունը պետք է վերականգնի կապը հասարակության հետ Երբ ես ասում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը ինստիտուցիոնալ տապալման մեջ է, ոմանք նեղանում են, թեև ես խոսում եմ բացառապես ինստիտուտի մասին, և երբեք կասկածի տակ չեմ դրել անհատների հայրենասիրությունը։Ես խոսում եմ այլ բանի մասին։ Վերջին 4-5 օրերի ընթացքում տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ, և խորհրդարանական ընդդիմությունը որպես ինստիտուտ չի արձագանքել՝ կտրելով իր կապերը լայն հասարակության, այդ թվում՝ իր ընտրազանգ...
Մատենադարանով է Հայաստանը դառնում Հայաստան, այլ ոչ՝ ինչ-որ պայմանական Krakozhia Իշխանությունը, կամ՝ առնվազն իշխանության որոշ շրջանակներ, որոշել են Մատենադարանի տնօրենի նշանակումն անել ոչ թե մերիտոկրատական սկզբունքով, այլ՝ իրենց ավելիհարազատ՝ յուրային «պոլի փետի»։ Արդյունքում՝ Մատենադարանի հիմնադրման օրվանից առաջին անգամ այստեղ կարող է նշանակվել ոչ գիտնական տնօրեն։ Յուրային տնօրենի նշանակման մեխանիկան.- Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, անվանի գիտնական, պրոֆեսոր Լևոն Աբրահամյանը...
Մենք՝ որպես էթնիկ արժեհամակարգային փոքրամասնություն Եթե Նիկոլը Արցախի փոխարեն փորձեր Ադրբեջանին հանձնել, ասենք, Տերյան-Մոսկովյան խաչմերուկը, Հայաստանում նույն արձագանքն էր լինելու, և «խաղաղության օրակարգի» նույն ընկալումը։Նոր սերնդի հետաքրքիր մտածողներից Կարպիս Փաշոյանն գրում է, որ «այսօրվա վիճակը ուղիղ հետևանքն է քաղհասարակության, գրողների, գիտաշխատողների, արվեստագետների մի զգալի մասի ինտելեկտուալ դավաճանության»։ Իսկ գուցե մենք պարզապես չունե՞նք այ...
Դադարեցնենք պայքարի իմիտացիան. վտանգը դռան առաջ է Ադրբեջանի և նրա դաշնակիցների խնդիրը հստակ է. հայկական միավորների՝ Արցախի և Հայաստանի ինստիտուցիոնալ ապամոնտաժում։ Նրանց ճանապարհային քարտեզը սա է. սկզբում չպետք է լինի Արցախը, հետո՝ Հայաստանը։Տագնապը, թե փոքր Ացախը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, ինչ-որ իմաստով տոքսիկ հանգստություն է տալիս մեծ Հայաստանին։ Իրականում Հայաստանը կանգնած է մեծ արհավիրքի առաջ, և միջազգային հանրությունը մեզ համար ոչինչ չի անելու, եթե մենք ...
Բացառիկ կարևոր է պետության ու հասարակության ամբողջականության վերականգնումը Ինչու՞ ենք մենք բոլորս հասկանում, որ մեծ աղետի շեմին ենք, բայց անօգնական սպասում ենք, և ոչ ավելին։ Ինչո՞ւ ենք մենք հրեշավոր անտարբերությամբ նայում շրջափակման մեջ խեղդվող մեր 120 հազար հայրենակիցներին։ Ինչո՞ւ է մեզ մոտ և մեզ հետ ամեն ինչ հնարավոր։ Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեզ համոզեն, թե մենք հեռանկար չունենք։Հիմնական բացատրությունը մեր պետական և ազգային կազմաքանդման իրական ծավալների մեջ է։ Մենք ճիշտ չենք ընկալում դրա մա...
Սոցիալական «սոսինձ»՝ հասարակության փշուրներն իրար միացնելու համար Նախորդ հրապարակմանս մեջ նշել էի խնդիրների հինգ կետ, որոնք պետք է սկսել լուծել՝ սկսելով վերջին կետից։ Սա այն գաղափարների համախումբն է, որը կարող է օգնել միավորել պատերազմի ու կորուստների, ինչպես նաև՝ անընդհատ հնչող ստի ու մանիպուլյացիաների հետևանքով մասնատված, փշրված հասարակական «անոթը»։«Սոցիալական սոսնձի» օրինակները շատ են. բերեմ առավել թարմ օրինակներ։Վ. Օսկանյանի ձևակերպումները, դրանց քննարկմանը հ...
Ստեփանակերտ–Բաքու երկխոսությունն այս պայմաններում սխալների սխալն է. Ավետ Ադոնց ՀՀ նախկին փոխարտգործնախարարի կարծիքով` Ադրբեջանն Արցախում իր քաղաքականության հարցում առաջնորդվում է «չկա հայ` չկա խնդիր» սկզբունքով։ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Արցախի ու Ադրբեջանի երկխոսությունն այս պայմաններում չափազանց սխալ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց նախկին փոխարտգործնախարար, դիվանագետ Ավետ Ադոնցը` մեկնաբանելով Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ նե...