Տեղեկատվական տեռորի հիմք է այն ամենը, ինչ հիմա մեզ մոտ կատարվում է․ Արման Աբովյան «Տեղեկատվական տեռորի հիմք է այն ամենը, ինչ հիմա մեզ մոտ կատարվում է»,-այս մասին ասաց Արման Աբովյանը՝ Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակռրպած «Հայկական օրակարգ. ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ։ «Քանի՞ տարի հասարակության մեջ գծվում էր այն ֆեյքը, որ Հայաստանի խնդիրների մեջ մեղավոր է «Ղարաբաղ»-ը։ Փաստորեն դա ստացվեց․ խնդիրն ավելի խորքային է»:
Ադրբեջանական հասարակությունն իր միֆերով է ապրում, և մենք չունենք որևէ հնարավորություն դա փոխելու. Անժելա Էլիբեգովա «Այս իրավիճակում մեզ համար խնդրահարույց է Ադրբեջանում հայի դեմոնիզացված կերպարի ընկալումը, որը հայատայացության հիմքն է, դրա վրա կառուցվում է Ադրբեջանի քաղաքացու ինքնագիտակցությունը»,-ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան, որը մասնակցում էր Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկմանը։ Նրա խոսքով, ահա այս խնդրի պատճառով ...
Պետությունից ձեռք քաշած հասարակության մթնոլորտ է հանրային տրամադրություններում. Վահե Հովհաննիսյան Մենք շատ պարզ, հստակ կետերով պետք է ասենք հանրությանը, թե ինչու պետք է փոխվի այս իշխանությունը, և թե ինչ է լինելու իշխանության գնալուց հետո: Այս մասին «Հայկական օրակարգ. ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը: «Եթե մենք կարողացանք դա ճիշտ բացատրել, մենք ի դեմս քաղաքացու կունենանք նոր գործընկեր: Պետք է փոխվի միջավայրը, որ առողջ մթնոլորտում առաջանան նոր...
Մենք Ամանորի ենք պատրաստվում, բայց թշնամին մեզ վրա կրակում է. Էդուարդ Շարմազանով Այսօր մեզ պատրանքներից վերանալու համար սթափություն է պետք, սթափության համար էլ իրական գնահատական է պետք: «Հայկական օրակարգ. ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես հասկանում եմ, որ ցանկացած հասարակություն, յուրաքանչյուր մարդ դժբախտությունից, շոկից հետո ցանկանում է մոռանալ իրականությունը և իր համար հեքիաթային իրականություն ստեղծել: Բայց էդ դժնդակ...
Հայկական օրակարգ. ինչպես ազատվել իլյուզիաներից (քննարկում)
Անձեռնմխելիության և այլ կարևոր բանի մասին Այսօրվա ներքաղաքական բարքերը շատ նման են Թումանյանի հանրահայտ հեքիաթի հարաբերություններին։Ամեն անգամ դատախազը գալու է մի պատգամավորի հետևից, կամ սպառնալու է, որ կգա։Ու ամեն անգամ ընդդիմությունը իր շարքերից պիտի մի «կուկու ձգի»։Մեկին՝ անձեռնմխելիությունից զրկել, մյուսին՝ ՍԷԿՏ-ը փակել, երրորդին՝ քրեական գործ, կամ՝ ապօրինի գույքից զրկման ընթացակարգ և այլն։ Իշխանությունը ֆիքսել է ընդդիմության կոպիտ սխալը, այն է՝ ...
Բոլոր նրանց, ովքեր ունեն մտածելու ունակություն Իշխանությունն ապրում է իշխանական գործունեության իլյուզիայով, ընդդիմությունը՝ ընդդիմադիր գործունեության, իսկ ժողովուրդը՝ խաղաղ, հանգիստ կյանքի իլյուզիայով։Հավաքական ու անհատական մակարդակում մենք կառուցել ենք մեր իլյուզիաների աշխարհը ու չենք տեսնում, որ թուրքը մեր երկրում է՝ Ջերմուկի մատույցներում, Սևանի մատույցներում, փակում է Արցախի ճանապարհը, չենք լսում, որ թուրքը մեզ ասում է՝ էլի եմ առաջ գալու։Ասում է բաց տեքստով ու ասո...
Հայկական օրակարգ. «Իրավական պետության» ռիսկային իրականությունը (քննարկում)
«Իրավական պետության» ռիսկային իրականությունը Մեր կյանքը 2018թ-ից այս կողմ վերածվել է իրավական լուրերի քրոնիկոնի։Վերջին շրջանում այդ քրոնիկոնը լցրել են իրավապահների, այսպես կոչված, «ուտեչկաները»։ Երբ դեռ չհարուցված քրեական գործերով, կամ հարուցված, բայց դեռևս չպարզված հանգամանքներով գործերով «մեր ունեցած տեղեկություններով» հայտարարվում է այս կամ այն քաղաքական կամ հանրային գործչի նկատմամբ հնարավոր քրեական հետապնդման մասին։ «Ուտեչկաներով&ra...
Հայկական օրակարգ. Երբ կփոխվի իշխանությունը Մաս 2Լիդերները կամ առաջնորդության ձևաչափերը իրենց չարած կամ տապալած գործի համար, որպես արդարացում վերջում նշում են հասարակության որակը։ Սա կիսաճշմարտություն է, որը երբեք արդարացում չի կարող լինել։ Կիսաճշմարտության մի կողմը. հանրային որակներ Այո, արևելյան կոնֆորմիզմը խեղդում է մեր պետական մտածողությունը։ Մարդիկ նոյեմբերի 9-ից հետո մասնակցում էին ցույցերի, երթերի՝ մեղադրելով այս իշխանություններին ամենածանր մեղքերում, բայց հ...
Հայկական օրակարգ. Ե՞րբ կփոխվի իշխանությունը Մաս 1 Երկրի գլխին բոլոր հնարավոր աղետները բերելուց հետո իշխանությունը շարունակում է մնալ։ Բաց տեքստով ազդարարում է առաջիկա աղետների նոր փաթեթը, բայց մնում է իշխանություն։ Ի՞նչ մեխանիզմներ են պահում այս իշխանությունը Նոյեմբերի 9-ից հետո իշխանություն փոխելուն ուղղված պրոցեսներում, ըստ էության, թույլ են տրվել բոլոր հնարավոր սխալները՝ պայքարի բովանդակության, կառուցվածքի, կարգախոսների, ձևաչափերի և այլ առումներով։ Սխալը՝ սխալի...
Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո
Թեման շատ ավելի լուրջ է, քան ներկուսակցական կեղծումները Միայն առաջին հայացքից կարող է ՔՊ վարչության կազմի ընտրության կեղծումը համարվել ներկուսակցական հարց։ Սա շատ լուրջ թեմա է, որը խոսում է շատ վտանգավոր հեռանկարի մասին։ Բոլոր հեղափոխական թիմերը վերջում սովորաբար վերածվում են խունտաների, պարզապես ամեն պետություն դրա դիմաց տարբեր գին է վճարում։Այս մարդիկ կեղծում են պետության պատմությունը, կեղծել են պատերազմի ընթացքը և պատերազմի արդյունքները։ Ինչո՞ւ չպետք է կեղծեն իրենց կուսակց...
Կա ավելի վտանգավոր բան, քան՝ թուրքական սպառնալիքը Պուտինի հնչեցրած ձևակերպումներից հետո մենք թևակոխել ենք նոր փուլ։ Միակ բանը, որ չի կարելի անել, հիստերիան է՝ քաղաքական, ինստիտուցիոնալ, անձնական և ազգային։ Հակառակը, պետք է առավելագույնս սառնասիրտ հասկանալ նոր իրողությունը. 1. Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա։ Պուտինի խոսքը ոչ այնքան Արցախին էր վերաբերում, որքան՝ Հայաստանին։2. Նիկոլը ամեն ինչ շատ լավ պատկերացնում է, ու եթերից չէ, որ իմանում է ծայրահեղ ռիսկերի մասին։ Իշ...
Հայկական օրակարգ. Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ (քննարկում)
Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր ամենևին էլ «միջանցքը» չէ Հիմա բոլորը խոսում են սպասվող աղետի մասին. «Բարի գալուստ աղետ» հոգեվիճակում գտվող ազգերը, որպես կանոն, ի վերջո ստանում են այդ աղետը։ Ամենապարզ ընտրության առաջ ենք. սպասել աղետի՞ն, թե՞ կանխել աղետը։ Ի՞նչ է աղետը Կարևորագույն քայլը աղետի հստակ ձևակերպումն է։ Հնարավոր չէ կանխել մի բան՝ առանց իմանալու, թե ինչը։ Ըստ իս, ստեղծված իրականության մեջ մեզ համար աղետ է. - Արցախը հոշոտման հանձնելը- Նոր պատերազմը- Հայաստան...
Ավելի հպարտ Ազովստալ Բողոքի դուրս եկող հանրային խմբերը համատարած ասում են` մի' քաղաքականացրեք, և վստահ են իրենց ճշմարտացիության մեջ։Պետականության զգացում ունեցող ժողովուրդների բառապաշարում չի կարող լինել «մենք չենք զբաղվում/ես չեմ զբաղվում քաղաքականությամբ» ձևակերպումը։Իրականում ամեն ինչ քաղաքականություն է` կոշկակարի, բժշկի, վարորդի, ուսուցչի, դասախոսի, տնային տնտեսուհու կողմից ձևակերպված բողոքը, խնդիրը, տրամադրությունը, պահանջը, ...
Հսկայական ռիսկերով չհաշվարկված գաղափար Ազգ-բանակը դնում էր տվյալ տարածաշրջանում էֆեկտիվ պետության վերածվելու խնդիրը։Բոլոր համակարգերի արագ վերափոխման ունակությունը, ռազմարդյունաբերության գրագետ զարգացման, բանակի՝ որպես խոշոր գործատուի և արդյունաբերության խոշոր պատվիրատուի խնդիրը՝ զինվորական ծառայության գրավչության բարձրացումից մինչև ծառայության տեսակի ընտրության հնարավորություն։ Ազգ-խրամատը, որի առաջին ահազանգը տրվեց կառավարության վերջին նիստում, տապալված բանա...
Հայկական օրակարգ. Հայաստանը Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում
Ինչ ասաց Հաջիևը, և ինչու է լռում Հայաստանը Հիքմեթ Հաջիևը երեկ բաց տեքստով ներկայացրեց պաշտոնական Բաքվի ծրագրերը։ Ավելի բաց տեքստ միջազգային հարաբերություններում դժվար է պատկերացնել։ Նա ասում է. - Արցախի հարցը մոռացեք։ Ոչ մի միջազգային մեխանիզմ։- Մինչև տարվա վերջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրում։- Դրանից հետո՝ սահմանազատման գործընթաց, և միանգամից՝ նոր պայմաններ՝ Տավուշի 6 գյուղեր և Քյարքի։- Սա նշանակում է՝ խաղաղության պայմանագրի՝ առ ոչինչ ճանաչում և նոր ռազմական ...
Ուժեղացած ընդդիմությունը՝ որպես հակակշիռ անվստահելի իշխանությանը Իշխանության ցածր որակի և մշտական տապալումների ուղիղ հետևանքն է, որ հասարակությունն իրականությունն այլևս չի ընկալում, շվարած է։ Ստեղծվում է տպավորություն, թե մենք մտովի արդեն հանձնվել ենք՝ անկամք ու անհեռանկար։Աղետը կանգնեցնելու առաքելությունը մնում է քաղաքական ընդդիմության և գուցե որոշ չափով՝ եկեղեցու վրա։ Սեփական օրակարգի փնտրտուքը Ոչիշխանական համակարգն ունի բավարար մարդկային և ինտելեկտուալ ռեսուրս՝ էական փոփոխություննե...
Հայկական օրակարգ. սրընթաց զարգացումների շեմին (տեսանյութ)
Ինչպես կանգնեցնել դեպի անդունդ սլացող գնացքը Քանի որ հավաստի աղբյուրը արդեն երկու օր է` բաց տեքստով գուժում է ապագա աղետը, ապա սուր խնդիր է առաջանում` նույնքան բաց ներկայացնելու իրավիճակը։ Ինչ ունենք Պետական ինստիտուտների անկենդանությունը, հանրության տոտալ անտեղյակությունը և ընդդիմադիր համակարգերի անադեկվատությունը բերել են այն պահին, որ մենք շուտով կարող ենք АНР (Армянская народная республика` ДНР, ЛНР-ի օրինակով) մուրալ, և չկա որևէ երաշխիք, որ ստանալու ենք։ Ո՞վ ...
Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը Խնդիր 1 Մեր հասարակությունն առ այս պահը լավ չի պատկերացնում իրավիճակի ծայրահեղ լրջությունը։ Սա ընդդիմության, մեր բոլորի սուր խնդիրն է. չկա կոորդինացված աշխատանք։ Սա խնդիր է, որը պետք է արագ ու գրագետ լուծել։ Խնդիր 2 Հարցը խաղաղության կամ այլ պայմանագրեր ստորագրել-չստորագրելու մեջ չէ։ Սխալ է նարատիվը, թե թուղթ ստորագրելը դավաճանություն է, չստորագրելը՝ հայրենասիրություն։ Այս հարցի շուրջ չպետք է բաժանվել հակադիր ճամբարների։...
Հինգ նախագահները և Վեհափառը պարտավոր են հիշել 100 տարի առաջվա մեր պատմության դասերը Այսօրվա իրավիճակի համար սթափ գնահատականներ տալու և հնարավորինս լայն, միասնական օրակարգ ձևակերպելու համար, իհարկե, ողջունելի են ՀՀ նախկին երեք նախագահների և Արցախի երկու նախագահների հանդիպումները, Վեհափառի «քավորությամբ»: Սակայն առավել իրատես պատկերացումներ կազմելու համար լավ կլիներ նաև, որ վերը նշված մեր գործիչները կրկին հիշեին մեր 100 տարի առաջվա պատմության դասերը, որպեսզի գոնե այս անգամ սխալ որոշումներ չկայա...
Կամ պետական մտածողություն, կամ՝ Ալիև Երբ երկրի գործող ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, իսկ զենք ինքը չի կարողանում բերել, նշանակում է, որ մենք բոլորս այս պահին կախված ենք բացառապես Ի. Ալիևի որոշումներից։ Մենք այս պահին պետություն ենք, որը չգիտի իր անելիքը։ Այս իրավիճակը շեշտակի բարձրացնում է պատերազմի, նոր աղետի ռիսկը։ Լուծում. Երկրին պետք են փոփոխություններ Ի՞նչ անել. եթե մի կողմ ենք դնում չորեքթաթ հանձնվելու կամ մինչև վերջին հայը...
Հարցեր ու պատասխաններ՝ իրավիճակի վերաբերյալ Հարց 1 Ի ՞նչ է լինում, և ի՞նչ է պետք անել, երբ երկրի ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, և մյուս կողմից էլ՝ չի կարողանում զենք ձեռք բերել։ Անմիջապես հանդես է գալիս քաղաքական ընդդիմությունը՝ իր այլընտրանքային-պրագմատիկ կոնցեպտով, սկսում է կոնսուլտացիաներ՝ հանրային լայն շրջանակների հետ, անում է լրամշակումներ, շտկումներ։ Սկսում է կոնսուլտացիաներ և աշխատանքային կոնտակտներ խորհրդարանական մեծամասնության ...
Որևէ մեկը չպետք է զգա, որ ինքը մենակ է Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց անորոշ ժամկետով և առանց պատճառի։ Այն, որ ընդհանուր իրավասության դատարանի հանրահայտ դատավորը կարող էր մեկ շաբաթ ազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանի վերաբերյալ կալանավորման ապօրինի որոշում կայացնել, որևէ մեկին չզարմացրեց։ Բոլորն են ճանաչում դատավորին, և գիտեն, որ այս դեպքում նույնիսկ իշխանության հրահանգ անհրաժեշտ չէ, ամեն ինչ արվում ...
Ինչպես դուրս գալ այս փակ շրջանից Որքան շուտ հասկանանք, որ Հայաստանում չկա ընդդիմություն և պետք էլ չէ´ ընդդիմություն, զարգացումներն ավելի առողջ ու արագ կգնան։Ընդդիմություն լինում է քաղաքական դաշտի, քաղաքական պրոցեսների, քաղաքական բանավեճի պայմաններում։Այսօրվա Հայաստանի պայմաններում ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել. փլուզվող պետություն, աննկարագրելի թվով զոհեր, Արցախի կորստի նախաշեմ, անհեռանկար և հուսահատ հասարակություն, թշնամու կողմից նոր ...
Ունենալ կամք՝ վերանայելու բովանդակությունը Երկրի բոլոր առողջ անհատների, ուժերի առջև սուր խնդիր է դրված՝ ունենալ կամք և գիտակցում՝ վերանայելու կարևոր հարցերի շուրջ մոտեցումները՝ պայքարի բովանդակության, ձևակերպումների, արտաքին և ներքին նոր իրականության ընկալման։ Սկսում եմ հոդվածների համառոտ շարք՝ առաջարկելով վերանայել մի շարք քարացած պատկերացումներ։Զգուշացեք, պետությունը փլվում է Միայն վերջին օրերի իրադարձությունները հերիք են՝ հասկանալու, որ տեղի է ունենում պետությա...