Հայկական օրակարգ. Հայաստանը Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում
Ինչ ասաց Հաջիևը, և ինչու է լռում Հայաստանը Հիքմեթ Հաջիևը երեկ բաց տեքստով ներկայացրեց պաշտոնական Բաքվի ծրագրերը։ Ավելի բաց տեքստ միջազգային հարաբերություններում դժվար է պատկերացնել։ Նա ասում է. - Արցախի հարցը մոռացեք։ Ոչ մի միջազգային մեխանիզմ։- Մինչև տարվա վերջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրում։- Դրանից հետո՝ սահմանազատման գործընթաց, և միանգամից՝ նոր պայմաններ՝ Տավուշի 6 գյուղեր և Քյարքի։- Սա նշանակում է՝ խաղաղության պայմանագրի՝ առ ոչինչ ճանաչում և նոր ռազմական ...
Ուժեղացած ընդդիմությունը՝ որպես հակակշիռ անվստահելի իշխանությանը Իշխանության ցածր որակի և մշտական տապալումների ուղիղ հետևանքն է, որ հասարակությունն իրականությունն այլևս չի ընկալում, շվարած է։ Ստեղծվում է տպավորություն, թե մենք մտովի արդեն հանձնվել ենք՝ անկամք ու անհեռանկար։Աղետը կանգնեցնելու առաքելությունը մնում է քաղաքական ընդդիմության և գուցե որոշ չափով՝ եկեղեցու վրա։ Սեփական օրակարգի փնտրտուքը Ոչիշխանական համակարգն ունի բավարար մարդկային և ինտելեկտուալ ռեսուրս՝ էական փոփոխություննե...
Հայկական օրակարգ. սրընթաց զարգացումների շեմին (տեսանյութ)
Ինչպես կանգնեցնել դեպի անդունդ սլացող գնացքը Քանի որ հավաստի աղբյուրը արդեն երկու օր է` բաց տեքստով գուժում է ապագա աղետը, ապա սուր խնդիր է առաջանում` նույնքան բաց ներկայացնելու իրավիճակը։ Ինչ ունենք Պետական ինստիտուտների անկենդանությունը, հանրության տոտալ անտեղյակությունը և ընդդիմադիր համակարգերի անադեկվատությունը բերել են այն պահին, որ մենք շուտով կարող ենք АНР (Армянская народная республика` ДНР, ЛНР-ի օրինակով) մուրալ, և չկա որևէ երաշխիք, որ ստանալու ենք։ Ո՞վ ...
Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը Խնդիր 1 Մեր հասարակությունն առ այս պահը լավ չի պատկերացնում իրավիճակի ծայրահեղ լրջությունը։ Սա ընդդիմության, մեր բոլորի սուր խնդիրն է. չկա կոորդինացված աշխատանք։ Սա խնդիր է, որը պետք է արագ ու գրագետ լուծել։ Խնդիր 2 Հարցը խաղաղության կամ այլ պայմանագրեր ստորագրել-չստորագրելու մեջ չէ։ Սխալ է նարատիվը, թե թուղթ ստորագրելը դավաճանություն է, չստորագրելը՝ հայրենասիրություն։ Այս հարցի շուրջ չպետք է բաժանվել հակադիր ճամբարների։...
Հինգ նախագահները և Վեհափառը պարտավոր են հիշել 100 տարի առաջվա մեր պատմության դասերը Այսօրվա իրավիճակի համար սթափ գնահատականներ տալու և հնարավորինս լայն, միասնական օրակարգ ձևակերպելու համար, իհարկե, ողջունելի են ՀՀ նախկին երեք նախագահների և Արցախի երկու նախագահների հանդիպումները, Վեհափառի «քավորությամբ»: Սակայն առավել իրատես պատկերացումներ կազմելու համար լավ կլիներ նաև, որ վերը նշված մեր գործիչները կրկին հիշեին մեր 100 տարի առաջվա պատմության դասերը, որպեսզի գոնե այս անգամ սխալ որոշումներ չկայա...
Կամ պետական մտածողություն, կամ՝ Ալիև Երբ երկրի գործող ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, իսկ զենք ինքը չի կարողանում բերել, նշանակում է, որ մենք բոլորս այս պահին կախված ենք բացառապես Ի. Ալիևի որոշումներից։ Մենք այս պահին պետություն ենք, որը չգիտի իր անելիքը։ Այս իրավիճակը շեշտակի բարձրացնում է պատերազմի, նոր աղետի ռիսկը։ Լուծում. Երկրին պետք են փոփոխություններ Ի՞նչ անել. եթե մի կողմ ենք դնում չորեքթաթ հանձնվելու կամ մինչև վերջին հայը...
Հարցեր ու պատասխաններ՝ իրավիճակի վերաբերյալ Հարց 1 Ի ՞նչ է լինում, և ի՞նչ է պետք անել, երբ երկրի ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, և մյուս կողմից էլ՝ չի կարողանում զենք ձեռք բերել։ Անմիջապես հանդես է գալիս քաղաքական ընդդիմությունը՝ իր այլընտրանքային-պրագմատիկ կոնցեպտով, սկսում է կոնսուլտացիաներ՝ հանրային լայն շրջանակների հետ, անում է լրամշակումներ, շտկումներ։ Սկսում է կոնսուլտացիաներ և աշխատանքային կոնտակտներ խորհրդարանական մեծամասնության ...
Որևէ մեկը չպետք է զգա, որ ինքը մենակ է Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի։ Այն, որ ընդհանուր իրավասության դատարանի հանրահայտ դատավորը կարող էր մեկ շաբաթ ազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանի վերաբերյալ կալանավորման ապօրինի որոշում կայացնել, որևէ մեկին չզարմացրեց։ Բոլորն են ճանաչում դատավորին, և գիտեն, որ այս դեպքում նույնիսկ իշխանության հրահանգ անհրաժեշտ չէ, ամեն ինչ արվում ...
Ինչպես դուրս գալ այս փակ շրջանից Որքան շուտ հասկանանք, որ Հայաստանում չկա ընդդիմություն և պետք էլ չէ´ ընդդիմություն, զարգացումներն ավելի առողջ ու արագ կգնան։Ընդդիմություն լինում է քաղաքական դաշտի, քաղաքական պրոցեսների, քաղաքական բանավեճի պայմաններում։Այսօրվա Հայաստանի պայմաններում ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել. փլուզվող պետություն, աննկարագրելի թվով զոհեր, Արցախի կորստի նախաշեմ, անհեռանկար և հուսահատ հասարակություն, թշնամու կողմից նոր ...
Ունենալ կամք՝ վերանայելու բովանդակությունը Երկրի բոլոր առողջ անհատների, ուժերի առջև սուր խնդիր է դրված՝ ունենալ կամք և գիտակցում՝ վերանայելու կարևոր հարցերի շուրջ մոտեցումները՝ պայքարի բովանդակության, ձևակերպումների, արտաքին և ներքին նոր իրականության ընկալման։ Սկսում եմ հոդվածների համառոտ շարք՝ առաջարկելով վերանայել մի շարք քարացած պատկերացումներ։Զգուշացեք, պետությունը փլվում է Միայն վերջին օրերի իրադարձությունները հերիք են՝ հասկանալու, որ տեղի է ունենում պետությա...
Գրառում՝ մահափորձից առաջ Նախօրեին Մոսկվայի մատույցներում պայթեցվել է Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, ինչի հետևանքով երիտասարդ կինը մահացել է: Ամենայն հավանականությամբ, ռումբը նախատեսված էր եղել հենց Դուգինի համար, որը միայն վերջին պահին է փոխել մեքենան։ Ալեքսանդր Դուգինը պահպանողական ուղղվածության հայտնի փիլիսոփա է, որին արևմտյան մամուլում անվանում են «русский мир»-ի գլխավոր գաղափարախոս: Ժամանակակից Ռուսաստանի հիմնական գաղափարախոսնե...
Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ Հայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում։ Պայթյուններ, հրդեհներ, ահաբեկչական ահազանգեր, տարհանումներ, փլուզումներ, խոշոր վթարներ. սա արդեն մեր կենցաղն է։ Ամենօրյա լրահոսը լի է հանրային տագնապով և սահմռկեցուցիչ վթարներով։ Սա ունի երկու խորքային պատճառ։ Նախ՝ մենք չենք կարողանում փակել պատերազմի էջը։ Դա հնարավոր է միայն նոր իշխանության ձևավորման և երկրում նոր մթնոլորտի հաստատման դեպքում։ Պատճառներից ե...
Թեհրան-22 Թեհրանն ունի աշխարհի ընթացքի վրա ազդելու մեծ պատմություն։ Բայց եթե 1943-ին Թեհրանն ավելի շատ հանդիպման վայր էր, ապա այսօր՝ ազդեցիկ ձայնի փայատեր։Ռուսաստանի նախագահն այս պատմական օրերին իր այցով Թեհրան և կարևորագույն օրակարգերի հայտարարմամբ ընդգծեց և միտումնավոր բարձրացրեց Թեհրանի դերը տարածաշրջանային և ավելի խոշոր մասշտաբների հարցերում։ Պուտին-Էրդողան հանդիպումը Թեհրանում նույնպես Իրանի Իսլամական հանրապետության դերակատարմ...
Արդարադատությունը վերածվում է դ-ր Մենգելեի Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, այլև՝ սպանության մեքենա։ Մեքենան գործում է գրեթե անխափան։ Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի համար կարևոր չէ, թե ի´նչ արարքի համար են կալանավորում, որո´նք են անազատության մեջ պահելու հիմքերը, ինչպիսի´ն է կալանքի տակ հայտնված անձի առողջական վիճակը։ Կարևորը քաղաքական պատվեր կատարելն է։ Այս պահին քաղաքական պատվերի շրջանակներում են Նարեկ Մանթա...
Համատեղ ապագայի նախագիծ Երասխահունցին ասում է. «Պարոն վարչապետ, դուք մեզ դժոխքից եք փրկել», համագյուղացիներից էլ լսվում են ծափահարություններ։ Հայ ժողովրդի մի զգալի մասն ասում է լրիվ հակառակը՝ «դու մեզ դժոխքի մեջ գցեցիր»։Մեր չլուծվող մեծ խնդիրը սա է՝ ծայրահեղ հակադիր կարծիքներով հասարակություն։ Նիկոլը խնդրի առանցքն է, բայց ոչ՝ բուն խնդիրը։Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք նման անտագոնիզմի պայմաններում պետության փլուզումը ...
Ո՞վ է տերը մեր երկրի Մենք չենք նկատում, բայց երկիրը լրիվ անտեր է։ Բոլոր պրոցեսները թողնված են ինքնահոսի։ Հանրային տրամադրություններն անտեր են։ Մի ամբողջ պետություն չունի որևէ նպատակ, ձևակերպված խնդիրներ։ Արտաքին, ներքին, տնտեսական որևէ քաղաքականություն չկա։ Հակաիշխանական տրամադրություններն էլ են անտեր։ Մտահոգությունն ու գրագետ միտքը՝ առավել ևս։ Նույնիսկ Էրդողանի հետ հեռախոսազրույցն է անտեր։Հանրային, զանգվածային սոցիալական օրակարգերն անտեր են....
Այն, ինչ գրված չէ որևէ Սահմանադրության մեջ Ոչ մի սահմանադրություն չէր կարող հաշվի առնել այսօրվա Հայաստանի վիճակը, որպեսզի լուծումներ և ելքեր տար։Սահմանադրությունը տալիս է տեխնիկական ուղիներ, բայց չկա որևէ սահմանադրություն, որը կսահմաներ, թե ինչ է պետք անել, երբ պետությունը մատնվում է ինքնահոսի, թե ինչ է լինում այն դեպքերում, երբ. - Ժողովուրդը հայտնվում է խոր բարոյալքման մեջ- Իշխանությունը կազմված է մեկ մարդուց, որը յուրացնում է բոլոր հավասարակշռող ինստիտուտները՝ ...
Ո´ր դեպքում հասարակությունը կընտրի նոր իշխանություն ԱԺ-ում վերջին զարգացումները նոր իրավիճակ են ստեղծել։ Իշխանության նյարդերը տեղի տվեցին։ Փորձի պակասի և որոշումների կայացման անոմալ մեխանիզմի հետևանքն էր։Փողոցային ակցիաների ինտենսիվության անկումը համարվեց ճիշտ պահ՝ ԱԺ-ում ընդդիմությանը պաշտոններից զրկելու համար։ Սա ոչ միայն անիմաստ էր՝ որպես քաղաքական քայլ, այլև ստեղծեց խորհրդարանական ճգնաժամ։ Իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրներում դա հանգուցալուծվում է նոր խորհրդարանի ...
Ռեսուրս կա Չորս ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկվել են ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ։ Դրել ենք սկզբունքներ. չենք խուսափում որևէ բարդ հարցից, հարգում ենք միմյանց տեսակետները, չենք վիրավորում և չենք փառաբանում որևէ մեկին։ Քննարկում ենք հարցեր ու փորձում ձևակերպել լուծումներ։Չորս ամիսների ընթացքում ունեցել ենք 40-ից ավել մասնակիցներ, որոնց անվանական ցանկը կուզեինք ներկայացնել.Էլինար Վարդանյան, ...
Դադարել ձևացնել և դուրս գալ թաքստոցներից ԲԴԽ երեք անդամների ձայնագրությունը լսելուց հետո մենք պետք է ձև անենք, թե ոչինչ չի՞ կատարվել, չե՞նք լսել։Ու այդպես ձև անելով շարունակե՞նք, օրինակ, Աննա Դանիբեկյանի դատը։ Ու դատավորը ձև անի, թե դատավորները չե՞ն ենթարկվում ճնշումների, ասել է թե՝ «կուտ չե՞ն ուտում»։Ու դատախազները պետք է ձև անեն, որ իրենք չեն ենթարկվում քաղաքական պարտադրանքի, ասել է թե՝ «իրենց վզին չե՞ն դնում»։Մենք պետք է ձև անենք, թե դ...
Հանրայինից՝ հանրությանը. վտանգավոր ուղերձներ Օրերս նախագահ Վահագն Խաչատուրյանը հանրայինի եթերում էր։ Պատկերը, մեղմ ասած, տխուր էր։ Փորձենք առանձնացնել այդ տխրահռչակ հարցազրույցից մի քանի քանի դրվագ: Պետրոս Ղազարյանը հարց է ուղղում նախագահին. «Ընդդիմությունը թեզ ունի, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դուք համաձա՞յն եք սրա հետ»: Սրան ի պատասխան նախագահը պատասխանում է, որ «պետք է ելնել իրականությունից» և որ պիտի մեզ համար «մանևր...
Հայկական օրակարգ. ընտրություններից մեկ տարի անց Մեկ տարի առաջ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և այսօրվա վիճակը ուղիղ այդ ընտրությունների արդյունքն է։Սա պետք է հստակ ասվի, քանի որ մեր հասարակության մի մեծ հատված չի տեսնում իր ընտրության և իր կյանքի միջև ուղիղ կապը։ Ի դեպ այս պրոբլեմն ունի երևի, թե 30 տարվա պատմություն։Մեկ տարի առաջ մեր պետությունը կանգնած էր լուրջ արտաքին ռիսկերի առաջ, երկրում տիրում էր անորոշության, պարտության, խեղճության մթնոլորտ,...
Պետությունը՝ որպես մեկ մարդու թիկնազոր. հունիսի 20-ից մեկ տարի անց Մեկ տարի առաջ այս օրը խորհրդարանական ընտրություններ էին։ Հայ ընտրողը դարձյալ իշխանության բերեց իրեն պատերազմի, պարտության և ազգային ստորացման տարած քաղաքական ուժին։ 680 հազար ընտրող չուզեց ընդունել, որ ունեցել ենք մարդկային և տարածքային ահռելի կորուստներ, որ Արցախում ունենք պետականության կորուստ, իսկ Հայաստանը վերածվել է կիսապետության, չուզեց տեսնել Եռաբլուրը և չուզեց շտկել իր մեջքը։ Մոտավորապես 700-800 հազար ընտրող չմասն...
Նախագահ Խաչատուրյանը սկսում է Փաշինյանի իմփիչմենտի գործընթա՞ցը ՀՀ նախագահ Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին. «…Ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]՝այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երևանում էր։ Հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին առաջին անգամ հայտարարել էր Վլ. Պուտինը և զարմանք հայտնել հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ։ Հե...
Վերցնել սպիտակ դրոշը երկրի տերերի ձեռքից Երեկ բոլորը՝ տաքսիստից սկսած մինչև օքսֆորդավարտ հայաստանցիներ, խոսում էին Ալիևի հայտարարությունների մասին. «Ալիևն ասեց՝ Զանգեզուրի միջանցք լինելու է, տարածքային պահանջներ դրեց Հայաստանի նկատմամբ, ասեց՝ Ղարաբաղի հարցը փակ է և այլն»։ Զրուցակիցներիս ասում եմ՝ Ալիևը մի կողմ, բա նախորդ օրը նույնը բաները Նիկոլն էր ասում։ Ու պարզվում է, որ ճնշող մեծամասնությունը Նիկոլին չի լսում՝ ուղիղ և փոխաբերական իմաստով։ Մի մասն...
Իշխանի և իշխանության միջև Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները տրամաբանորեն հասել են մի կետի, որից հետո պահանջվում է գրագետ վերափոխում։ Իրավիճակի միջանկյալ գնահատականները կարևոր են առաջիկա ճիշտ որոշումների համար։ Իշխանը, հարթակը և հրապարակը Իշխան Սաղաթելյանը մի խումբ գործիչների հետ ստանձնեց շարժման համակարգողի դերը՝ ցուցաբերելով նկատելի կամք։ Այս մարդիկ իրենց գործունեությամբ վաստակել են հարգանք։ Այո, որոշ հարցեր վիճելի էին, որոշ ձևակերպումներ...
Ո՞վ է սրում վիճակը Հայաստանում Չի կարող լինել որևէ բանական մարդ՝ իշխանության մեջ կամ իշխանությունից դուրս, որ կուզենա երկրում անկայունություն, ներքին չարություն, անկանխատեսելի սցենարներ։Հակառակը. նա, ով քիչ թե շատ հասկանում է իրավիճակը և զգում է իր չափով պատասխանատվություն, պետք է անի ամեն ինչ՝ ներքին առճակատումը մեղմելու, անկառավարելի չարություն թույլ չտալու համար։ Ովքեր մտածում են այսպես՝ բնական դաշնակիցներ են։ Ո՞վ որոշեց, որ 1.5 տարի վաղեմության մի...
Առանց կուռքի Հայաստան Այս օրերին Երևանի փողոցներում հնչող հայտնի վանկարկումը մի պահից վերափոխման կարիք ունի։«Առանց կուռքի Հայաստանն» է, որ տալիս է ժամանակակից պետություն ունենալու հնարավորություն, ավելի մեծ հեռանկար։ Շարժման հեռահար նպատակը պետք է լինի հենց դա՝ հետպատերազմյան Հայաստանի վերականգնումը։ Սա նշանակում է՝ պետության խորքային մոդեռնիզացիա՝ ներառելով կառավարման որակը, ներքին բարքերը, տարածաշրջանային պատկերացումները, հայկակա...