Կոչ ոստիկանության մեր եղբայրներին
Ոստիկանը մերն է կարգախոսով իշխանության եկած անձը, այսօր ուզում է բարիկադներ սարքել հասարակության և ոստիկանության միջև։
Վենդետայի, քաղաքացիական վրեժի և այլ անհավասարակշիռ կոչերով Փաշինյանն ուզում է երկրում քաոս ու արյուն ստանալ, թշնամանք ու կռիվ։ Մենք չենք ուզում։ Մենք երկրի ներսում թշնամի չունենք։ Մենք ոստիկաններին համարում ենք մեզ եղբայր ու քույր։
ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ...
Նա ուզում է կրկնել մարտի 1-ը
Նախընտրական քարոզարշավի երկրորդ օրն է ընդամենը, բայց այն ընթանում է Նիկոլի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու կոչերով։ Նա հասկանում է, որ չի կարողանալու պահել իշխանությունը և փորձում է երկիրը տանել ներքին բախումների։Կա տպավորություն, որ նա «վա բանկ» է գնում։ Հաշվի առնելով նրա տեսակն ու փորձը, դա նրա համար այնքան էլ բարդ չի լինելու։ Այդ մարդը չի թաքցնում իր ծրագիրը. նա ուզում է կրկնել մարտի 1-ը։ Նա այսօր ց...
Մեկուսացնել խելագարին
Պարտության սիմվոլի այսօր, երեկ, այն մյուս օրն արած հայտարարությունները, կոչերն այլեւս կասկածի տեղ չեն թողնում։ Հասկանալով, որ ընտրություններում հաղթելու որեւէ շանս չունի, հասկանալով, որ կողմնակիցների թիվը կտրուկ նվազում է, կապիտուլյանտը խնդիր է դրել կրկին արյուն թափել։ Նա վարպետացած է հենց այդ գործում, ինչի մասին վկայում են 2008-ի մարտի մեկի արյունալի իրադարձությունները։Այս իրավիճակում, երբ արդեն իսկ ակնհայտ է, որ գործ ու...
Ժողովրդի անունից՝ ժողովրդին նոր բախումների
Քարոզարշավի առաջին օրից հետո առաջարկում եմ քննարկել վերջին օրվա տարբերակները։ Մենք ընթացքին նայում ենք ստանդարտ զարգացումների տեսանկյունից, ինչը 10 օրից ենթադրում է նոր կառավարություն, բայց ոչ ոք չի տվել երաշխիք, որ անակնկալներ կամ արկածախնդրություն չի լինելու։ Կա նման մի քանի հնարավոր տարբերակ։ Տարբերակ առաջին Կա տպավորություն, որ Նիկոլը հունիսի 20-ից իր հույսը կորցնում է և պատրաստվում է 21-ին։ Այսինքն՝ հասկանում է, որ ը...
Վախեցեք Փաշինյանի խոստումներից
Վախեցեք Փաշինյանի խոստումներից և հայտարարություններից։ Կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանի ցանկացած խոստում վտանգավոր է այդ ոլորտի փլուզման հեռանկարով։ Նա քանդում, ավիրում է այն ամենը, ինչի մասին որևէ խոսում է տալիս։
2018թ. օգոստոսին Փաշինյանը խրոխտ ձայնով հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ։ 2020թ. նոյեմբերին մենք արդեն կորցրել ենք Արցախի 75 տոկոսը։
2019թ. Փաշինյանը հայտարարում էր, որ մենք պետք է ունենանք տ...
Մի հրեշավոր պատմության կետերը
ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշոնակատար գնդապետ Միքայել Համբարձումյանի հարցազրույցը խախտեց նախընտրական ստանդարտ մթնոլորտը։ Ներկայացվեցին նոր փաստեր, նոր բացահայտումներ։ ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ կողմից արվեցին ձևակերպումներ, որոնց վստահաբար իրավական գնահատականներ պետք է տրվեն։ Սրանք փաստացի մեղադրանքներ են, որ հնչում են վարչապետի հասցեին, որոնց համար նա վստահաբար պատասխան է տալու։ Պատասխան են տալու նաև իրավապահները, ովքեր...
Հոկտեմբերի 19-ի ողբերգությունը
Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջը կարող է դառնալ 2020 թ-ի հոկտեմբերի 19-ը։ Կարևոր մանրամասներ այս պահին հայտնի չեն, դա հետո, բայց առկա փաստերից ելնելով՝ սա հրեշավոր ամսաթիվ էր, որը հարյուրամյակներով փոխեց մեր երկրի պատմությունը և հազարավոր մահերի պատճառ դարձավ։ Առկա փաստերը Հոկտեմբերի 19-ին՝ պատերազմի 22-րդ օրը, եղել պատերազմը դադարեցնելու առաջարկ։ Վարչապետ Փաշինյանը մերժել է։ Սա հրապարակայնորեն հաստատել ...
Հայաստանում, իրականում, մեկ ականջ կա, որից բռնած տանելու ենք ցուցմունք տալու
Առողջապահության նախարարի պաշտոնակատարն ասում է՝ այդ պարկերում կարող են լինել ադրբեջանցի զինվորների մարմնի մասեր։ Լավ, հո՞ անասուն չեք։ Իսկ կարո՞ղ է մի օր էլ պարզվի, որ հարյուրավոր հայրերի ու մայրերի ադրբեջանցի զինվորների մարմնի մասեր եք տվել, եւ որից հետո ծնողները դրանք հուղարկավորել են, եկեղեցական ծեսեր արել եւ ամեն օր շիրիմների մոտ խունկ ծխելով արտասվել։ Եւ եթե նույնիսկ, իրոք, ադրբեջանցի տասնութամյա տղաների մարմիններ են...
Ու՞մ ձայն կտա Եռաբլուրը
Աբովյանի սահմռկեցուցիչ կադրերը փոխում են քարոզարշավի տրամաբանությունը։ Մենք պետք է հասկանանք, որ իրականում այսօր պարկերի մեջ հատակին նետված է հայ ժողովուրդը և մեր պետությունը։ Նոր Հայաստանի փոխարեն կառուցվեց Նոր Եռաբլուր՝ ամբողջական սերնդի, երկրի հեռանկարի քաղաքը։ Եռաբլուրի քվեն գալիք ընտրություններում վճռորոշ է լինելու։ Ցանկացած կենսունակ երկրում, համենայն դեպս, այդպես կլիներ։«Եռաբլուրի ձայն» հասկացությունն ...
Արմեն Գևորգյան. Հարգել մեր քաղաքացուն ու ցույց տալ հույսը
Երեկ երեխաների պաշտպանության միջազգային օրն էր. ըստ իս, ամենալուսավոր ու ամենահաճելի օրերից մեկը։ Լավագույն մաղթանքներից ու ցանկություններից զատ, այդ օրը նաև պարտավորեցնում է մեզ էլ ավելի մեծ խորությամբ հասկանալ խնդիրները և ավելի ճիշտ լուծումներ գտնել։
Չէի ցանկանա խոսել տխուր թեմաներից, բայց հենց հանուն մեր երեխաների վաղվա լավ օրվան՝ ստիպված եմ անել։
Կխոսեմ մի նոր սոցիալական խավի մասին, պայմանական ասած՝ Նիկոլի կանանց՝ Փ...
Ով կհաղթի այս ընտրություններում
Այս ընտրությունների սոցիոլիոգիան էապես տարբերվում է նախորդներից. հիմա ընտրության հարցը սարսափելի պարզ է՝ վերելքի հնարավորությո՞ւն, թե՞ չդադարող պարտություն։ Բայց նույնիսկ նման հարցադրումն ունի կողմնակիցների ճամբարներ։Ընդ որում, մի դեպքում հաղթելու են բոլորը, իսկ պարտության դեպքում պարտվելու են բոլորը։
Բոլոր հարցումներով՝ առկա է չկողմնորոշված շատ մեծ զանգված։Հայաստանում առկա են հանրային տրամադրությունների թափառող հոսանքնե...
Վլադիմիր Կարապետյանն աղետ էր համարում նիկոլի պաշտոնավարումը, բայց համաձայնեց դեսպան աշխատել Ուկրաինայում
Վլադիմիր Կարապետյանը՝ Վովան նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան։ Ոմանք այս մասին կարդալով որեւէ արտառոց երեւույթ չի տեսնի։ Իրականում սա ցնցող ու բազմաթիվ հարցեր առաջացնող նշանակում է։
Պատերազմի օրերին մի երկու անգամ պատահաբար հանդիպել եմ Վլադիմիր Կարապետյանին, հորդորել, որ նիկոլին փոխանցի, որ օր առաջ պետք է դադարեցնել պատերազմը։ Նա անկեղծացավ ու ասաց, թե այդ խելագարի, աննորմալի, արկածախնդրի հետ որեւէ կապ վաղուց չունի։ Նա ...
Կամ մնում եք մարդ, կամ դառնում դահիճի հանցակից
Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել զոհերի հարազատներից` ասելով, որ դա իր բացթողումն է եղել, որ ինքը լրացուցիչ չի ստուգել մասունքների պահման պայմանները: Այստեղ հարցը ոչ միայն պայմաններն են, այլ այն, որ մինչ այսօր հերոսների մասունքները ծնողներին չեն հանձնվել, որ մինչ այսօր նրանք հողին չեն հանձնվել։ Տոպրակներով պահվել են, թաքցվել։ Եվ մի փորձեք համոզել ձեր ցնդաբանություններում, թե փորձաքննված մասունքների արդյունքն...
Պաթոլոգիկ ստախոսի վերջին 19 օրերը
Մենք դարձել ենք իրեն դեռևս վարչապետ համարող անձի ստերի պատանդը։ Ամեն օր լսում ենք նոր սուտ, դեռևս նախորդը չմարսած, և մինչ ծանրութեթև կանենք նորը, լսում ենք հաջորդը։
Երեք տարի ստի մեքենան անխափան էր՝ Փաշինյան, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, հայտնի ՊՈԱԿ-ը, Հ1-ը...
Գրեթե բոլոր աղմկահարույց հանցագործությունների մասին հայտարարությունները սկսվում էին վարչապետի շոկի մեջ լինելու, էմոցիոնալ պահեր ապրելու վերաբերյալ հայտա...
Ամենավտանգավոր և կուռ դաշինքը
«Փաշինյան-Ալիև». սա այս ընտրությունների ամենաիրական, ամենաազդեցիկ ստվերային դաշինքն է։ Ն. Փաշինյանն արդեն մի քանի օր է՝ խոսում է տարբեր լսարանների առաջ, ասում է բաներ, որոնք քաղաքական, հանրային շրջանակները համարում են անհեթեթություններ։ Իրականում նրա անհեթեթությունների «գաղտնիքը» բացվում է, եթե զուգահեռ լսեք Իլհամ Ալիևին։ Այս մարդիկ ակնհայտորեն զույգով են աշխատում։ Այս մարդիկ ՀՀ ընտրություններին մա...
Հայկական պետությունը՝ գերության մեջ
Մենք մտնում են ծայրահեղ վտանգավոր փուլ.
Ո՞րն է վտանգը։Կա մեծ հավանականություն, որ Ն. Փաշինյանը Ալիևին ինչ-ինչ խոստումներ է տվել։ Չի բացառվում, որ բավական կոնկրետ խոստումներ, որոնք պիտի օգնեին իր իշխանությունը պահելուն, բայց՝ ի վնաս երկրի։
Բայց հիմա մեծ է հավանականությունը, որ 25 օրից Հայաստանում իշխանություն է փոխվելու, Փաշինյանն այլևս չի լինելու։ Այս պայմաններում Ալիևը ձգտելու է ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմամբ այս ...
Նոր Հայաստանի սոցիոլոգիան
Երեկ Ֆիզուլիի տարածքում հայտնաբերվել է 4 հայ զինվորի աճյուն, որոնողական աշխատանքները անդադար շարունակվում են։ Մեր զոհերի ցուցակը համալրվեց ևս չորսով։Պատերազմի ավարտից 6-7 ամիս անց մենք դեռ գտնում ենք մեր տղաների աճյունները։Հարց. քանի՞ մարդ Հայաստանում երեկ ուշադրություն դարձրեց այս տեղեկատվությանը։ Վերնախավերը զբաղված են այլ ցուցակներով, լայն հասարակությունը` անհասկանալի է, թե ինչով։Կան զուգահեռ ցուցակներ՝ ում տղան, ում ե...
Քմահաճույք, թե քաղաքական պատվեր
Արմեն Գևորգյանի գրառումն այն մասին, որ իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին, նոր քրեական գործեր են հարուցվում, բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին, խիստ անհանգստացրել է Դատախազությանը։ Պատասխանը չի հապաղել։
Դատախազությունը որոշել է դասախոսություն հիշեցնող նկատառումներ անել և հիշեցնել, որ քրեական գործերը հարուցվում են կոնկրետ հանցագործությա...
Դադարել լինել այս իշխանության պատանդը
Մեր ունեցած տեղեկություններով՝ այսօր առավոտյան հերթական կեղծ մեղադրանքով ՀՔԾ է կանչվել Արմեն Գևորգյանը։ Սա տեղի է ունեցել Արմեն Գևորգյանի՝ «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելու որոշումից անմիջապես հետո։ Աբսուրդը ոչ միայն բուն՝ ակնհայտ քաղաքական հետապնդման մեջ է, այլև այն բանի, որ այս պահին, երբ երկիրը կանգնած է նոր «նոյեմբերիննյան» փաստաթղթի և սահմանային բախումների մեծ ռիսկի առջև, այս իշխանությա...
Աբսուրդ է. Արտակարգ իրականություն և ընթացիկ ընտրություններ
Հունիսի 20-ին մենք գնում ենք ոչ սովորական ընտրությունների։ Սա հերթական ընտրություն չէ, հանդարտ քարոզարշավով, ավելի լավ կամ վատ ծրագրով, նախընտրական խոստումներով։ Երբ պետությանդ մի մասը կորցրել ես, իսկ թշնամին «պրոմենադ» է անում քո տարածքում, սովորական ընտրության մասին խոսք լինել չի կարող։
Սա արտակարգ իրավիճակի ընտրություն է։ Սա ճակատագրական ընտրություն է։ Մենք այս ընտրությամբ որոշելու ենք Հայաստանի ճակատագիրը...
Հայաստանը՝ հովվի և չոբանի միջև
Հայաստանն այսօր ունի երկու սիմվոլ. 1. Հովիվը, որը մեն-մենակ կանգնում է մեր երկիր մտնող թուրքի առաջ ու հետո տեղեկացնում դրա մասին իշխանությանը։2. Չոբանները, որոնք նստած են պետական աշխատասենյակներում ու վարի են տալիս երկիրը։ Իմ պատուհանից ուշ երեկոյան հրավառություն էր երևում, իսկ առավոտյան՝ զուռնադհոլով հարսանիք։ Զուգահեռ երկրի գիտակից հատվածը որերորդ գիշերն է՝ չի քնում, հասկանալով իրավիճակի ծայրահեղությունը, ինչը, սակայն, ...
Պատասխանատուն և մեղավորը. Ո՞ւմ վրա կբարդի այս անգամ
«Կներեք, ես չեմ կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը. Ես հեռանում եմ». Այս նախադասությունը կասեր ցանկացած երկրի բանական ղեկավար։ Բայց Նիկոլը չի ասի։
Այս նախադասությունը նրան կպարտադրեր ցանկացած բանական թիմ, բայց ուսապարկերը դա չեն անի։
Այս նախադասությունը նրան կպարտադրեր ցանկացած բանական գեներալիտետ, որը ստորագրելով «Գործող իշխանությունների անարդյունավետ կ...
Հայաստանում այսօր կա ապագայի միայն մեկ բանաձև
Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի ոտքերի առաջ գառ մորթող գյուղացու միջև։Երկուսին էլ հասնում է մեկական քվեաթերթիկ, նրանց ձայները հավասար են։ Բայց եթե այդ գյուղացին ազատված է մտածելու բեռից, ապա Homo sapiens-ը պարտավոր է մտածել է ոչ միայն իր մասին, այլև՝ պետության ու այդ գյուղացու։ Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի միջև։ Homo sapiens-ը, վաղուց հրաժարական տված լինելով, երկրի համար նոր էջի հնարավորությ...
«Հանգիստ խղճի» և հաղթանակի քարոզարշավ
Որպեսզի հնարավոր լինի հաղթել, պետք է հանրային գիտակցության մեջ և պետական համակարգում հաղթանակը արձանագրված լինի ընտրություններից առնվազն 10 օր առաջ։Իսկ որպեսզի դա լինի, պետք է փոփոխության գաղափարով վարակել ողջ երկիրը։ Այն պետք է մտնի յուրաքանչյուրի տուն, նույնիսկ՝ Նիկոլին քվեարկել պատրաստվողների։Իսկ սրան հասնելու համար պետք է օրվա ռեժիմով, օրվա փաստով խոսել լայն հասարակության հետ։ Համբերատար բացատրել անգամ այն, ինչ թվում ...
Էշի և էշերի սահմանադրական իրավունքները
Իջևանցին էշով եկել էր ԱԺ՝ Փաշինյանին տանելու։ Իշխանությունը, սակայն, ո´չ իջևանցուն հասկացավ, ոչ՝ էշին։ Քաղաքացուն բերման ենթարկեցին, իսկ էշը մնաց մենակ՝ Բաղրամյան պողոտայում։ Կարող ենք արձանագրել, որ տիրոջից բացի՝ խախտվեցին նաև էշի իրավունքները։
1. Էշի նկատմամբ խախտվեց սահմանադրությամբ ամրագրված՝ հավասարության և խտրականության արգելքի նորմը։ ԱԺ-ը դարպասներից այն կողմ գտնվողներից շատերի հետ նա ունի հավասար իրավունքնե...
Քոչարյան. Առաքելություն 911
Երեկվա՝ ակնհայտորեն հաջող մեկնարկից հետո հաջողությունը զարգացնելու համար պետք է արվեն կարևոր հետևություններ։Քոչարյանի դաշինքի մարտավարության հարցում պետք է կայացվի կարևոր որոշում. հաղթել է պետք մինչև ընտրությունների օրը։ Հանրային կոնսոլիդացիան, դրա աճի տեմպը պետք է կառուցվեն այդ տրամաբանության մեջ։ Փաշինյանն ամեն ինչի ունակ է, նա ամեն քայլի գնալու է՝ իշխանությունը հնարավորինս ձգելու համար։ Սա անպայման պետք է նկատի ունենալ...
Եռամյա ձախողումները՝ անվանակարգերով
Ապրիլի 23-ին իմ տելեգրամյան ալիքում առաջարկեցի Նիկոլի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու եռամյակի կապակցությամբ կազմել նրա «նվաճումների» տասնյակը՝ երեք անվանակարգում։ Ստացել եմ բազմաթիվ մեկնաբանություններ։ Ինչպես հասկանում եք, դրանք կարելի է դասակարգել տարբեր անվանակարգերում և դրանց թիվը շատ ավելին է, քան տասը։ Ստիպված էի կազմել նաև 4-րդ անվանակարգը՝ ամենատարօրինակ հայտարարություններն ու իրադարձություններ...
Ի՞նչ է եղել, որ...
Իշխանության հարցադրումը՝ մայիսի 9-ը տոնելիս
Նոյեմբերի 10-ին Փաշինյանը բունկերում էր՝ անհայտ տեղից անհավասարակշիռ վիճակում լայվ էր անում։
Նոյեմբերի 10-ից կենդանի իմքայլական հնարավոր չէր գտնել. նրանք անհետացել էին, չքվել։ Նրանք նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել։ Մեկը չկար՝ կանգներ Արարատի կողքին։ Նրանք բոլորը՝ լիդերից մինչև շարքային ուսապարկ արդեն հասկանում էին իրականությունը, հասկանում էին , թե ինչ են բերել Հայաստանի և հայ ժող...
Գաղտնալսում 2
Ցանկացած կիսակայացած երկրում, Ալենի և Նիկոլի հրապարակված՝ «Հա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա...» ձայնային հաղորդագրությունից և «ուփսից» հետո, ԱԱԾ-ն լուրջ հետաքննություն կսկսեր։ Եվ առաջին քայլը, որ կաներ ԱԱԾ-ն՝ դա երկու պաշտոնյաների հեռախոսների առգրավումը կլիներ։ Սա լուրջ պետական սկանդալ կլիներ, որովհետև սա երկու սովորական քաղաքացու մասնավոր զրույց չէր, սա երկրի դեռևս իրեն ղեկավար համարողի և պառլամենտի պ...
Աշխատել չեք կարողանում, լռել գոնե կարող եք
Այսօր ԱԺ նիստին ուսապարկերի ղեկավարը Մարիա Կարապետյանին էր հանձնարել լինել Վաղարշակ Հակոբյան։ Նրա վրա խնդիր էր դրված «ճնշել» Արման Թաթոյանին։ Բայց ՄԻՊ-ին ճնշելու փորձը տապալվեց, Մարիա Կարապետյանն ինքը հայտնվեց անհարմար դրության մեջ։ Ուրեմն ինչ էր ասում Կարապետյանը։ Նա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ օրենքով երաշխավորված անկաշկանդ աշխատանքը ներկայացնում էր թավշյա հեղափոխության արդյունք և նաև կառավարող ...